Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«TELLus»ՙ ՃԱՄԲԱՐԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳՈՂՏՐԻԿ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄՙ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

02/07/2021
- 02 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

«Տեղական Ժողովդավարության դպրոցի» շրջանակներում իրականացվում է «TELLus» երիտասարդների զարգացման ծրագիրըՙ ներառելով Արմավիրի մարզի 16-25 տարեկան երիտասարդների, որի շրջանակներում Արագածոտնի մարզի Լուսագյուղ բնակավայրում անցկացվեց երիտասարդների զարգացման ճամբար, որի նպատակն էր ակտիվացնել երիտասարդների կենսակերպը, ձեւավորել միջհամայնքային հաղորդակցություն, բարձրացնել համայնքային կյանքին նրանց մասնակցության մակարդակըՙ խթանելով նրանց լինել ավելի նախաձեռնող, ավելի ակտիվ ու գործունյա:

Ճամբարականներից Նարեկը խոսեց ճամբարում անցկացրած օրերի եւ ձեռք բերած գիտելիքների մասին

« Քանի որ TELLus ծրագիրը նախատեսված էր երիտասարդների համար, ցանկություն ունեցա ինքս էլ մասնակցել, որպեսզի բարելավեմ գիտելիքներս եւ ձեռք բերեմ նոր ընկերներ :

Ճամբարը, որ անցկացրինք Ապարանի Լուսագյուղ համայնքում, շատ հետաքրքրական էր ինձ համար: Մեզ այցելեցին փորձառու մասնագետներ, ովքեր մեզ հետ կիսեցին իրենց փորձն ու գիտելիքները: Դասընթացների արդյունքում մենք հասկացանք համայնքում մեր դերը եւ թե մենքՙ երիտասարդներս որքան կարեւոր ենք համայնքներին զարգացում, իսկ մեր երկրինՙ առաջընթաց ապահովելու գործում:

Մենք սովորեցինք ինչպես իրացնել մեր իրավունքները եւ թե ինչպես պիտի կատարենք մեր պարտականությունները մեր համայնքների նկատմամբ:

Հիշարժան օրեր անցկացնելու համար շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան նման հետաքրքրական, գիտելիքներով լեցուն եւ հաջողված ծրագիր ունենալու համար»,- պատմեց երիտասարդը:

Ծրագրի մասնակից Գոհարը եւս խոսեց ծրագրի մասնակցության, իր ստացած փորձառության մասին:

« Ուրախ եմ, որ մասնակցել եմ TELLus երիտասարդական ծրագրին, քանի որ 4-օրյա ճամբարը հրաշալի հարթակ էր, որտեղ արմավիրցի երիտասարդներս ծանոթացանք ՏԻՄ գործունեությանը, քաղաքացիական խնդիրներին, ձեռք բերեցինք հաղորդակցման հմտություններ, կիսվեցինք մեր համայնքային խնդիրներով եւ փորձեցինք գտնել հնարավոր լուծումներ :

Այդ օրերը լեցուն են նաեւ հաճելի զգացողություններով, քանի որ մասնակցեցինք ճանաչողական եւ կոլորիտային արշավների, որոնք նպաստեցին ջերմ հարաբերությունների ամրապնդմանը, թիմում հարմարվելու եւ միմյանց օգնելու կարողության ձեռքբերմանը:

Խմբային խաղերի միջոցով սովորեցինք ընտրական կարգը, ավագանու նիստերի անցկացման կարգը եւ որ ամենակարեւորն էՙ գիտակցեցինք համայնքային կառավարմանը մեր մասնակցության կարեւորությունը»,- հիացմունքով պատմում էր Գոհարը:

Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես պիտի իրացնեն իրենց իրավունքները եւ թե ինչպես պիտի կատարեն իրենց պարտականությունները սեփական համայնքների նկատմամբ: Երիտասարդները ճամբարում ձեռք բերած գիտելիքները ամրապնդեցին գործնականումՙ անցկացնելով պրակտիկա Արմավիրի մարզի տարբեր համայնքներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հաջորդ գրառումը

ԿՏՈՐԵ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ ՄՈԼՈՐԱԿԸ ՓՐԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԿՏՈՐԵ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ ՄՈԼՈՐԱԿԸ ՓՐԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական