Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸՙ ՆՈՒՅՆՊԵՍ ՉԱԼՄԱՅԱՎՈՐ

25/06/2021
- 25 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 18-ին Իրանում համապետական ընտրությունների արդյունքով հաղթանակած նախագահ Էբրահիմ Ռայիսին կրում է սեւ գույնի չալմա:

Չալման շիական նվիրապետությամբ հոգեւորականների համար նախատեսված տարբեր գույների (առավելապես սեւ եւ սպիտակ) գլխածածկ է Սպիտակը կրում են սովորական հոգեւորականները, իսկ սեւըՙ Մուհամմեդ մարգարեի տոհմից սերող սեյյեդ պատվանմամբ մահմեդականները: Ասում ենՙ համայն մուսուլմանների սրբավայր Մեքքայում գտնվող Մասջեդ ալ-Հարամ մզկիթ մուտք գործած Մուհամմեդ մարգարեն, ի նշանավորումն իր փառահեղ հաղթանակի, սեւ գույնի չալմա է կրել:

Եվ ահա, Իրանի նորընտիր նախագահը, մյուս սեւ չալմայակիր հոգեւորականների նման, սերում է Մուհամմեդ մարգարեի տոհմից:

Այսպիսով, Իրանն ունեցավ իր հերթական 8-րդ նախագահը, որին ուղղված հայաստանցի գործընկերների բարեմաղթանքներն ու շնորհավորանքները չուշացան: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ու Վարչապետի պաշտոնակատար Ն Փաշինյանը նույնիսկ մինչեւ ընտրությունների պաշտոնական տվյալների հրապարակումը շտապեցին շնորհավորել հարեւան Իրանի նորընտիր նախագահ, երկրի գործադիր իշխանության ղեկն ստանձնած Էբրահիմ Ռայիսիին, որը հայաստանյան ընտրությունների ավարտից հետո մինչ այս պահը չի շտապում փոխադարձաբար շնորհավորել ՀՀ գործադիր իշխանության ղեկավար գործընկերոջըՙ պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանինՙ արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ:

Ինչեւէ, հուսով ենք, որ բարեկամ Իրանի ԱԳ նախարարության խոսնակի շնորհավորանքներին կմիանա նաեւ ԻԻՀ բարձրաստիճան ղեկավարությունը:

Էբրահիմ Ռայիսին, ինչպես նշվեց, Իրանի 8-րդ նախագահն է:

Առաջինըՙ Աբուլհասան Բանիսադրը միակ նախագահն էր, որ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու պատճառով մեջլիսի կողմից իմպիչմենտի ենթարկվեց:

Երկրորդըՙ Մոհամմադալի Ռաջային միակն է, որ պաշտոնավարման ընթացքում ահաբեկչության զոհ դարձավ:

Երրորդը ներկայիս հոգեւոր առաջնորդ Սեյյեդալի Խամենեին էր, որ չհասցրեց ավարտին հասցնել պաշտոնավարման երկրորդ քառամյա ժամկետը, քանի որ հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի մահվանից հետո ստանձնեց երկրի հոգեւոր բարձրագույն առաջնորդիՙ Կրոնապետի բարձր պաշտոնը:

Չորրորդ նախագահը իսլամական հեղափոխության ռահվիրաներից Հաշեմի Ռաֆսանջանին էր, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հանդես է եկել միջնորդական առաքելությամբ, սակայն առիթ չի ունեցել այցելելու Հայաստան:

Ռաֆսանջանիից հետո նախագահեց Սեյյեդ Մոհամմադ Խաթամինՙ ԻԻՀ հինգերորդ նախագահը, որ երկրի ղեկավարման նոր մշակույթ ներմուծելով վաստակեց «Այաթոլլահ Գորբաչեւ» տիտղոսը: Նա առաջին եւ մինչ այս պահը վերջին նախագահն է, որ ՀՀ պաշտոնական այցի ժամանակ Մեծ Եղեռնի հուշահամալիրում ծաղկեպսակ է խոնարհել:

Բարեփոխական Խաթամիին հաջորդած վեցերորդ նախագահ Ահմադինեժադը Իրանի միակ նախագահն էր, որ իր պաշտոնավարման ընթացքում, չկաշկանդվելով լրագրողների ներկայությունից, ընդգծված շեշտադրումով կարեւորեց Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, զուգահեռներ տեսնելով արցախահայության ու պաղեստինցի արաբների իրավունքների միջեւ: Սակայն նա չմասնակցեց 2007 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտոնական այցի ընթացքում արարողակարգային ծրագրով նախատեսված Մեծ Եղեռնի հուշահամալիրում ծաղկեմատույցի արարողությանը եւ անհետաձգելի գործերի պատրվակով ժամկետից շուտ հեռացավ Երեւանից: Սակայն, մինչ այդՙ նույն թվականի մարտ ամսին նա Հայաստանում մասնակցել է Իրան-Հայաստան գազամուղի գործարկման պաշտոնական արարողությանը:

Ավարտելով պաշտոնավարման ութը տարիները, Ահմադինեժադը նախագահական աթոռը փոխանցեց յոթերորդ նախագահ Հասան Ռոհանիին, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ մի վայրկյան անգամ ձեռքից վայր չդրեց «փակ դռները» բացելու համար խորհրդանշական պողպատյա բանալին: Սակայն «փակ դռներ» բացելու հարցում նշանակալի հաջողություններ չգրանցած նախագահ Ռոհանին եւս չորս տարով նախագահելու հնարավորությունն սպառելուց հետո 2021 թվականի հունիսի 18-ին տեղի ունեցած ոչ մրցակցային ընտրություններում իր տեղը զիջեց 8-րդ նախագահ Էբրահիմ Ռայիսին:

Այսպիսով, իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ձեւավորված 42-ամյա Իրանում մինչ այս պահը պաշտոնավարած ութը նախագահներից հինգը հոգեւորականներ են, որոնք միմյանցից տարբերվում են չալմաներով

1. Խամենեին կրում էր սեւ գույնի չալմա,

2. Ռաֆսանջանինՙ սպիտակ գույնի,

3. Խաթամին սեւ գույնի չալմայակիր էր,

4. Ռոհանին սպիտակ գույնի չալմայով է ներկայանում հանրությանը,

5. Ռայիսին, ինչպես նշվեց, նույնպես սեւ գույնի չալմա է կրում:

Հավանաբար նկատեցիք, որ տարօրինակ զուգադիպությամբ Իրանի հոգեւորական նախագահների մոտ պահպանվում է մեկը մյուսին հաջորդող սեւ ու սպիտակ չալմաների հերթականությունը, որի օգնությամբ առնվազն կարելի է կանխատեսումներ անել Իրանի հաջորդ հոգեւորական նախագահի չալմայի գույնի, իսկ Էբրահիմ Ռայիսիի պարագայումՙ հաջորդ Կրոնապետի պաշտոնին վերջինիս հավակնությունների մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ԻՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԸ ՔՎԵԱՏՈՒՓԸ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՈՒՄ ՄՐԳԵՐԻ ԱՐԿՂԻՑ». ԽԱՄԵՆԵԻ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ԻՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԸ ՔՎԵԱՏՈՒՓԸ ՉԵՆ ՏԱՐԲԵՐՈՒՄ ՄՐԳԵՐԻ ԱՐԿՂԻՑ». ԽԱՄԵՆԵԻ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Մահացել է հայտնի կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը, հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը: «Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն...

ԿարդալDetails

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական