Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂ ՔԵՆ ՃԱՆՃԻԿՅԱՆԻ ՀԵՏ

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր Ալին Գրիգորյանը հեռախոսային հարցազրույց է ունեցել վաշինգտոնյան արվարձաններից մեկում բնակվող ամերիկահայ գրող Քեն Ճաճիկյանի հետ, վերջերս լույս տեսած նրա «Cerebral Offer» (Խճճված առաջարկ) վերնագրով նոր վեպի առթիվ եւ որոշ մանրամասներ պարզել նրան հետաքրքրող թեմաների վերաբերյալ:

«Ես որոշեցի այս գրքում ի մի բերել այն բոլոր հետաքրքրությունները, որոնք բուռն զգացմունքներ են առաջացնում իմ մեջ: Դրանց թվում են Սան Ֆրանցիսկոն, հատկապես նրա անցյալ ժամանակները, կինոնկարներ դիտելը, «բիթ» սերնդի գրողները (Քերուակ), Քենեդիի դավադրական սպանությունը, գինին, կանայք եւ կամուրջներից անցնելու վախը», խոստովանել է Ճանճիկյանը: Նա նշել է, որ գրքի գլխավոր անձնավորությունը կինոթատրոնի սեփականատեր Հարրի Գնոստոպուլոսն է: Վերջինս իր ոչ-եկամտաբեր կինոթատրոնը փրկելուց բացի, պարտավոր է կարգավորել նաեւ իր ընտանեկան ձախողված հարաբերությունները, բայց ընկնում է իր տարօրինակ ընկերոջՙ գրող Ջեկսոն Հալիֆաքսի ազդեցության տակ եւ ավելի խճճում իր կյանքը: Դանանՙ իր սիրուհին, խորհուրդ է տալիս վաճառել կինոթատրոնը եւ մի ուրիշ վայր տեղափոխվել, բայց Հարրիի սիրտը կպած է մնում այս քաղաքինՙ Սան Ֆրանցիսկոյին, որտեղ ժամանակին հիփփիներն էին եւ ազատ սիրո կողմնակիցները: Բոհեմական կյանքը շատերին էր ոգեշնչում: Ներկայիս այն դարձել էր յոթանիշ թվերի հարստության տեր անշարժ գույքի եւ ինտերնետի մագնատների բնօրրանը եւ կորցրել իր հմայքը: Սակայն կապվածությունը մնացել էր, եւ Հարրին չէր ցանկանում հեռանալ այնտեղից:

«Կինոթատրոնը այսօր էլ գործում է նույն վայրում: Բայց մենք, ի վերջո, ստիպված տեղափոխվեցինք նախ Մերիլենդ եւ ապա Վաշինգտոն: Գրքում կա նաեւ անկայուն, վերիվայրումներով հագեցած ռոմանտիկական պատմություն», հավելել է Ճանճիկյանը, որ ծնվել եւ հասակ է առել Մասաչուսեթսում: Հետագայում ապրել է նաեւ Ուոթերթաունում եւ Բելմոնտում: Ավարտել է Բելմոնտի ավագ դպրոցը եւ շարունակել ուսումը Վուստերի Կլարք համալսարանում: Մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Քեմբրիջի Լեսլի համալսարանից եւ որոշ դասընթացների հետեւել Հռոմի «Սեյնտ Ջոն» համալսարանում: Կնոջը հանդիպել է 2009-ին, եւ նրա աշխատանքի պատճառով է, որ տեղափոխվել է Վաշինգտոն: Կինը գիտնական է եւ աշխատակցում է «Քաղցկեղի ազգային ինստիտուտի տեղեկագիր» հանդեսին: Իսկ Ճանճիկյանն ինքը 2012-ից Ամերիկյան համալսարանի դեկանի տեղակալն է: Նախաձեռնել է ELTA-իՙ Անգլերեն լեզվի դասավանդման եւ գործնական ուսուցման ակադեմիայի ստեղծումը: Դրանից առաջ դասավանդել է Հարվարդ համալսարանի անգլերեն լեզվի ֆակուլտետում: Հրատարակված ունի երկու այլ գրքերՙ «Gone West» (վիպակների հավաքածու) եւ «Defending Infinity» (վեպ) խորագրերով: Թագավարակի ժամանակահատվածում «բիթ» սերնդի ներկայացուցիչ Քերուակի մասին սցենար է գրել եւ ավարտել մեկ այլ վեպՙ «Confluence at Cafe՛ Zurich» (Ճակատագրի բախում Ցյուրիխ սրճարանում) վերնագրով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎ ԼԻՆԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԵՄԵՐՈՒՄՙ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ. ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆ

Հաջորդ գրառումը

Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ Ս-400-ի շուրջ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ Ս-400-ի շուրջ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների...

ԿարդալDetails

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Ես չեմ պնդում, Հակակոռուպցիոն կոմիտեն է պնդում, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է. Ռուբեն Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական