Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ… ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ

09/07/2021
- 09 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ծննդավայր վերադառնալու պես երեկ մուտք գործեցի այն շենքը, որի աստիճաններով 30 տարի շարունակ բարձրացել էի վերՙ 3-րդ հարկ, որտեղ գործում էր մեր թերթի խմբագրությունը: Գլխավոր մուտքի բանալին դեռ մոտս էր, ոչ ոք չէր ներկայացել վերցնելու ինձնից, հակառակ որ շենքը հիմա ենթադրաբար նոր վարձակալ պետք է ունեցած լիներ: Նոր վարձակա՞լ: Ոչ ոք չկար ամայի շենքում, մնացել էր այնպես, ինչպես թողել էինք այն չարաբաստիկ օրը, երբ պատրաստվում էինք մի քանի օրից նշել «Ազգ»ի հիմնադրման 30-ամյակը: Մեզ ստիպել էին լքել տարածքը, քանի որ ավարտվել էր վարձակալության պայմանագրի ժամկետը, իսկ ամբողջ շենքը աճուրդային մրցույթում հաղթած նոր վարձակալ ուներ: Այդպես էին ասել մեզ ՀՀ կառավարությանը կից Պետգույքի կոմիտեում, որի տնօրինության տակ է գտնվում շենքը եւ որի կազմակերպած աճուրդային մրցույթում, 2020 թ. դեկտեմբերի 24-ին, հաղթել էր ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի կազմակերպություն, որի ո՛չ անունն էր մեզ հայտնի դարձել եւ ո՛չ էլ այդ մասին որեւէ տվյալ էր արձանագրվել վերոհիշյալ Կոմիտեի պաշտոնական կայքէջում:

Շենքում, բնականաբար, «Ազգ»ը առանձին չէր: Առաջին ու երկրորդ հարկերը վարձակալության էին տրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որտեղ վերջինս տեղավորել էր իր երիտասարդական թեւը: Այժմ այդ հարկերը լքված, դռները տեղահան էին արված: Իսկ երրորդ հարկը, որը «Ազգ»ը վերջին տարիներին կիսել էր ՌԱԿ Կենտրոնական վարչության հետ, ինչպես ասվեցՙ նույնպես լքված էր, ՌԱԿ-ի մասը փակ դռներով, իսկ «Ազգ»ի հատվածըՙ բաց: Խմբագրությունը վերջինն էր հեռացել. շուրջ 4000 կտոր գիրք, թերթի 30 տարվա հավաքածոներ, տպիչ սարքավորումներ ու համակարգիչներ մեկ օրում չես տեղափոխի: Այնուամենայնիվ, մի 2-3 օրում մեզ հաջողվել էր ամեն ինչ տեղափոխել Կողբացի 20/3 հասցեում գտնվող Թեքեյան միության Կենտր. վարչության սեփականությունը հանդիսացող շենք:

Իսկ ո՜ւր տեղափոխել հիշողությունները, դեմքերըՙ որ անցան, Կառլեն Դալլաքյանից, Լեւոն Հախվերդյանից, Կարպիս Սուրենյանից մինչեւ բոմժի իր արտաքինով երջանիկՙ գրող-փիլիսոփա-թարգմանիչ Վարուժան Նալբանդյան եւ ուրիշներ, չխոսելով տարբեր երկրների դեսպանների, սփյուռքահայ արվեստագետների ու գործիչների մասին: Այսինքն իսկական հավաքատեղի մտավորականության, որտեղ մեր լրագրողներն ու վերլուծաբանները, նաեւ տեխնիկական աշխատողները էական տարրն էին այդ մթնոլորտի, որի մեջ թրծվեցին, հասունացան մի քանի տասնյակ լրագրողներ ու թղթակիցներ, որոնցից ոմանք հետագայում ստեղծեցին իրենց լրատվամիջոցները, ուրիշներ անցան դիվանագիտական ասպարեզ:

Բայց… ես այստեղ չեմ եկել հիշողությունների գիրկը ընկնելու: Ես եկել եմ շենքի նոր բնակիչներին ծանոթանալու: Բայց ոչ ոք չկա, ոչ մի ձեռք չի հպվել մեր հեռանալուց հետո: Ո՞ւր են այդ մարդիկ, չէ՞ որ մեզ ասել էին, թե մրցութային աճուրդը կայացել է, հաղթող եղել է: Ո՞ւր է հաղթողը: Հաղթելու համար, ինչպես պաշտոնական ծանուցագրում էր գրված, ենթական պետք էր համաձայնվեր գոնե մեկնարկային գնինՙ ամսական 444800, իսկ վարձակալության փաստաթուղթ ստանալու համար մուծած պետք է լիներ նախավճարըՙ նույն 4 միլիոն 448 հազար դրամը: Վճարել է եւ չի՞ զբաղեցնում այդքան թանկ տարածքը, թե՞ մտափոխվել է: Այդ պարագայում ինչո՞ւ չի հայտարարվել կրկնակի աճուրդ, ավելի շուտՙ նվազուրդ:

Հարցերՙ որոնց պատասխանը միայն համապատասխան Կոմիտեն կարող է տալ:

Ասեմՙ որ ի սկզբանե մեկնարկային այդ գինը թե՛ մեզ, թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նկատի ունենալով նաեւ երկրում տիրող տնտեսական անկյալ վիճակը, անտրամաբանական, արհեստական թվաց: Պարզ սխեմաՙ բարձր գին ես առաջարկում, եւ ոչ ոք մոտ չի գալիս: «Բարգավաճն» ու մենք պատրաստ էինք վարձակալության վճարը ավելացնել, սակայն տեսնելով առաջարկվող աստղաբաշխական գինը եւ զգալով, որ խաղի այլ կանոններ են առաջարկվումՙ հրաժարեցինք մասնակցել աճուրդին եւ ցավով բաժանվեցինք Հանրապետության 47 հասցեի այդ շենքի մեր գրասենյակներից, որոնց հիմնանորոգման համար մենք ծախսել էինք շուրջ 40000 ԱՄՆ դոլար, իսկ «Բարգավաճը»ՙ շատ ավելի:

…Ինձ մնում էր ափսոսանքով ու դառնացած հրաժեշտ տալ Հանրապետության 47 շենքին, այնտեղ թողնելով քաղցր ու դառն հիշողություններ, ստեղծագործական մի ամբողջ կյանք:

Հ.Գ.- ՀՀ դատախազությանը խնդրում եմ այս գրությունը չհամարել հրապարակային հաղորդում առեւերույթ հանցագործության մասին: Սույնով հաստատում եմ, որ 2018 թ. մայիսից սկսյալ Հայաստանում ի սպառ վերացել է կոռուպցիոն համակարգը, ամեն ինչ դարձել է թափանցիկ եւ արդար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱԿՎԵԼ ԵՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՀԱՐՑՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Հաջորդ գրառումը

«Տավուշը կվերցնի, հետո կգա, սրանք Երևանը կտան․․․ Ես ասել եմ, որ եթե այսպես գնա, ամեն ինչ էլ հերթով տալու է․․․». Մանվել Եղիազարյան

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«Տավուշը կվերցնի, հետո կգա, սրանք Երևանը կտան․․․ Ես ասել եմ, որ եթե այսպես գնա, ամեն ինչ էլ հերթով տալու է․․․». Մանվել Եղիազարյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպումը չլինի։ Ասեցին՝ ԳՇ պետի տեղակալը կգա, վեց հոգու հետ կհանդիպի, լրագրողների հետ զրույցում...

ԿարդալDetails

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական