Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴԱԳՈՒՅՆ ՓՈՒԼ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության ռազմաստրատեգիական ու տնտեսատրանսպորտային ամենազգայուն կետը Երասխն է, անկասկած: Համոզվելու համար բավական է պարզապես արագ հայացք գցել քարտեզի վրաՙ Հայաստան, Ադրբեջան (Նախիջեւան), Թուրքիա եւ Իրան քառյակի վրա ավելացրեք ռուսական սահմանապահ զորքը, եւ ընդամենը 10-15 քառ. կիլոմետրի վրա, միմյանց դեմ-հանդիման, դուք կտեսնեք թեքված այն քառանկյունին, որը վերջին 100 տարվա ընթացքում երբեք չի եղել համակեցության, այլՙ ընդհակառակըՙ զսպված թշնամանքի կամ, ավելի մեղմ, անբարյացակամության ասպարեզ, որը խախտվեց 1989-ինՙ Արցախյան հակամարտության վաղորդայնին, եւ մեկ էլՙ մի քանի օր առաջ: Ավելացրեք սրա վրա Երեւան-Գորիս ճանապարհը, կամ հյուսիս-հարավ ապագա մայրուղին, Բաքու-Գյումրի-Թբիլիսի երկաթուղին, ու սրանց արանքով հոսող Մայր Արաքսը, եւ կունենաք ռազմագիտական իսկական պատկերը Երասխի կարեւորության ոչ միայն մեզ, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների եւ, անշուշտ, ռուսական զինյալ ներկայության տեսակետից:

Ի տարբերություն մեր որոշ քաղաքագետների, որոնք իրենց սովորության համաձայն յուրաքանչյուր կրակոցի նշանակությունը չափում են Երեւանից նրա ունեցած հեռավորությամբ, ողջախոհությունը թելադրում է մեզ խուսափել Երասխի գնդակոծումը (որը մեզնից խլեց մեկ զոհ ու պատճառեց մի քանի վիրավոր) համարել նոր պատերազմի սկիզբ, որով ազգաբնակչությանը փորձեց վախեցնել ոչ միայն Իլհամը, այլեւ Նիկոլը: Անցած կիրակի եւ երկուշաբթի օրերին Երասխի վրա արձակված գնդակներն ու արկերը, թերեւս նաեւ Մոսկվայի հավանությամբ, նպատակ էին հետապնդում այս անգամ զգուշացնել Արեւմուտքին, որ առանց Բաքվի, նույնհետայն նաեւ Անկարայի ու Մոսկվայի համաձայնությանՙ եվրոպացիներին չի թույլատրվում Հայաստանում 2.6 մլրդ եվրոյի ծրագրեր իրականացնել, հյուսիս-հարավի նման մայրուղի կառուցել, թունելներ փորել, եւլն: Ավելինՙ չի թույլատրվում շրջանցել նոյեմբերիննյան կապիտուլացիոն հայտարարությունը եւ Արցախյան հարցի լուծումը վերադարձնել Մինսկի խմբի եռանախագահության սեղան: Ահա թե ինչո՛ւ Մ. Նահանգների պետքարտուղարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանիՙ զսպվածության կոչերը, զարմանալիորեն, հնչեցին այդքան արագ, անմիջական եւ կտրուկ:

Եթե այդ նույն պարունակի մեջ դիտենք հայ-ադրբեջանական հակամարտության ներկա վիճակը, հոլովույթը եւ միջազգային ներգրավվածությունները, ապա պատահական պետք չէ համարել Պուտին-Ալիեւ մոսկովյան վերջին հանդիպումը, որի իսկական բովանդակությունը թեեւ գաղտնի մնաց նույնիսկ կրեմլամերձ լրատվամիջոցներին, սակայն հանդիպմանը հետեւած ռուսական որոշ հրապարակումներից տպավորություն ստեղծվեց, որ Ալիեւը շարունակում է պնդել, որ Արցախյան հարցը փակված է վերջնականապես եւ մնում է այն «նվիրագործել» Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասինՙ ենթադրաբար նիկոլական հայտարարությամբ, որը վերջինիս համար կլինի կախաղանի օղակՙ աթոռը տակից քաշելու սպառնալիքով…

Այս կապակցությամբ ռուս մեկնաբանները առաջ են քաշում տրամաբանական ու տեղին մի հարցՙ իսկ ի՞նչ կարգավիճակ է ստանալու Ստեփանակերտն իրՙ շագրենի կաշվից մնացած տարածքներով: Եվ երկրորդ, ավելացնենք մեր կողմից, ի՛նչ է լինելու կարգավիճակը այդ տարածքներում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի, գեղեցիկ կամ տխուր մի օր Բաքուն, Անկարան կամ ՆԱՏՕ-ն չե՞ն հայտարարի, որ դրանք ոչ թե խաղաղապահ, այլ օկուպացիոն ուժեր են, հետեւաբար…

Թողենք այս եւ նման հարցերին պատասխանելու պարտականությունը նախագահ Պուտինին, որ նույն հանդիպման ընթացքում կրկին խոսեց «բարդ եւ ցավոտ փոխզիջումների» մասին, անտեսելով փաստը, որ հայկական կողմն արդեն ոչինչ չունի «փոխ» տալու, սպառված է իսպառ, եւ անցնենք կարեւորագույն նորությանըՙ Ֆրանսիայի նախագահի Երեւան այցելությանը, որը հետեւում է Եվրոմիության նախագահ Շառլ Միշելի այցին: Դարձյալ տեղեկությունների պակաս ու ենթադրությունների ավելցուկՙ Մակրոնի այցին ընդառաջ: Հետեւաբար իրավունք ունենք մեր հերթին ենթադրություններ անելու. նախագահ Մակրոնը Երեւան է գալիս ոչ միայն, այսպես կոչված, փողի հետեւիցՙ Եվրոմիության 2,6 մլրդ.ը ծախսելու դասեր տալու, որն արդեն տրվել է Շառլ Միշելի կողմից, այլեւ ուժգնորեն ընդգծելու, որ տարածաշրջանում տիրող իրավիճակը, Արցախով, Մեղրիով, Երասխով, Կասպիականով Սեւ եւ Կարմիր ծովերի միջեւ անցուղիների հանգույցներով հանդերձ գտնվում է Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահագրգռությունների ծիրում եւ այսուհետեւ Բրյուսելն է իր վճռական խոսքն ասելու գորդյան այս հանգույցի մեջ, ի հեճուկս Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք բացարձակապես ցանկություն չունեն որեւէ մեկին սարդոստայնից ներս թողնելու, ներառյալ միջազգայինՙ այսպես կոչված խաղաղապահներին:

Այս բարդագույն իրադրության մեջ ի՛նչ կարող է անել մեր պարտված, բզկտված, ուժասպառ եւ դիվանագիտությունից ինքնազրկված երկրի միապետըՙ ինքներդ կռահեք:

Պատկերը փոխվել ու դեռ փոխվելու է մեր տարածաշրջանում, մեր երկրում: Աշխարհաքաղաքականությունն այլեւս պետք չէ փնտրել հեռաստաններումՙ Սիրիայում, Լիբիայում, Եմենում, Ղրիմում, Աֆղանստանում կամ այլուր, այն արդեն ներկա է Երասխում եւ նրա… շուրջը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՊԱՐԶԻ՞ ՇՈՒՇԻԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻՆ

Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է, ՈՐ ԱՀԿ-Ն ՀԵՏԱՔՆՆԻ ԻՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է, ՈՐ ԱՀԿ-Ն ՀԵՏԱՔՆՆԻ ԻՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական