Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՐԿԻՆ ԱՐՏԱԳԱՂԹ, ԹԵ՞ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԸՆԹԱՑՔ

02/07/2021
- 02 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միգրացիան Հայաստանում իր թափը չի կորցնում շուրջ 25 տարի: Որպես հիմնական պատճառ մեկնողները նշում են Հայաստանում աշխատանքի բացակայությունը, բիզնեսով զբաղվելու հեռանկարների բացակայությունն ու անկայուն աշխարհաքաղաքական վիճակը:

Քաղաքական իրավիճակին զուգահեռ մեծանում է երկրից արտագաղթողների թիվը: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից ավելի շատ մարդ մեկնել է, քան վերադարձել:

2021թ. փետրվարի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով բացեց օդային սահմանը, որը փակ էր համավարակի պատճառով: Եվ օդային սահմանի բացվելը մեծ իրարանցում ստեղծեց, որի պատճառով ավիատոմսերի գները մինչեւ 10 անգամ թանկացան, բայց սա էլ չզսպեց մեկնել ցանկացողներին: Մարտ ամսվա սկզբին հայտարարվեց, որ թռիչքները եւս մեկ ամիս կկատարվեն, որից հետո որոշ չափով ավիատոմսերի գները զսպվեցին:

«Եթե նախկինում մեկ ուղղությամբ տոմսը հնարավոր էր գնել 30-40 հազար դրամով, ապա այս տարվա փետրվարին տոմսերի գները հասան 200-450 հազար դրամի»,- մեզ հետ զրույցում ասում է ավիագործակալության աշխատակից Ռուզաննա Հակոբյանը , ապա ավելացնում, որ մարտին արդեն տոմսերի գները նվազել էին մինչեւ 150-200 հազար դրամ:

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) հրապարակած տվյալների, արտերկրում գտնվողների 91,7%-ը 15-59 տարեկան են, եւ նրանց գերակշիռ մեծամասնությունը ունեն առնվազն ընդհանուր միջնակարգ կրթություն:

Արտերկրում գտնվողների 66,7%-ը եղել են վարձու աշխատողներ, 9,2%-ըՙ ինքնազբաղված, իսկ 2,8%-ըՙ գործատու: Մեկնողների մեծամասնությունըՙ 62,8%-ը, հիմնականում զբաղվել է շինարարությամբ, իսկ 17,3%-ըՙ առեւտրի ու սպասարկման ոլորտով:

16 տարի արտագնա աշխատանքով զբաղվող Աբգար Մարտիրոսյանը ասում է,- «Գնում եմ Ռուսաստան, Իվանովո, այնտեղ ասֆալտի աշխատանք եմ անում: Մենակ չեմ, 300 հոգանոց բրիգադի հետ եմ գնում: Տոմսերի գների բարձրացման պատճառով փետրվարին չկարողացա գնալ»: Աբգարը արտագնա աշխատանքով է զբաղվում, քանի որ չի կարողանում մշտական եւ նորմալ վարձատրությամբ աշխատանք գտնել Հայաստանումՙ ընտանիքը պահելու համար:

Զրուցակիցներիցս մյուսը կին էր: Տիկին Արմինեն երկրորդ անգամ է մեկնում արտերկիր աշխատելու: Ասում է, որ աշխատանքը հարմար է, իսկ աշխատավարձը բարձր:

«Ճաշարանում եմ աշխատում, աշխատողների համար հաց եմ պատրաստում: Նույն աշխատանքը Հայաստանում անելով ստանում եմ 90 հազար դրամ աշխատավարձ, իսկ Ռուսաստանում կրկնակի ու նույնիսկ եռակի անգամ ավել»,- ասում է 45-ամյա Արմինեն:

Ըստ ՎԿ-ի հրապարակած տվյալների, արտերկրում գտնվողների կողմից իրականացվել է արտաքին ուղեւորաշրջանառության 70,5%-ը: Նրանց 76,4%-ի գտնվելու երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, 9,8%-ինըՙ Եվրոպան, իսկ 4,8%-ինըՙ ԱՄՆ-ն:

«Սպասում էինք ընտրությունների արդյունքներին, որից էլ պարզ կլիներ գնալու ենք երկրից, թե՞ ոչ: Տոմսերը արդեն գնել ենք, սպասում ենք թռիչքի օրվան: Իմ երկրից լավ տեղ չի կարող լինել, բայց եթե վստահ չեմ երեխաներիս անվտանգության հարցում, ապա պետք է գնամ այնպիսի երկիր, որտեղ գոնե մի քիչ հանգիստ կլինեմ, որ երեխաս ապահով է»,- ասում է 35-ամյա Մանեն:

Հակառակ Մանեի կարծիքին, հարցվածներից Անահիտը մեզ հետ զրույցում ասում է, որ չի ցանկանում լքել երկիրը ու ինչ էլ լինի շարունակելու է մնալ Հայաստանում:

«Չեմ ստի ու կասեմՙ մտքեր ունեցել եմ երկրից գնալու եւ իրականացրել եմ դրանք, բայց հիմա իմ փորձից եմ ասում, որ էստեղից լավ տեղ չկա: Մի քիչ քաղաքական վիճակը բարելավվի ու վերջ, ամենինչ էլ լավ կլինի»,- ասում է 40-ամյա Անահիտը :

Իսկ մեծահասակների շրջանում կարծիքները տարբեր են: Նրանց մեծամասնությունն ասում է, որ հնարավորության դեպքում ընտանիքի հետ կգնային, մի մասն ասում է ընտանիքի եիտասարդներին կուղարկի, պատճառաբանելով, որ իրենց կյանքն արդեն ապրել են, իսկ մյուս մասը ասում է, որ Հայասատնից բացակայելու միտք անգամ չունի:

Եթե 1991 թվականին երկրի մշտական բնակչությունը կազմում էր 3 մլն 574 հազար 500 մարդ, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբՙ ուղիղ 30 տարի անց, մշտական բնակչության թիվը 2 մլն 963 հազար 300 է:

Միգրացիոն հոսքը տարեց տարի ավելանում է առանց կանգառի նշանի, որի պատճառ կարող է լինել երկրում առկա անորոշությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՒՆԻՍԻ 20 ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԳԻՐՔՙ ՆՎԻՐՎԱԾ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԻՐՔՙ ՆՎԻՐՎԱԾ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական