Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎ ԿՐԿԻՆՙ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

16/07/2021
- 16 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սովորեցինք համավարակի հետ ապրել: Մշակութային հաստատություններն անցել են իրենց բնականոն կյանքին, բայցի այդ, հանրության պահանջները, ակնկալիքները փոփոխվում են, ու պետք է ժամանակին համահունչ մտածել ու աշխատել:

Օրինակՙ թանգարաններ այցելողին էքսկուրսավարի ուղեկցությամբ արխիվային նմուշներին ծանոթանալը, թանգարանում շրջելն այլեւս չի բավարարում: Բոլորը նոր, հետաքրքրական, աշխույժ, ռիթմիկ զգացողություններ են ուզում: Սակայն այս ամենի հետ մեկտեղՙ պետք է պահպանել արվեստի բարձրությունն ու դասականությունը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նաեւ համավարակի ժամանակ է աշխատել, ավելի շատՙ առցանց: Իսկ երբ թանգարանը բառի բուն իմաստով բացեց դռներն այցելուների առջեւ, միանգամից երկու հրատարակություն ներկայացրեց արվեստասերին:

Այս տարի լրանում է «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտության 80 ամյակը: Պրեմիերան 1941 թվականի հունիսի 21-ինՙ Հայրենական մեծ պատերազմից մեկ օր առաջ է տեղի ունեցելՙ Վախթանգովի թատրոնի պատվերով, որին ներկա է եղել նաեւ Արամ Խաչատրյանը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Վախթանգովյան թատրոնից դրամայի պրեմիերային առնչվող արխիվային նյութեր է ձեռք բերել:

«Դիմակահանդես» ներկայացման համար գրված երաժշտությունը 1944 թվականին Արամ Խաչատրյանը դարձրել է սյուիտ, որն առանձին ներկայացվել է աշխարհի տարբեր բեմերում: Հենց այդ սյուիտի դաշնամուրային փոխադրումներն էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրատարակել է:

Տպագրվել են նաեւ դաշնակահար, խաչատրյանագետ Րաֆֆի Խարաջանյանիՙ կոմպոզիտորի ճանաչված ստեղծագործություններիՙ երկու դաշնամուրի համար փոխադրումները:

Րաֆֆի Խարաջանյանի փոխադրումներն առհասարակ լույս են տեսնում առաջին անգամ, դաշնամուրի համար փոխադրված սյուիտը դեռ սովետական տարիներին հրատարակվել էր Մոսկվայում, իսկ 1940-ականներինՙ ԱՄՆ-ում: Այնպես որ, Հայաստանում այն նույնպես լույս է տեսնում առաջին անգամ:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կրթական ծրագրերը պարբերաբար թարմացնում է, նորամուծություններով հագեցնում: 3 տարի առաջ ինտերակտիվ մի ծրագիր էր կիրառվում, որ կոչվում էր «Ճամփորդենք Խաչատրյանի հետ»: Թանգարանի հանրահռչակման բաժնի ղեկավար Աննա Ասոյանը հղացել է այդ ճամփորդական պատմություններն այցելուներին նոր ձեւաչափովՙ անիմացիոն տարբերակով ներկայացնելու միտքը: Բաժնի աշխատակցուհի Լենա Միսակյանն էլ աշխատել է սցենարի վրա: ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» անիմացիոն ֆիլմը նկարահանվել է: Այն պատրաստել է ILABS ARMENIA ընկերությունը:

Ֆիլմը չորս լեզվով էՙ հայերեն, անգլերեն, ռուսերեն ու ֆրանսերեն: Հայերենը կարդում է երգիչ Արամոն ՙ Արամ Գեւորգյանը, ռուսերեն տարբերակըՙ ջութակահար Կարեն Շահգալդյանը , ֆրանսերենըՙ Զատիկ Հայկ Տիսերանդը , իսկ անգլերենըՙ Վիդալ Գորդոնը :

«Ճամփորդենք Խաչատրյանի հետ» անիմացիոն ֆիլմի տեւողությունը 15 րոպե է: Ներկայացված է յոթ պատմությունՙ Արամ Խաչատրյանիՙ յոթ երկիր կատարած ճամփորդության մասին: Շվեյցարիայում նա հանդիպել է Չարլի Չապլինի հետ, որը խնդրել է կոմպոզիտորին մակագրել այն ձայնասկավառակի վրա, որն ամփոփում է Խաչատրյանի ղեկավարմամբ Դավիթ Օյստրախի նվագած «Ջութակի կոնցերտը»: Փոխարենըՙ Չարլի Չապլինն իր լուսանկարներից մեկի վրա է մակագրել ու նվիրել կոմպոզիտորին: Իսկ երբ Արամ Խաչատրյանը պառկած է եղել Ժնեւի հիվանդանոցում, Չապլինը նրան է ուղարկել ալ վարդե մի փունջ:

Արամ Խաչատրյանը հանդիպել է Ելիզավետա թագուհու, Հռոմի պապ Հովհաննես 23-րդի հետ, որը կոմպոզիտորին է նվիրել իր դիմանկարով մեդալը:

Իսկ Կուբայում Արամ Խաչատրյանն ու նրա կինը հյուրընկալվել են Էռնեստ Հեմինգուեյին, որի կնոջ պատրաստած սնկով ապուրը կոմպոզիտորի կինը շատ է հավանել: Հեմինգուեյն էլ իր կիսատ թողած ապուրը լցրել է կոմպոզիտորի կնոջ ափսեի մեջ, որ նա ուտի: Տիկին Նինան չի զզվել, ապուրը կերել է, որովհետեւ այն ոչ ավել, ոչ պակաս Հեմինգուեյինն էր:

Բոլոր հերոսները կերպավորված են, իսկ պատմությունները ներկայացնում է հենց ինքըՙ Արամ Խաչատրյաննՙ առաջին դեմքով:

Անիմացիոն ֆիլմը կհետաքրքրի թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, այն կներգրավվի նաեւ թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագրերում, կներկայացվի առցանց նրանց համար, ովքեր Հայաստան չեն կարող այցելել ու չեն կարող գտնվել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Խաչատրյանի հարկի տակ նոր ցուցանմուշ կաՙ կոմպոզիտորի մահադիմակը, որը պատրաստել է նրա մտերիմ ընկերՙ քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը:

Երբ թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը համավարակից առաջ «Խաչատրյան» տրիոյի հետ համերգային շրջագայություների է եղել Ռուսատանում, Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում հանդիպել է քանդակագործի դստերՙ Գայանե Նիկողոսյանի հետ, որն էլ համաձայնել է Խաչատրյանի մահադիմակը հանձնել երեւանյան տուն-թանգարանին:

Նիկողայոս Նիկողոսյանի եւս մի ստեղծագործությունՙ Խաչատրյանի կիսանդրին նույնպես ցուցադրված է թանգարանում, նմանատիպ մի կիսանդրի էլ «Նիկո» պատկերասրահում կա:

Միջազգային մշակութային կապերն ու համագործակցությունները համավարակի պատճառով մեծ մասամբ ընդհատվել են: Համերգային շրջագայությունների, մրցույթների ու փառատոների համար Եվրոպան դեռ փակ է, սակայն ռուսաստանյան բեմերի հետ որոշակի աշխուժություն կա:

Արմինե Գրիգորյանն ու Կարեն Շահգալդյանը մի քանի օր առաջ են վերադարձել Եկատերինբուրգից, որտեղ մասնակցել են «Խենթ օրեր» միջազգային փառատոնին: Երեք օրում կազմակերպվել է շուրջ հարյուր համերգՙ հինգ հարյուր երաժիշտների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցել է մի քանի երկիրՙ Ռուսատանը, Ֆրանսիան, Ճապոնիան եւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացրել են դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ու ջութակահար Կարեն Շահգալդյանը:

Եկատերինբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականին անցկացնել մեծ փառատոնՙ նվիրված Արամ Խաչատրյանի 120 ամյակին:

Արամ Խաչատրյանը մեր այցեքարտն է, եւ այսօր պետք է լրջորեն մտածել մեր երկրի միջազգային վնասված հեղինակությունը գոնե մշակույթի միջոցով վերականգնելու մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՍ ՊԻՏԻ 49 ՀՈԳՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՊՐԵՄ

Հաջորդ գրառումը

ԻՆԳՈՒՆԱ ԿՈՒՐՑԵՆՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՆՍՊԱՌ ՊԱՀԵՍՏ Է»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆԳՈՒՆԱ ԿՈՒՐՑԵՆՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՆՍՊԱՌ ՊԱՀԵՍՏ Է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը լիահույս է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն։ Նա այս մասին հայտարարեց այսօր...

ԿարդալDetails

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական