Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱԼԻԲԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ. «ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԵՔ, ԱՅԼԱՊԵՍ ԶՂՋԱԼՈՒ ԵՔ»

16/07/2021
- 16 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այդ մասին հուիսի 13-ին հաղորդագրությամբ նշել է պաշտոնական РИА Новости գործակալությունը: Նախքան հաղորդագրության բովանդակությանն անդրադառնալը հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ -ի գծով նրա դաշնակիցները, Թուրքիան ներառյալ, որոշել են մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Այդ ամսաթիվը ԱՄՆ-ի համար խորհրդանշական է, որովհետեւ Նյու Յորքի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2001 թ. սեպտեմբերի 11-ին:

Խնդիրը, սակայն, սոսկ ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելը, չէ, այլ Քաբուլի «Համիդ Քարզաիի» անվան միջազգային օդակայանի անվտանգությունը: Դա, ինչպես ամերիկյան կողմն է մատնանշել, անհրաժեշտ է դիվանագետների մուտքը երկիր ապահովելու համար: Ապահովման պարտավորությունն ինքնակամ ստանձնել է Թուրքիան, պահանջելով փոխարենն ԱՄՆ-ից ռազմական եւ «նյութական» օգնություն: Նյութականի պարագային խոսքը, ըստ ամենայնի, վերաբերում է ֆինանսականին: Համենայն դեպս, թուրքական լրատվամիջոցները հայտնել են հարցի շուրջ ամերիկյան կողմի հետ ծավալվող բանակցությունների մասին, ինչն անձամբ հաստատել է նաեւ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը :

Թուրք զինծառայողների թիվն Աֆղանստանում 500 է: Ամերիկյան կողմի հետ ընթացող բանակցությունների դրական ավարտի դեպքում պետք է ավելացվի նրանց թիվը: Պենտագոնը որպես համալրում, թուրքական կողմին առաջարկել է Պակիստանի զորքեր: Ի դեպ, նախագահ Էրդողանը հունիսի 14-ին Բրյուսելում, նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում կայացած հնդիպմանը քննարկել էր Քաբուլի օդականի պաշտպանության հարցը եւ ստանձնել դրա պատասխանատվությունը:

Ավելին, նախքան Բայդեն-Էրդողան հանդիպումը, մայիսի առաջին օրերին օդակայանի հարցում Թուրքիան համաձայնության էր եկել ԱՄՆ-ի հետ, իսկ դա բուռն հակազդեցություն էր առաջ բերել երկրում: Ընդդիմությունը Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավորությամբ Էրդողանին մեղադրել էր «թուրք զինվորին հանուն դոլարի զոհաբերելու» պատրաստակամության մեջ, իսկ քաղաքական անկախ դիտորդները դա վերագրել էին Էրդողանի նախագահ Բայդենին սիրաշահելու նկատառումներին:

Ամեն դեպքում բարդ է Էրդողանի վիճակը, մանավանդ որ թալիբների «պաշտոնական պատվիրակությունը» հուլիսի 8-9-ը այցելել է Մոսկվա, որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել Պուտինի իշխանությունների հետ: Թե ի՞նչ բնույթի են դրանք, Կրեմլը չի նշում: Այնուամենայնիվ պաշտոնապես ընդունելով թալիբներին, Մոսկվան նախադրյալներ է ստեղծում, որ վերջիններս ներթափանցեն Միջին Ասիա եւ դրանով ընդարձակվի միջազգային այդ ահաբեկիչների աշխարհագրությունը, ակնհայտ է:

Գալով РИА Новости-ի հաղորդագրությանը, ապա այնտեղ նշված է, որ «Թալիբան» շարժման ղեկավարության հուլիսի 13-ին տարածած հայտարարության մասին, որտեղ պարզորոշ ընդգծվում է. «Թուրքիան պարտավոր է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ հեռանալ Աֆղանստանից: Նույնիսկ ավելի շուտ: Հիշեցնենք, որ Անկարան առաջարկել էր իր զինծառայողներին թողնել երկրում պաշտպանելու համար Քաբուլի օդակայանի անվտանգությունը: Թուրքիայի ղեկավարության այս որոշումն անմիտ քայլ է, որովհետեւ ոտնահարում է Աֆղանստանի ինքնիշխանությունն ու խախտում տարածքային ամբողջականությունը: Մենք համառորեն պահանջում ենք թուրք ղեկավարներից չեղյալ հայտարարել ընդունած որոշումը: Նախազգուշացնում, որ օտարերկրյա բոլոր զորքերին դիտարկում ենք իբրեւ օկուպանտ ուժեր»:

Վերջում թալիբների ղեկավարությունը հարկ է համարել զգուշացնելու, որ Թուրքիան եթե չհեռանա Աֆղանստանից, հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ստանձնելու է ինքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՍՊԱՍՈՒՄՈՎ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական