Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԱՐՑԱԽԻՆ

12/08/2021
- 12 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատ բան եւ ամեն բան: Այն բոլոր բաները, որոնք արցխացուն ամուր կպահեն Արցախից իրեն ու մեզ մնացած հողի վրա: Ուրիշ ոչ մի բան, ո՛չ ռուսական խաղաղապահ զորքը, ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ միջազգային որեւէ երաշխիք, ո՛չ իսկ ՀՀ ԱԺ-ում կազմվելք-չկազմվելիք որեւէ հաձնաժողով չեն կարող ավելի ազդու, ավելի փաստացի եւ ավելի համոզիչ լինել, քան առկայությունը այն ժողովրդի, ազգաբնակչության, որն ապրում է իր հողի վրա: Հողը, այս պարագայումՙ հայրենիքը պահում են այդ հողի վրա ապրելով ու մեռնելով: Վերջին մեր պարտության գլխավոր պատճառը Արցախի ազգագրությունը մեր փոխել չկարողանալն էր. 26-28 տարվա ընթացքում մեզ չհաջողվեց, հակառակ համահայկական ճիգերին, Արցախի ազգաբնակչության թիվը առնվազն կես միոլիոնի հասցնել: Մեղավորներ փնտրելը ժամանցված գործ է, ձախողությունների պատճառը մեր բոլորի մեջ է նստած, առաջին հերթինՙ պետական մարմինների մեջ: Մենք մոռացանք, ավելի ճիշտՙ չանդրադարձանք, որ, օրինակ, Իսրայելի պետության հիմքը քիբուցն է, գյուղական այն բնակավայրը, որի բնակիչները Ամերիկայից ու Եվրոպայից ներգաղթած երիտասարդ այն ընտանիքներն են, որոնք ավտոմատը ուսից կախածՙ տրակտորով հող են վարում…

Եվ հիմաՙ ի՞նչ է պետք կոտորակված Արցախին ու կոտորված արցախցուն. երկու բանՙ ոգեշնչում եւ աշխատանք:

Օրերս տեղի ունեցավ, ինչպես ասում ենՙ սիրված երգիչ Անդրեի ստեփանակերտյան համերգի շուրջ պայթած հերթական ֆեյսբուքամարտը: Ով կամ ովքեր էին հրահրողներըՙ կարեւոր չէ: Որդեկորույս ծնողքի ընդվզումըՙ հասկանալի: Կարեւորը սակայն արցախյան ծագումով երգչի ցանկությունն էր իր հայրենակիցների հետ լինելու, երգի միջոցով Ստեփանակերտի Ազատության հրապարակում նրանց հետ ու նրանց համար սփոփանքի, հույսի ու հավատքի խոսք հնչեցնելու նրա փափագը: Վստահ եմՙ երգիչը վարձատրված զգաց իրեն, երբ ծրագրված համերգի փոխարեն, Ղարաբաղա հորովելից հետո, միասնաբար Հայր մեր երգեց ներկա բազմության հետ ու տեսավ, ինչպես մենք, երտասարդ աղջիկների արցունքակալած աչքերը…

Ճիշտ ժամանակն է, որ աշխարհահռչակ արվեստագետներ, հայ թե օտար, մեր կամերային ու սիմֆոնիկ նվագախմբերը իրենց լրիվ կազմով, նույն հրապարակի վրա հնչեցնեն հայ եւ համաշխարհային երաժշտության լավագույն գործերը: Հիշո՞ւմ եք 2008 թ.ի վրաց-օսեթական պատերազմից անմիջապես հետո հանճարեղ Գերգիեւի տված համերգը Ցխենվալի կառավարական ռմբակոծված տան դիմաց, Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ: Ոչ մի բան այդքան համոզիչ չէր կարող լինել համաշխարհային հանրային կարծիքի համար, որքան այդ միջոցառումը:

Բա կարելի՞ է ներկա պայմաններում Ստեփանակերտ գնալ, բա ազերինե՞րը, բա ռուս խաղաղապահնե՞րը, մտածում են շատերը: Ավելի՛ լավՙ եթե խոչընդոտներ լինեն: Միջազգային հանրային կարծիքի վրա ավելի հայանպաստ ակցիա հնարավոր չէ երեւակայել, քան, ասենք, մի խումբ ջութակահարների ճանապարհը դեպի Ստեփանակերտ փակելը: Եվ ոչ միայն նրանց ճանապարհը: Մեզ պետք է աշխույժ, գերաշխույժ պահել դեպի Ստեփանակերտ տանող, դեպի Ասկերան, դեպի Դադիվանք տանող ճանապարհները, ի հակադրություն Շուշիում Ալիեւ-Էրդողան լորձունքախառն պաչ-պռոշտիների…

Երկրորդ բանը, որի կարիքն ունեն Ստեփանակերտն ու մեր ձեռքում եղած մյուս բնակավայրերը, աշխատատեղ ստեղծելն է: Միայն դրանով է կարելի առաջքն առնել տարերային արտագաղթի, եւ ոչ թե խորհրդարանային ճառերով ու գզվռտոցով:

Հայտնի է, որ վերջին պատերազմից առաջ Արցախում գլխավոր գործատուն Պաշտպանության բանակն էր,- ահա եւս ճակատագրական մի սխալ, թերացում, հանցավոր բացթողում: Մարդը ամեն բանից առաջ հացի պետք ունի: Իսկ հաց տվողը աշխատանքն է, աշխատատեղ ստեղծելը: Երեկվա, այսօրվա ու վաղվա հրամայական պահանջը Արցախում միջին տարողության մի քանի ձեռնարկություն ստեղծելն է, նախընտրաբարՙ քիչ հումքատար, քիչ էներգատար եւ շատ աշխատատար ձեռնարկություններ, որոնք զլացվել էին մեզ սովետական ամբողջ 70 տարիների ընթացքում, երբ ամենահարազատ մետաքսագործությունն անգամ խափանվել էր Բաքվի կողմիցՙ Ստեփանակերտի նշանավոր մետաքսի գործարանի ներկման արտադրամասը Գանձակ տեղափոխելով:

Արտադրություն, աշխատատեղ, կայուն եկամուտ. Արցախը ընդմիշտ պահելու միակ ճանապարհն է: Եվ այդ ճանապարհի առաջին կերտիչները պետք է լինեն ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներըՙ հիմնականում ռուսաստանյան հզոր բանկերի միջոցով ու երաշխավորությամբ, այդպիսով ապահովագրված լինելով հետագա հնարավոր բարդություններից:

Արցախին պետք է նաեւ սեփական միջոցներով ապահովված անվտանգություն, որի մասին նախընտրելի է չխոսել: Հիշենք, որ Ալիեւ-Էրդողան շնագայլերը միշտ պատրաստ են, ուշ կամ կանուխ, խժռելու Արցախի վերջին պատառը: Դա թույլ չտալու գլխավոր պայմանը հողին կառչած մնալն է, աշխատանքով ապահովված լինելը, դիմադրողական ոգին եւ, անշուշտ, զենքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԴԻՄԱՑՙ ԳԵՐԻՆԵՐԸ ԴԵՌ ԲԱՆՏՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՁՆԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԴԻՄԱՑՙ ԳԵՐԻՆԵՐԸ ԴԵՌ ԲԱՆՏՈՒՄ ԵՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական