Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՉԱՓՍՏԱՆ

25/06/2021
- 25 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ով ասեսՙ չխոսեց ժողովրդի մասին: Ու դրանք ամենեւին էլ սիրո խոստովանություններ չէին, ինչը ամոթալի բան է համարվում մի երկրում, որտեղ չհայրենասիրության համար քարկոծում են: Խոսեցին եւ նրանք, որոնք միջազգային հարաբերություններ են սովորում, բայց չգիտենՙ Իրանը մեր հյուսիսայի՞ն, թե՞ հարավային հարեւանն է, խոսեցին եւ նրանք, որոնք ռազմական փորձագետ են կոչվում, բայց պատերազմը տեսել են միայն հեռուստացույցով, այն էլՙ իսրայել-պաղեստինյանը, խոսեցին եւ նրանք, որոնք դղյակներ են կառուցելՙ ազնիվ աշխատավարձով անշուշտ, եւ նրանք, որոնք նույն միջոցներով բացառապես նույն դղյակներից են ուզում կառուցել: Խոսեցին եւ նրանք, որոնք հայրենիքի մասին մի քանի հարյուր գիրք ավելի են կարդացել, բայց երբեք չեն տեսել, թե ինչպես են ապրում այդ գրքերի հերոսներըՙ սարերում, անգրագետ, անվախ եւ քրտնած: Չխոսեցին, անպատվեցին: Չանպատվեցին, հայհոյեցին: Իրար չէ, ժողովրդին:

Ու ես այդպես էլ չհասկացաՙ այս ժողովուրդը վերջին 3 տարվա ընթացքում է ծնվե՞լ, միանգամից չափահաս դարձել ու ընտրության գնացել եւ ընտրե՞լ: Այս նույն ժողովուրդը չէ՞ արդյոք, որ ապրում է արդեն 30 տարի ու գնում է ընտրության եւ ընտրում է օրվա՛ իշխանությանը: Այս նույն ժողովուրդը չէ՞ արդյոք, որ մեր դասարանից էր ու հայ-ով սկսվող բոլոր առարկաներից երկուս էր ստանում, քանի որ լավ գործի համար մաթեմատիկա իմանալ է պետք, որ կարողանաս փողը լավ հաշվել: Այս նույն ժողովուրդը չէ՞ր, որ ամեն կիրակի գնում էր ու շարունակում է գնալ եկեղեցիՙ մեղքերին թողություն տալու, այդքան շատ են մեղքերը եւ կամ սոսկ ձեւ է եկեղեցի գնալը, բայց անընդունելի է Հայ եկեղեցու պատմությունը դպրոցից հանելը: Այս նույն ժողովուրդը չէ՞ արդյոք, որ Չարբախում կանգնած ծխում-թքում էՙ իր բախտիցՙ անպատվելով Լոսից իրեն խրատ տվողին, որն էլ, ի դեպ, տեղի Լիթլ Արմենիա թաղամասի սրճարաններից մեկում մեխքսիկացի Ալեխանդրոյի ձեռքերով պատրաստած մոխիտոն է խմումՙ հայրենասիրական ճառը գրելով ու հրեշտակների քաղաքից է աջ ու ձախ հայհոյում, քանի որ իրեն ոչ մեկը չի կարող բռնելՙ ո՛չ աջից, ո՛չ ձախից: Այս նույն ժողովուրդը չէ՞ր, որ պետք էՙ Միացում կգոռա, պետք էՙ Լեւոն, հեռացիր, պետք էՙ Ռոբերտ, նախագահ, պետք էՙ Ռոբերտ մարդասպան, պետք էՙ Սերժին կմերժի, պետք էՙ Նիկոլին դավաճան կանվանի, Հիսուս կոչելուց հետո, պետք էՙ պատերազմ կգնա, պետք էՙ կզոհվի…

Լավ, ի՞նչ ենք ուզում ժողովրդից: Ի՞նչ ենք տվել, որ ինչ ուզենք: Գուցե լավ կրթությո՞ւն, դե այսինքն վերջին 3 չէ, 30 տարվա ընթացքում հայ ժողովրդի երիտասարդ զավակները ստացել են բարձրագույն ու բարձրակարգ կրթություն, դարձել են իրենց գործի հրաշալի մասնագետներ, անմիջապես անցել են աշխատանքի ու աշխատել ենՙ ի բարօրություն հայրենիքի, օրինակ ԱԹՍ-ներ են ստեղծել, հաշվի առնելով, որ թշնամին դեռ ողջ է: Բա այդպես լինո՞ւմ է, երբ դու ոչինչ չես տալիս, կամ բավարար չես տալիս ու պահանջում ես, այն էլՙ ժողովրդից, որ ինքը քեզ տա: Ինքը քեզ իր կյանքն է տվել ու իր որդուն է տվելՙ այս պատերազմում, անցած պատերազմում, առաջին պատերազմում, Սարդարապատում, Տղմուտ գետի ափին, Ձիրավի դաշտում, Հայկի բանակում: Է՞լ ինչ տա…Ինքը Սովետում է ապրել, հետո երկրաշարժ է տեսել, հետո պատերազմ, հետո ցնցումներ, հեղափոխություն, անլույս, սոված օրեր, ու չի գժվել:

Այնպես որ չափազանցնում եք: Միայն հիմա չէ, արդեն մի քանի հազարամյակ: Ե՛ւ երդվելով, թե սիրում եք հայրենիքը, ե՛ւ վստահեցնելով, թե ճանաչում եք նրա մարդկանց, ե՛ւ ատելով նրա թշնամիներին ե՛ւ նրա թշնամիներին թվարկելիս, ե՛ւ ձեր ուժերին վստահ լինելով, ե՛ւ թշնամիներին կամ մրցակիցներին թերագնահատելով, ե՛ւ հաղթանակները հիշելիս, ե՛ւ պարտություններից իբր ազդված-խրատված, ե՛ւ լացելու առիթներ հորինելով, կամ անճարությունից կուչ եկած, եւ պարն արծիվների ճախրանք կոչելով, կամ բղավոցն առյուծի մռնչյուն, ե՛ւ պետություն կոչվելիս, ե՛ւ «մենք արժանի չենք պետության» դարավոր հառաչանքով, ե՛ւ ժողովրդի ցավը տանելիս, ե՛ւ նրան «ժեխ» կոչելիս, ե՛ւ ուտելիս, ե՛ւ խմելիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԵՂԾՎԱ՞Ծ, Ո՛Չ, ԶԱՎԹՎԱԾ ՀՈՂԵՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ «ՀՈԳԵՒՈՐ ԷԼԻՏԱ»Ն

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ «ՀՈԳԵՒՈՐ ԷԼԻՏԱ»Ն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական