Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱԽ ԴՈՒ ԿԿՈՒ, ՀԻՄԱ՛Ր ԿԿՈՒ»

09/07/2021
- 09 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Երիտասարդ հայրիկներ ու մայրիկներ գիտեմ, որոնք իրենց երեխաներին չեն կարդում Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը: Հասկանալի էՙ մայրիկը իր ձագուկներին երբեք ու երբեք չի հանձնում գիշատիչներին, երեխան իր փոքրիկ ուղեղիկում բնավ պետք չէ մտածի, թե մայրիկը կարող է իրեն լքել, առավել եւս տալ ուրիշներին, որ հա՛փ անեն ու տանեն: Սակայն այն տարիքում, երբ երեխաներն արդեն ըմբռնեն, որ մայրիկը իրենց երբեք ու երբեք չի հանձնի ուրիշին, կարծում եմ, որ երեխաները, եւ ոչ միայն երեխաները, պիտի՛ իմանան, ավելինՙ պիտի՛ հասկանան ու մտածեն, թե ի՞նչպես եւ ինչո՞ւ հեքիաթի վերջում Շունը խեղդեց Աղվեսին: Բայց դրանից առաջ պետք է վերլուծեն, թե ո՞վ էր Աղվեսը, ի՞նչ «հիմնավորումներով» էր Կկուից պահանջում մեկիկ-մեկիկ ցած գցել ձագուկներին, ու մանավանդՙ ինչո՞ւ էր Կկուն այդքան հիմար…

Թումանյանագետները կարող են բացատրել, թե հանճարեղ պոետը ի՞նչ հանգամանքներում, այսպես կոչվածՙ աշխարհաքաղաքական ի՞նչ պայմաններում, ազգային-քաղաքական տրամադրությունների ո՞ր հանգրվանում եւ ինչո՞ւ է գրել իր անմահ այս հեքիաթը, որը կրում է 1908 թվականը: Նրա նամակներում եւ գրառումներում ու զրույցներում հավանաբար կան նշումներ այդ մասին: Նաեւ նշումներ, թե ո՞ւմն է նկատի ունեցել իր գլխավոր հերոսներից Աղվեսի կերպարը կերտելիս, եւ ո՞ւմն է մարմնավորում մյուս հերոսըՙ Կկուն: Ինչո՞ւ է նա որպես կերպար ընտրել այդ թռչնին, որն իր բնի հոտից միշտ զզվում է (հիշո՞ւմ եք Միլոշ Ֆորմանի եւ Ջեք Նիքոլսոնի «Թռիչքՙ կկվի բնի վրայով» ֆիլմը) իր բնից եւ ձվերն ածում ուրիշՙ երգեցիկ թռչունների բներում, որպեսզի նրա՛նք թուխս նստեն իր ապագա ձագուկների վրա: Ովքե՞ր են մյուս հերոսներըՙ պատահաբար «դեպքի վայրի» վրայով անցնող Ագռավը, որը բացում է հիմար Կկվի աչքերը, ո՞վ է Շունը, որը Չարի վերջն է բերում: Հեքիաթի դեպքերն ու դեմքերը շարունակ չե՞ն կրկնվում: Աղվեսը հին-նոր Թուրքը չէ՞, իմաստուն Ագռավը կրթություն ստացած մեր ողջախոհ մտավորականությունը չէ՞, իսկ Շունըՙ Ռուսաստանը, որի հետ այնքան մեծ հույսեր էին կապում մեր այն ժամանակվա մարդիկ, ինչպես հիմա:

Իսկ ո՞վ է Կկուն, այդ հիմար թռչունը, որն իր երեք ձագուկներից երկուսին Աղվեսի բերանը գցելուց հետո մնաց մենակՙ իր մինուճարի հույսին: Նա մերօրյա այն Մայրիկը չէ՞, որ իր Ձագին Թուրքին զոհ տալուց հետո փառք էր տալիս Աստծուն, որ ձագերին զոհաբերող-միջնորդը դեռ կենդանի է ու մուրճը ձեռքին դեռ հոխորտում է եւ ակնկալում երախտագիտություն, որ մնացածին խնայել է, չի գցել Թուրքի բերանը…

Ընթերցողներս կարող են առարկել, թե Հովհ. Թումանյանը այդ որտեղի՞ց պիտի իմանար, թե հետագա տարիներին, նույնիսկ 112 տարի հետո ի՞նչ է գալու Կկվիՙ հայ ժողովրդի գլխին, ո՞վ է բերելու այդ պատուհասը: Սակայն պետք չէ մոռանալ, որ Աստված հանճարներին ուղարկում է աշխարհ, ինչպես Թումանյանին, որպեսզի իրենց տեսանողի դիրքերից տեսնեն ներկան եւ գուշակեն ապագան: Թեեւ, խոստովանենք, շուռ եկած եւ անբնականոն մեր աշխարհում օրինաչափությունները խախտված են լինում եւ ամեն բան չէ, որ ճիփուճիշտ հանճարների գուշակածն է լինում: Այնուամենայնիվ Թումանյանին հաջողվել է պատկերացնել, որ մեր օրերում, ինչպես 100 տարի առաջ էլ, Աղվեսն ու Շունը մտերմացածՙ նորանոր ձագեր են պահանջում Կկվից, ոչ միայն ձագեր, այլեւ նրա բունը, փչակը, ծառն ու սարը: Հանճարեղ այդ մարդը սակայն չէր կարող կռահել, որ Կկուն կմնա նույն հիմարը, որն իր ձագերին հանձնելուց հետո ուրիշի բներ կփնտրիՙ իր ձվերն այնտեղ ածելու համար:

Ոչ մի հանճար չէր կարող պատկերացնել, որ այսքան տառապանքներից, փորձություններից, կորուստներից ու զոհերից հետո մեր ժողովուրդը կմնա հեքիաթի Կկվի խելքին, չի կարողանա իրեն իսկական առաջնորդներ ընտրել, կազմակերպել իր կյանքը, պաշտպանել իրեն, իր հավկիթները սեփական բնում ածել, սեփական մարմնով թուխս նստել նրանց վրա, մեծացնել ու պաշտպանել ձագերին ու նրանց սովորեցնել պաշտպանել իրենք իրենց, եւ ամենակարեւորըՙ ոչ ոքի չվստահել իր տարածքը, կյանքը, արժանապատվությունը:

Պետք է վերստին կարդալ, դեռեւս մանուկ հասակից, կարդալ ու հասկանալ, խորապես ըմբռնել ու վերլուծել «Չարի վերջը» հեքիաթը, որպեսզի իսկապես կարողանանք բերել Չարի ու Չարիքի վերջը:

Նախորդ գրառումը

Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանագրերի դրույթների կատարումը այլընտրանք չունի. Կրեմլ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱ՞

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱ՞

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական