Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՊԱՐԶԻ՞ ՇՈՒՇԻԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավիթ Սարգսյան

«Շուշին ազատագրող գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդար հրամանատար». կապիտուլյացիայի կնքումից ուղիղ 24 ժամ առաջՙ նոյեմբերի 8-ի երեկոյան Հանրայինի եթերով ասում էր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հետո արդեն պիտի պարզվեր, որ քաղաքն առնվազն նոյեմբերի 6-ից հայկական վերահսկողության տակ չէ, իսկ այն վերանվաճելուՙ հայկական զորքերի հուսահատ ու տարերային փորձերի մասին Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի երեկոյան գրում էրՙ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Փաստն այն է, որ այդ պահին եռակողմ փաստաթուղթն արդեն վաղուց պատրաստ էր։

Պատերազմի վերջին օրերի ժամանակագրությունը վերաթերթելն ու դրան նոր հայացք գցելը շատ ուշագրավ հանգամանքների վրա կարող է լույս սփռել։ Նոյեմբերի սկզբին Արցախի նախագահը, այցելելով Շուշի, առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանինՙ Շուշիի ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար։ Հետո պիտի պարզվեր, որ Օհանյանը չի ղեկավարել քաղաքի ինքնապաշտպանությունը, իսկ իրական պատասխանատուի անունն առ այս պահը չի հրապարակվել։

Պատերազմի վերջին օրըՙ նոյեմբերի 9-ի առավոտյան, Արցախի նախագահը Ստեփանակերտի պաշտպանական մատույցներում էր (որքան սարսափելի է հնչումՙ Ստեփանակերտի պաշտպանական մատույցներ), եւ շնորհակալություն էր հայտնել ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար, անգամ նշել էր, որ պատմությունը հետագայում նրա արժանիքների մասին դեռեւս կխոսի։ Ինչպես Օհանյանը, այնպես էլ Մնացականյանը պահեստազորի գեներալներ էին, ու շատ տարակուսելի էր անկման վտանգի տակ գտնվող քաղաքների պաշտպանությունը նրանց վերապահելն այն դեպքում, երբ շաբաթներ առաջ այդ անձանց չէին թույլատրում նույնիսկ ՊԲ բունկեր մտնել եւ օպերացիաներ կազմել։

Պատերազմի ավարտից ուղիղ մեկուկես տարի առաջՙ 2019-ի հունիսին, երբ խորհրդարանում ձեւավորվում էր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, Սեյրան Օհանյանը համարձակություն էր ունեցել պնդելու, թե այդ հանձնաժողովում կան չծառայած պատգամավորներ, որոնք չեն կարող ամբողջական պատկերացում ունենալ ապրիլյան պատերազմի, բանակի, Արցախի եւ առաջնագծի մասին։

Դրան հակադարձել էր ԱԺ վերընտրված պատգամավորուհիներից Քրիստինե Պողոսյանըՙ ասելով բառացիորեն հետեւյալըՙ «Սեյրան Օհանյանը սարսափի մեջ է, թող մի քիչ հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը, հերթը կհասնի իրեն, ինքը կպատասխանի բոլոր հարցերին, որ իրեն կուղղի ԱԺ-ն»։ Իհարկե, չակերտյալ քաղհասարակությունից որեւէ մեկը չդատապարտեց կին իշխանավորի խոսքը, ոչ էլ էթիկայի հանձնաժողովի ձեւավորման առաջարկ արեց, չհուշեց, որ այդ կերպ մարտական գեներալի, Արցախի հերոսի, պաշտպանության նախկին նախարարի մասին չի կարելի խոսել, այդպես Սեյրան Օհանյանի մասին խոսում է բացառապես Ադրբեջանը։

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մի հերթական նիստում, երբ Օհանյանը բուժման նպատակով արտերկիր գնալու թույլտվություն էր հայցում դատարանից, դատախազն ասացՙ մեզ երաշխիքներ են պետք, որ դուք հետ կվերադառնաք, մեզ երաշխավորագիր բերեք։

Իշխանության կողմից ներքին թշնամի հայտարարված այս գեներալն, ահա, պարզվում էՙ Շուշիի ինքնապաշտպանության օրերին մեր միակ հույսն ու հենարանն էր, որին շարունակ շնորհակալություն էին հայտնում, հետը լուսանկարվում, իսկ քաղաքի անկումից հետո դարձավ քավության նոխազՙ Շուշիի կորստի հիմնական պատասխանատուն։

Երկու օր առաջ ԱԺ նախագահացուն հայտարարեց, որ ստեղծվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Հետաքրքրական էՙ դրանում իշխանությունն ի՞նչ դեր է վերապահել ընդդիմությանը, ի՞նչ կարգավիճակ է ունենալու Սեյրան Օհանյանն այդ հանձնաժողովում, եւ նրա խոստացած բացահայտումներն ի՞նչ ազդեցություն են թողնելու ներքաղաքական կյանքի վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴԱԳՈՒՅՆ ՓՈՒԼ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴԱԳՈՒՅՆ ՓՈՒԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական