Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱԴԵՆՋՅԱՆԻ «ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ԴՐԱԽՏ» ԵՌԵՐԳՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀԱՏՈՐԸ

16/07/2021
- 16 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը գրախոսել է Մարտիկ Մադենջյանի «Հափշտակված դրախտ» եռերգության երրորդ հատորը, որ Հայկական պատմական գրքերի հրատարակչությունը Պասադենայում անգլերեն լեզվով լույս է ընծայել 2020 թվին «Հափշտակված դրախտի որոնումներում» խորագրով (Mardig Madenjian: Quest for Ravished Paradise, vol. III):

«Վերջին երկու տասնամյակներում զգալիորեն ավելացել են Հայոց ցեղասպանության մասին անգլերեն լեզվով պատմող հուշագրությունների քանակը», գրում է նա: «Դրանց հեղինակները այդ հափշտակված դրախտից մազապուրծ աշխարհի տարբեր անկյուններում ծվարածՙ իրենց ծնողներից կամ պապիկ-տատիկներից հետաքրքրական տեղեկություններ են մեզ փոխանցում իրենց բնօրրանի կարեւոր իրադարձությունների եւ էթնիկական առանձնահատկությունների մասին: Ավելացել են նաեւ դեպի պատմական հայրենիք կատարվող այցելությունների քանակը: Մարտիկ Մադենջյանը, հավելում է նա, այն խիզախ մարդկանցից մեկն է, որ թեեւ մտավախությամբ, բայց կարողացել է 2007 թվին ոչ միայն այցելել Հալիս գետի հյուսիսային ափին, Սեբաստիա (Սվազ) նահանգի հարավում գտնվող իր ծնողների ծննդավայր Չեփնի գյուղաքաղաքը, այլեւ հյուրընկալվել այդ վարչական կենտրոնի քաղաքապետՙ Հուսեյին Էրդալի տանը: Եռահատոր հուշագրությունը երկարատեւ ուսումնասիրություններից եւ հարցազրույցներից հետո հայերեն լեզվով նա գրել եւ հրատարակել է 2014-ին:

«Հափշտակված դրախտ: Բռնագաղթ դեպի ոչնչություն» խորագրով առաջին հատորում նա նկարագրել է Չեփնի բնակավայրի պատմությունը եւ նրա հետ կապված իրադարձությունները մինչեւ Համիդյան ջարդերն ու հայոց Մեծ եղեռնը: Նա ձեռքի տակ ունեցել է իր հորՙ Հովսեփի 60 էջանոց ձեռագիր հիշողությունները եւ մոր ձայնագրությունները:

«Վերապահանջ հափշտակված դրախտի: Հայոց ցեղասպանության հետեւանքները» վերնագրով երկրորդ հատորում Մադենջյանն իր ուշադրության կիզակետում է պահել Չեփնիից մազապուրծ ու Սիրիայում եւ Լիբանանում հաստատված հայերի արդար պահանջատիրության պայքարի կոչերը:

Գրախոսվող երրորդ հատորում նա նկարագրել է Չեփնի կատարած իր այցելությունը եւ քաղաքապետի տանը հյուրընկալվելու մանրամասները: Վերջինիս հետ նա կապ է հաստատել նախօրոք, խնդրելով իրեն ուղարկել Չեփնիի քարտեզը: Բացի այդ պահանջը բավարարելուց, քաղաքապետը նրան ուղարկել է նաեւ 50 լուսանկար պարունակող մի խտասալիկ եւ տեղեկություններ իր ընտանիքի մասին, նշելով, որ ընտանիքի բոլոր անդամները դասատուներ են: Էրդալի որդինՙ Ուտկունն էլ հավաստիացրել է, որ Թուրքիա այցելության պարագայում կարող է իր մեքենայով տանել նրան հետաքրքրող պատմական որեւէ վայր, վերցնելով միայն ծախսված բենզինի արժեքը:

Իր իսկ խոստովանությամբ, այդ ժամանակ 69-ամյա Մադենջյանի այցելությունը հուզախառն լինելով ներառել է նաեւ նյարդային լուրջ լարվածության պահեր: Դա նկատելի է իր գրվածքում: Շատ անգամ է լաց եղել եռերգությունը գրելիս եւ գրիչն անզոր համարել զգացմունքները նկարագրելու համար: Չեփնիի քաղաքապետը նրան դիմավորել է մոտ մի ժամ հեռավորությամբ գտնվող Կեսարիայի օդանավակայանում: Հետո իր տանը նա զարմացրել է Մադենջյանին «ռաքի» հյուիրասիրելով: Էրդալը հայտնել է, որ ինքը մոլեռանդ մահմեդական չէ, այլ աշխարհիկ, սոցիալ դեմոկրատ: Տեղացիների հետ հանդիպումների ժամանակ Մադենջյանը տեղեկացել է, որ հայերի բռնագաղթից հետո, շրջանի ծառերն ու խաղողի թփերը չորացել են, ջուրը ցամաքել է, «բերեքեթը» (օրհնությունը) նվազել: Պատճա՞ռը: Տեղացիները ծույլ են եղել եւ չեն խնամել ինչպես հարկն է բնության պարգեւած բարիքները:

Ընդհանուր առմամբ Մարտիկ Մադենջյանը հպարտ է զգացել, որ կարողացել է իրականացնել ճամփորդությունը հակառակ իր առողջական ոչ բարվոք վիճակին: Ֆրանկֆուրտի եւ Ստամբուլի օդակայաններում նա անվավոր փոխադրամիջոցի կարիքն է զգացել, բայց ճամփորդությունը հիշեցրել է հոր բնութագրումն այն մասին, որ Չեփնին «երկրային դրախտ է», Իտալիայի եւ Շվեյցարիայի նմանությամբ:

Մեկնումի պահին նա խոստովանել է, որ իրեն այնքան կապված է զգացել այդ վայրի հետ, որ չի ցանկացել հեռանալ:

«Հատորը գրավում է ընթերցողի ուշադրությունը եւ պարունակում տեղեկատվական մանրամասնություններ», եզրակացնում է Արամ Արքունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

Թրամփը հայտարարել է, որ իր իշխանությունը պահպանելու համար երբեք մտադրություն չի ունեցել օգտագործել բանակը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Թրամփը հայտարարել է, որ իր իշխանությունը պահպանելու համար երբեք մտադրություն չի ունեցել օգտագործել բանակը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական