Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԽ, ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկուսուկես տասնամյակ ընտրություններ` իրական նշանակությամբ եւ արժեքով չեն կայանում այստեղ. իբր դեմոկրատական ճանապարհով ենք գնում, բայց սրա հիմք ժողովրդավարական ինստիտուտները կիսատ-պռատ են գործում, գլխավոր ցուցիչ ազատ ընտրություններ չեն լինում, եղածը իմիտացիոն գործընթացներ են: Մենք էլ օգտագործվող նյութ ենք, անհրաժեշտ ֆոն` թե՛ ընտրություններին էր այդպես, թե՛ հանրահավաքներին, 1988- ին եւ դրանից հետո, եւ 2008-ին, նույնը` 2018-ին. ձեւական, ցուցադրական կողմն ապահովելու միջոց ենք:

Տարիներ շարունակ յուրաքանչյուր ընտրությունից հետո նույն բանն է կատարվումՙ ընտրվողն արդար է, ընտրությունները`թափանցիկ-կայացած, միայն թե մեկ պարտադիր բաղադրիչ եւս կա` արդյունքների բողոքարկում: Նախորդ շրջանի քաղաքական այս պրոցեսի մասնակիցները շատ զավեշտներ են պատմում իրենց գլխովն անցածիՙ կեղծարարութունների վարպետության գլուխգործոցներ, սպառնալիքներ` նույնիսկ կյանքին վտանգ սպառնացող, զանազան ստոր արարքներ ու խարդախություններ, իսկ անմիջական դերակատարները ցածր օղակների` նախապես լավ վարժեցված, հիմնականում դասատուներՙ զեղծարարություններին հմուտ, հատկապես թվաբանական հաշվարկների մեջ`վարժ: Այսպիսի «ամուր» հիմքից հետո հաջորդ աստիճանը ոսկերչական թվանկարչությունն էր ՙ թվի այն ճշգրիտ քանակով, ինչքան իրենց պետք էր: Այսուհանդերձ, ընտրությունները տարին տարվա վրա համարվել են ավելի թափանցիկ ու ավելի արդար: Ոնց որՙ ծաղր: Բանը հասավ նրան, որ մարդիկ, հասկանալով այս մեծ ստի անատոմիան, որոշեցին ձեռք քաշել այս ամենից եւ իրենք էլ իրենց օգուտն ունենալ. եւ գործի դրվեց ձայնավաճառքի առեւտուրը: Սա ամենանողկալին ու ստորացնողն էր, բայց գրավեց մեծ մասին հերթեր էին գոյանում սրա-նրա ընտրատեղամասերի դռներին: Բարոյական անկման վերջին ակորդը սա էր, հետեւանքները տեսանք… Էլ ո՞ւմ կամ ինչո՛ւ բողոքես, երբ մարդը առեւտրի առարկայի է վերածում ինքն իրեն, իր արժանապատվությունը, ինքնությունը: Տալիս ու առնում ենՙ կոպեկներով, էժան:

Հիմա կասեն` 2018-ը տարբեր էր, դե իհարկե ուրիշ էր, վարպետորեն մտածված սցենարՙ մեծ խաբեության, որի ուռկանն ընկան անգամ ամենափորձառու եւ խելացի մարդիկ:

Այս ընտրություններին ի՞նչը կարող էր փոխվել, եթե երկրում, մեր կյանքում ոչինչ էական չէր փոխվել: Բայց անցել էինք ողբերգության միջով, ապրել հազարավոր երիտասարդ մարդկանց մահեր, ամոթալի պարտության հոգեբանական նվաստացումներ կրել ամոթալի, որովհետեւ 44 օր հիմարաբար խաբվում էինք, կարծելով, թե հաղթում ենք (տեսնես`պատերազմի սցենարն ինչո՞ւ էր այսպես գրվել): Ունենք գերիների անհայտ ճակատագրեր, վտանգված սահմաններ, ամոթալի անպաշտպանվածություն` հանձնված բախտի քմահաճույքին. թվում էրՙ հիմար կկուն խելքը գլուխն է հավաքելու, բայցՙ ո՛չ, ոչինչ մեր կյանքում չփոխվեց, ո՛չ դաս առանք, ո՛չ խելք հավաքեցինք: Ընտրությունների մենեջերները նույն մարդիկ էինՙ նույն սցենարով էլ պիտի տանեին գործը, ինչպես պլանավորված էր: Մի բան էլ շատերի սպասածից ավելին եղավ, եւ արդյունքըՙ շոկային:

Ահավասիկ նրանք, ովքեր իշխանության էին այս երկուսուկես տասնամյակներին եւ հիմնական պատասխանատուն կատարվածի, հիմա ավելի ուժեղ ու միահամուռ են գլխներիս բամփելու, առերես իրար հայհոյելովՙ ծայրագավառի կառավարման առաջին տեղին տիրանալու համար: Ստանալու ենք այն, ինչին կամավոր համաձայնեցինք: Մենք ոչ միայն անկամային, օրվա ապրուստ- հացից այն կողմ մտածելու անընդունակ ենք, թացը չորից զանազանելու անկարող, բնականաբար ընտրության անպատրաստ, ավելինՙ մեզանում մարդկային զգացմունքները տարօրինակ բթացած են:

Այս անգամ էլ նախորդների պես ընտրությունների արդյունքները պիտի վիճարկվեին, ինչը եւ արվեց, խախտումների տարաբնույթ, բազմաքանակ փաստեր հավաքելու եւ ՍԴ – ի դատին հանձնելու, բայց հազիվ թե ավանդույթը խախտվեր, նույն պատասխանն էր սպասվում, թեՙ այո՛, այսպես ու այնպես, բայց դրանք էականորեն չեն փոխել ընթացքը եւ արդյունքների վրա ազդել չեն կարող. այդպես էլ եղավ (հոդվածը գրվել է օրեր առաջ): Բողոքողներն էլ համակերպվելու են:

Հիմա Հայաստանում 2, 5 միլիոն, գուցե մի փոքր ավելի մարդ հազիվ թե ապրի. փաստորեն գրեթե բոլորն ընտրելու իրավունք էին ստացել, նորածիններն էլ երեւի: Ցուցակները ավանդական եւ ոչ ավանդական ձեւերով սարքած – պատրաստ են եղել, առաջվա մեռած հոգիները հիմա ուրիշ բաներով են փոխարինվում. խարդախելու նոր ձեւեր գտնողներ միշտ լինում են: Հնարամիտ ժողովուրդ ենք, այսպիսի պարագաներում խելքի ավելցուկ շատ ունենք: Բա կուսակցությունների որքան ավելցուկ ունենք. այսքան կուսակցություն ինչպե՞ս սարքեցին. սրանց մեջ գրասենյակ չունեցողներ, սակավանդամներ` շատ կլինեն, կարեւորը թղթի վրա գրածն ու ճարտարախոսության հմտությունն է, մնացածը թիվ է: Երեք տասնյակ ավելի կուսակցություն մասնակցեց ընտրություններին` դաշինքների մեջ մտածներն էլ հաշված: Դրանց մեջ մի քանիսն են, որ ֆինանսապես անկախ են, կարող են ինքնաֆինանսավորվել լիովին, նաեւ ընտրագրավի հարց հոգալ: Բայց քանի-քանիսին տեսանք, որոնցՙ քարոզարշավների ընթացքում կազմակերպած միջոցառումներին մատների վրա հաշված մարդիկ էին ներկա, աղքատիկ տպավորություն էին թողնում գովազդային ցուցանակները, տեսահոլովակները, ընդհանուր քարոզարշավի ծավալները: Այսպիսի պաշարով պիտի որ ենթադրվեր ձախողում, բայց ՙ գնացին ընտրությունների քարոզարշավին գրեթե չերեւալով ընտրողների գերակշռող մասը այդպես էլ նրանց չիմացավ: Այդպիսի աղքատիկ քարոզարշավով, թերեւս նախապես անհաջողության պատրաստ, ափսո՞ս չէր գրավադրման սահմանված գումարը, որը անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ետ չի վերադարձվում: Խոսքը այն մեկ-երկու կուսակցությունների մասին չէ, որոնք թվանկարչության զոհ դարձան. քարոզարշավի ընթացքում երեւաց ովՙ ով է, ով ինչ պոտենցիալ ունի:

Հետաքրքրական էՙ ի՞նչ առաջադրանք էին ստացել, արդյոք լիարժեք կատարեցի՞ն իրենց առաքելությունըՙ ձայներ փոշիացնելու, կամ առանց այն էլ քաղաքականապես անգետ մարդկանց ավելի շփոթեցնելու: Հենց թեկուզ արեւմտամետ համարվողները, որոնց հանդեպ մի տեսակ ավելի ամուր վստահություն կար: Նրանք մինչեւ ընտրությունները չնայած համոզված պնդում էին, թե սա Կրեմլի սարքածն է, որպեսզի քաոսն ավելի խորանա, ընտրություններից հետո գնացին համագործակցության (բացառությամբ Ազգային ժողովրդավարական բեւեռի)` փաստորեն միանալով Կրեմլիՙ ընտրությունների արդյունքները լիովին ընդունելու հայտարարությանը: Իրողություն է. ժողովուրդը փաստացի գնացել, քվեաթերթիկն իր ձեռքով գցել է արկղի մեջ. դրսի երկրներն էլ սա համարում են կայացած: Բայց մենք գիտենք, չէ՞, թե սրա տակ ինչեր կան:

Մինչեւ ընտրությունները ընդդիմադիրՙ անգամ սուր դիրքորոշում ունեցողների փոփոխության պատճառները տեսականորեն համոզիչ կարող են թվալՙ երկրի դժվարին վիճակ, պետականափրկչական մոտեցում, եվրոինտեգրացիային նպաստելու ջանք, վատի ու վատագույնի միջեւ նախապատվությունն առաջինին տալը, սրանցից բացի` բարեկեցության տանող անձնական ակնկալիքներ – թերեւս ամենից հավանականը:

ՀԵՎԿ նախագահն օրինակ, կարծում է, թե վարչապետի պաշտոնակատարը «անցումային շրջանի հստակ առաքելություն ունի` Հայաստանը այս բարդ ու դժվարին ժամանակների մեջ առաջնորդելու դեպի արեւմտյան դաշինք»: Եթե նա կհասկանա ու կկատարի իր վրա դրված առաքելությունը, ուրեմն կստանա իրենց աջակցությունը, հակառակ դեպքում`պայքարը կշարունակվի: Մինչեւ ընտրություններն այսպիսի առաքելության մասին համենայն դեպս չէր խոսվում:

Ինչպես ասում են`փորձը փորձանք չէ, եթե սպասելիքները չարդարանան, «ասպետաբար կհեռանան»:

Կապրենքՙ կտեսնենք: Խոսքե՞ր են սրանք, իրական մտահոգություն, համոզմունք, բացատրություն – արդարացում, թե՞ սովորական մանիպուլյացիա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԻՋԻԹԵՅՆՆ ԱՄՓՈՓԵՑ «M1TQ» ԻՆԿՈՒԲԱՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

HUJ-Ի ԿՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸՙ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

HUJ-Ի ԿՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸՙ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական