Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

16/07/2021
- 16 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում գրախոսելով մի քանի տարի առաջ Կալիֆոռնիա համալսարանի հրատարակչատան թողարկած Անահիտ Գասապյանի «Համատարած լսումներ: Ներգործություն, ուշադրություն եւ տարաբաշխված կախվածություն» խորագրով փոքրածավալ, բայց խիստ ազդեցիկ մենագրությունը Քրիստոֆեր Ադամյանն ընդգծում է, որ այն «արտակարգ փայլուն ուսումնասիրություն է»:

«Գասապյանը ակադեմիական շրջանակներում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել», գրում է նա: Եղել է Լիվերպուլ համալսարանի Ջեյմս եւ Կոնստան Ալսոպի անվան երաժշտական ամբիոնի վարիչը, իսկ դրանից առաջ Նյու Յորք քաղաքի Ֆորդհեմ համալսարանի գրադարանավարության ամբիոնի վարիչը: Նրա գիրքը նոր գաղափարներ է առաջ քաշում եւ երաժշտության ուսումնասիրության բնագավառը դիտարկում հետկանտյան փիլիսոփայության տեսանկյունից: Նա երաժշտությունը եւ դրա վերլուծությունը սոսկ միտումնավոր, օբյեկտիվ դիրքորոշումից տեղափոխում է ավելի տարածական, բազմաշերտ բնագավառ, որտեղ ունկնդրողը ոչ միշտ է ուշադիր լսում երաժշտությունը, բայց միեւնույն էՙ նա միշտ մնում է, կամ կարող է մնալ դրա ազդեցության ներքո: Մենագրության մեջ նա մանրամասն վերլուծում է հայ երեք տեսաերաժիշտներիՙ Դիանա Հակոբյանի , Սոնիա Բալասանյանի եւ Թինա Բաստաճյանի ստեղծագործությունները, շեշտը դնելով ավելի հնչյունային, քան տեսողական տարրի վրա: Նա նաեւ քննարկում է հայկական երեք ջազայինՙ «Arm.Navy», «Night ArK» եւ «Taksim» խմբերի գործունեությունը, որ իրեն հետՙ դեպի հայկական մշակույթ են առաջնորդել, քանի որ որոշ ժամանակ նա հեռացել էր դրանից գտնելով, որ հայկականը չափազանց պահպանողական է եւ հեռու է նորարարական փորձարկումներից:

Գասապյանը նաեւ անդրադառնում է «Matrix» եւ «Lara Croft: Tomb Raider» ժանրի կինոֆիլմերին, որոնցում համակարգչային, տեսահնչունային էֆեկտները ավելի շատ են առաջ մղում գործողությունները, քան սյուժեն եւ դերասանությունը: Հատուկ ուշադրության է արժանի գրքի 6-րդ գլուխը, որտեղ նա հարափոփոխ տեխնոլոգիական նվաճումների ազդեցությանն է անդրադառնում (iPhone, Android, եւայլն): «120 էջանոց գրքույկը իրապես հաճելի է ընթերցվում եւ հետաքրքրական մի նոր աշխարհ է տեղափոխում ընթերցողին», եզրափակում է Ադամյանը:

Մանրամասնությունների համար խորհուրդ է տրվում այցելել http://anahidkassabian.org կայքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎ ԿՐԿԻՆՙ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հաջորդ գրառումը

Netflix-Ի ՍԵՐԻԱԼԸ 31 ՏԱՐՎԱ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿՈՂՈՊՈՒՏԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Netflix-Ի ՍԵՐԻԱԼԸ 31 ՏԱՐՎԱ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿՈՂՈՊՈՒՏԻ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական