Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՀԱՌԱՉԱՆՔԸ ՀԱՍՑՐԵՑ ԱՍՏԾՈՒՆ

09/07/2021
- 09 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 6-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց 92-ամյա մի արտիստ, որն աշխարհի հետ միշտ հայերեն էր խոսում ուՙ առանց թարգմանչի: Նրա երաժշտական լեզուն մեր արդի խոսակցականը կրելով իր մեջ, խիստ հագեցած էր երկարընթաց մեր լեզվի, նախնական հնչյունների, մեր շեշտի, մեր աղոթքի ու հառաչանքի բոլոր շերտերով: Թվում էՙ դյուրին բան է արեւելք- արեւմուտք մեր խաչմերուկում միշտ բեմի վրա լինելՙ դուդուկ սիրում են, կատարումդ, ավելինՙ ստեղծածդ ինքնըստինքյան հասկանալի է դրացի հին ազգերին: Բայց Ջիվան Գասպարյանը որտեղ կանգնում էրՙ եվրոպական, ասիական թե ամերիկյան բեմում, նախՙ շեշտում էր, թե ինքն, ի տարբերություն շատերի, ծիրանափող է նվագում, իսկ ծիրանի հայրենիքը (դեռ անվիճելի) Հայաստանն է: Ու սպառվում էր «ո՞վ է տարածաշրջանում առաջինը, ո՞ւմ գործիքն է սա» անընդհատ վեճ բորբոքող հարցի իմաստը:

Ջիվան Գասպարյանից առաջ մեր երկրի բեմերում ու դրա սահմաններից դուրս շատերն են ծիրանափող փչել, մեր ականջին սիրելի, թանկ անուններ շատ կան, ինքն էլ միշտ հիշատակում էր իրենից առաջ ճանապարհ ելած, իր համար ուղեցույց իր ուսուցիչներին: Բայց նա՛ էր, որ աստվածաշնորհ երաժշտականությունն իր խնամեց այնպիսի ջանասիրությամբ, զարմանալի ինքնակրթությամբ հասցրեց փայլեցնել իր շնչառությամբ ուկնդրին փոխանցվող անհարթ մակերեսը, խնամեց, թող ներվի ասել, անջրդի մի տարածք, որ օրեցօր սուզվում էր գերեզմանոցի խնկահոտ ավազի մեջ, հարսանիքների հուռթի կերուխումներում…Նա սգո մեղեդի չէր նվագում, նրա հնչյունը ողբերգության ներկայացում էր, նրա զուռնան չէր զլում, այդ գործիքը դառնում էր հաղթության փող, եւ դրա ազդականչին կարոտ մեր ունկը փորձում է հավատալ, որ Գասպարյանի աշակերտները նույնքան ոգեղեն վերընթաց հնչերանգներով բուժելու են մեր պարտված մարմնի զնդանն ընկած վիրավոր հոգին:

Ծիրանափողի նրա անբառ լեզուն, Արտիստի խիստ տեսանելի ժողովրդականությունը միշտ միավորում էր նրա բազմազգ ունկնդրին: Սոցիալական ցանցերում Ջիվան Գասպարյանի մահն են սգում վրացիներ, թուրքեր, քրդեր, պարսիկներ, հնդիկներ, գերմանացիներ, համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ, որ առիթ են ունեցել նրա հետ ստեղծագործական վերելք ու վայելք ապրել բեմում, ձայնագրման ստուդիայում: Կենդանության օրոք արդեն լեգենդ էրՙ ՀԽՍՀ ժողովրդական արտիստը (1978- ից) սիրում էր պատմել իր ելույթից հետո Ստալինի հետ հանդիպման մասին: «Նեղճակատ կինտոյին» չէ, «պողպատ հագած գեներալիսիմուսին» հուզել էր այնքան, որ ծափերն ու գովասանքը քիչ էին թվացելՙ Գասպարյանին «Պոբեդա» ժամացույց էր նվիրել: Համաշխարհային բեմեր նվաճած արտիստն այս պատմությունը վերջին տարիներին արդեն ինքը չէր էլ հասցնում փոխանցել, պատմում էին նրան ընկերակցող օտարերկրացի երաժիշտներ, երկրպագուներ, նրա արվեստը սիրտ էր նվաճել, նրա պատմությունըՙ միտք: Նրա կապույտ աչքերը, որ պահպանել էին մորից վաղ տարիքում զրվելու հիշողությունը, փայլուն չէին, արցունք կար հավաքված, որ իր գրած ու համարյա բոլոր համերգներին կատարվող «Մորս» երգի բառերի հետ կուտակվում էր ունկնդրի հոգում: Բեմ բարձրանալիս զարմանալի առույգ էր, շունչը երբեք չէր կտրվում: Բեմից դուրս նկատելի էր դառնում, որ այդքան կենսունակ արտիստը քայլելու դժվարություն ունի:

Տարիներ ի վեր Ջիվան Գասպարյանին տարբեր առիթներով եմ հանդիպել: Ընտանեկան խնջույքի ու համերգասրահի դուդուկահարը նույն մարդը չէր, անշուշտ, բայց նույն արտիստն էրՙ թե՛ Երեւանում, թե՛ Երեւանից դուրս: Երբ մեր տան պատի ռադիոն Ջիվան Գասպարյանի կատարումն էր սփռում, տատիս խոնավ աչքերից հասկանում էի, որ ծիրանափողի հնչյունը նրա հոգու թաղիքը մետաքսի է վերածել: 2002 թվականին այդպիսի մի պատկեր, արդեն Գերմանիայում, իմ վերհուշն արթնացրեց: Գերմանացի տարեց ամուսիններ էին Էսսենում մեզ հետ ունկնդրում Ջիվանին, որի անունն արտաբերում էին առաջնահար շեշտով, հարազատությամբ: Բախի ու Բեթհովենի երկրի տարեց ունկնդիրը Գասպարյանի դասականությունը չէր վիճարկում: Ջիվանի կատարումն ի՛նչ պատմություն էր փոխանցել նրանց, չգիտեմ, բայց ականջից սիրտ էր լցվել, իսկ աչքերից հոսում էր…

«Ազգ»ի առաջիկա համարում Մեծ Արտիստին կենդանացնող մեր վերհուշը դեռ տպագիր տեսք կստանա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՄՏԱՀՈԳ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

«ԱՐՄԱՐՏՖԵՍՏ». ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐՄԱՐՏՖԵՍՏ». ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական