Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՒՏԻՆԸ ԼԱՎՐՈՎԻՆ ԳՈՐԾՈՒՂԵՑ ԱՆԹԱԼԻԱ, ՈՐ ԱՊԱՎԻՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ

02/07/2021
- 02 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Իզուր չեն ասելՙ «ծովն ընկնողը կառչում է փրփուրներից»

Հունիսի 30-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում հանդիպեց թուրք գործընկերոջ Մեւլութ Չավուշօղլուին : Հանդիպումը, հակառակ ենթադրություններին, լայն արձագանք չի գտել թուրքական, ինչպես նաեւ ռուսական մամուլում: Այնուամենայնիվ դրա ավարտին հրավիրվել է մամուլի համատեղ ասուլիս: Նախքան ասուլիսին անդրադառնալը նշենք, որ հանդիպմանը քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների առկա վիճակն ու զարգացման հեռանկարները, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրները, որոնց մեջ առանձնակի տեղ են գրավում Հարավային Կովկասին, Մերձավոր Արեւելքին, Արեւելյան Միջերկրականին, Լիբիային, Ուկրաինային, Աֆղանստանին եւ Սիրիային առնչվողները:

Ընդ որում վերջին խնդիրը քննարկվել է մայիսի 26-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ֆոնին, իսկ Հարավային Կովկասինըՙ հետպատերազմյան զարգացումների, որոնց մեջ պետք է առանձնացնել ԱՄՆ-ի վերադարձը Մերձավոր Արեւելք, ինչն անխուսափելիորեն, ի հեճուկս Ռուսաստանի, ենթադրում է Մինսկի խմբի եռանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի հետ նաեւ Ֆրանսիայի քաղաքական ներկայության վերականգնումը Հարավային կովկասում:

«Ազատություն» ռադիոկայանը Լավրով-Չավուշօղլու հանդիպումից մեկ օր առաջ այդ հարցին անդրադառնալիս մատնանշել էր, որ այս օրերին Անկարան եւ Մոսկվան ակտիվ քննարկում են նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի հարցը, Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո քննարկումներն ակտիվացել են եւ միայն այս տարի Պուտինն ու Էրդողանը վեց հեռախոսազրույց են ունեցել:

Հատկանշական է, որ նախքան ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջոզեֆ Բայդենի ընտրությունը հեռախոսազրույցների նախաձեռնությունը պատկանում էր Թուրքիայի նախագահին, ընտրությունից հետո նախաձեռնողի դերում սկսել է հանդես գալ ՌԴ նախագահը, ըստ երեւույթին Էրդողանի աջակցությանն ապավինելու, ինչպես նաեւ իր աշխարհաքաղաքական ծրագրերը վերջին, ինչու չէՙ նաեւ Ալիեւի միջոցով իրականացնելու հույսերով, որ խուսափի պաշտոնական Վաշինգտոնի հնարավոր հակազդեցությունից: Ի վերջո Ռուսաստանը Թուրքիայի պես կանգնել է զորքերը Լիբիայից, ապա Սիրիայից դուրս բերելու հրամայականի առջեւ, ինչը վերջինի համար հղի է Հարավային Կովկասը լքելու վտանգով, էլ չասած դռներն Ուկրաինայի եւ Վրաստանի առջեւ բացելու ՆԱՏՕ-ի պատրաստակամության մասին:

Լավրովի հետ հանդիպման ավարտին հրավիրված մամուլի համատեղ ասուլիսում Չավուշօղլուն ընդգծեց Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում եւ Ղարաբաղում խաղաղության եւ կայունության հարատեւությունն ապահովելու անհրաժեշտությունը, նշեց, որ Սիրիայում քաղաքական գործընթացի զարգացման համար թուրքական կողմը շարունակելու է համագործակցել ռուսականի հետ:

Գալով Սերգեյ Լավրովին, ապա նա էլ, ըստ թուրքական մամուլի, ասուլիսում գոհունակությամբ արձանագրեց Ադրբեջանում տեղակայված թուրք-ադրբեջանական հրամանատարական համատեղ կենտրոնի գործունեությունը, ապա անդրադարձավ Ղարաբաղի հարցին, մասնավորապես ասելով. «Հակամարտող կողմերի հաշտեցումը ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների օգտին է: Մենք ուզում ենք, որ նրանք, որպես լավ հարեւաններ, հաշտ ու խաղաղ շարունակեն գոյակեցությունը»:

Բայց ի՞նչպես, երբ ղարաբաղյան պատերազմից ավելի քան 9 ամիս է անցել, Ադրբեջանը ըստ ժամանակացույցի սստացել է Շուշին, Հադրութը, որոնք Մինսկի խմբի փաստաթղթից զատ, չեն եղել նաեւ չարաբաստիկ եռակողմ հայտարարության մեջ, իսկ մենք դեռ մեր ռազմագերիներին ենք ստանալու, եթե կամենա հայ ազգի շատ ռազմավարական դաշնակից Պուտինը: Իհարկե, Լավրովի մտքով անգամ չեն անցել ռազմագերիները, որովհետեւ Պուտինը նրանց նույնպես օգտագործում է որպես Հայաստանի ահաբեկման միջոց, սերտորեն համագործակցելով Էրդողանի եւ Ալիեւի հետ:

«Timeturk»-ի վկայությամբ ասուլիսում Լավրովը նաեւ ասել է, որ Չավուշօղլուի հետ ջանք են գործադրում Էրդողանի եւ Պուտինի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Թե ի՞նչ պայմանավորվածություններ են դրանք, Լավրովը չասաց: Սակայն ակնհայտ է, որ դրանք ի վնաս Հայաստանի պիտի լինեն, կասկած չի հարուցում: Կարծում ենք միանգամայն ավելորդ է Էրդողանին իր լավագույն ընկերը հռչակած Պուտինից ավելին ակնկալելը:

Մեր ենթադրությունն Անթալիայում, ինչպես «Timeturk»-ն է գրում, հաստատել է Լավրովը, ընդգծելով թե Բաքու-Երեւան երկխոսության նորմալացման ջանքերը համակարգելու են Ռուսաստանն ու Թուրքիան, ըստ երեւույթին բացելով Զանգեզուրի միջանցքը: Չմոռանալ, սակայն, որ դա սովորական միջացք չէ, այլ տարածաշրջանային նշանակության, ուստի նախքան դրա բացումը պետք է հաշվի առնել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումը նաեւ:

Որքան հայտնի է, այդ միջանքի բացումն առանձնապես չի ոգեւորում ամերիկացիներին: Չպետք է ոգեւորի նաեւ ֆրասիացիներին, որովհետեւ Պուտինի խնդիրը հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը չէ, այլ Զանգեզուրի միջանցքի պատրվակով Մինսկի խմբի եռանախագահող երկրներիՙ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի քաղաքական ներկայության վերականգնումը կանխարգելելը ռուսական գերազդեցության տարածքի համարում ունեցող Հարավային Կովկասում:

Բացի այս ամենից, նշենք, որ ԱՄՆ-ը ժամանակին հայտարարել էր Ադրբեջանի սահմանները չճանաչելու մասին, այնուհետեւ Բայդեն-Պուտին հանդիպման նախօրյակին Մոսկվայից պահանջեց Հայաստանի 1922 եւ 23 թթ. ռազմական քարտեզները: ԱՄՆ-ի նահանգները շարունակում են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Նույնը, ըստ երեւույթին, վերաբերում է Ֆրանսիային, այն առումով, որ նախագահ Էմանուել Մակրոնը պահանջել էր Ալիեւից վերադառնալ Արցախի 1994 թ. սահմաններ:

Ավելինՙ Արցախում տեղակայված ռուսական, այսպես կոչված, խաղաղապահ ուժրը չունեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի մանդատը, առանց որի դրանք համարվում են ոչ թե խաղաղապահ ուժեր, այլ օկուպացիոն զորքեր, մանավանդ որ Մինսկի խմբի փաստաթղթերով Արցախում ռուսական ուժերի փոխարեն նախատեսվում է միջազգային ուժերի տեղակայումը, ինչը վիժեցրել էր Պուտինը: Ի դեպՙ Անթալիայում Լավրովը Չավուշօղլուի հետ քննարկեց այն հարցերը, որոնք հունիսի 24-ին քննարկվել էին Էրդողանի հետ Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում:

Ըստ ամենայնի ՌԴ նախագահը Թուրքիա է գործուղել Լավրովին, որ ճշտի Զանգեզուրի միջանցքի բացման մարամասներն ու այդ հարցում ապավինի Թուրքիայի աջակցությանը: Բայց ապարդյուն: Օրերս ՄԱԿ-ը պահամջել է օտարերկրյա բոլոր զորքերի դուրսբերումը Լիբիայից: Պուտինը քաջ գիտակցում է, որ Լիբիայից հետո հերթը հասնելու է Սիրիայում տեղակայված ռուսական զորքերին, որովհետեւ դրանք հակասում են Մերձավոր Արեւելք վերադառնալու Վաշինգտոնի տրամաբանությանը: Քանի որ զորքերի դուրսբերման փաստի առջեւ կանգնած է նաեւ Թուրքիան, ուստի աշխարհաքաղաքական ծրագրերում անիմաստ է Պուտինի ապավինումն Էրդողանին: Համենայնդեպս օղակը Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում հետզհետե սեղմվում է Ռուսաստանի շուրջը: Թվում է, թե Սեվ ծովում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության հետագա ամրապնդումը դա ավելի նկատելի է դարձնելու:

Նախորդ գրառումը

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՄՈՏ 500 ԶՈՀՙ 50 ԱՍՏԻՃԱՆ ՇՈԳԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական