Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊԱԳԱՆՙ ԱՇԽԱՏՈՂ ՈՒ ԱՐԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Նախընտրական այս օրերին տներում մնացած հարյուր հազարավոր հայաստանաբնակներ յուրօրինակ նախատինքի են արժանանում. իմաՙ տանը հանգիստ տեղավորվել եք բազմոցներին, իսկ դահլիճային ու հրապարակային միջոցառումների ընթացքում ձեր ընտանիքների ճակատագիրն է որոշվում: Այդպես եղել է թե՛ նախորդ, թե՛ դրանց նախորդ ընտրությունների ընթացքում. հենց միայն վերջին ընտրությունների ժամանակ մասնակիցների ընդհանուր թիվը հազիվ կազմեց ընտրելու իրավունք ունեցողների կեսը: Հաղթող դարձավ այդ կեսի էլ մոտ 70 տոկոս վստահության քվե ստացած կողմը, մոտ 800 հազար ձայնով: Պարզ թվաբանական գործողության արդյունքում ստացվում է, որ այսպես կոչված հաղթանակը ձեռք բերվեց ընտրելու իրավունք ունեցող երեք բնակչից մեկի ձայնի արդյունքում, որը դժվար է ժողովրդավարություն անվանել: Համակերպվենք թե ոչ, այսպիսին է ընտրական գործընթաց որակվողը, որի արդյունքում հաղթող կողմը սովորաբար հայտարարում է, որ հանրության համեմատաբար փոքր մասի ձայները ստանալով հանդերձ լինելու է ողջ բնակչության սպասումներն իրագործող իշխանություն, մարդկանց միավորող ուժ ու մարմին:Ցավալիորեն այդպես չեղավ մերօրյա Հայաստանում, ուր մարդկանց առօրյա հոգսերով ու երկրի հեռահար խնդիրներով առաջնորդվելու նպատակները փոխարինվեցին երեւութաստեղծ ձեռնարկներով: Թե ինչ է պահանջում հայոցս շահը, կարծես պարզից էլ պարզ է. Հայաստանի հանրապետությունն ու մեր արցախյան հատվածինՙ անվտանգություն ու պարենային առավելագույն ինքնաբավություն, որից ածանցվում են առօրյա ու հեռանկարային բոլոր առաջնահերթությունները: Եթե առաջին հարցում ցանկալի ծավալվելու հնարավորություն չկա, թեեւ 44-օրյա արհավիրքն ամեն ինչ բացահայտեց, երկրորդ խնդրի հետ Աստծո յուրաքանչյուր օր առնչվում է ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրը: Պարենային բոլոր ապրանքախմբերի ու տեսականիների առումով աննախադեպ թանկացումները փաստ են, որն էլ իր հերթին հանգեցրեց առաջին անհրաժեշտության սննդատեսակների իրոք աննախադեպ գնաճի: Այստեղ ՀՀ իշխանությունն ու իրեն սպասարկող տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, մեկ հիմնական արդարացում-բացատրություն ունի, որն է` այդ ապրանքների համաշխարհային գներն են բարձրացել: Սուտ է, բացահայտ ապատեղեկատվություն: Հարցրեք վերջին տարիներին եվրոպական երկրներում ապաստանած ձեր հարազատ-բարեկամներին, թե թանկացել են արդյոք, ասենք, հավի միսն ու ձուն: Պատասխանը միանշանակ զարմացական ու բացասական էՙ ոչ իհարկե: Հենց միայն Եվրոպայի առաջատար Գերմանիայում 2000-2018 թվականներին հավի մսի արտադրությունը 800 հազար տոննայից հասել է 1,6 մլն տոննայի, Լեհաստանումՙ 600 հազար տոննայից 1,7 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով տարեկան 45 կգ, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 3 կգ է, 2020-ի առաջին եռամսյակին կիլոգրամի 1100-1200 դրամի դիմաց հիմա 1700-1900 դրամ: Եվ սա այն պարագայում, երբ թռչնամսի արտադրությամբ զբաղվող գործարարները կառավարության ղեկավարին հաճախ են հավաստիացնում, որ ձվից մինչեւ 1 կգ հավի ստացումը տեւում է 35-38 օր: Այստեղ մեկ հիմնական հարց կա. ի՞նչ կեր է տրվում թռչնին այդ օրերի ընթացքում, որն էլ պայմանավորում է թռչնամսի ինքնարժեքը: Այն ցորենի, գարու եւ եգիպտացորենի հատիկն է, որոնք հիշատակված երկրներում մշակվում են միլիոնավոր աննախադեպ ծավալներով, երբ մեզանում խրախուսվում ու խթանվում է այգեգործությունն ու բանջարաբուծությունը: Մերՙ շուրջ երեք միլիոն հայրենակիցների ժամանակավոր ապրելավայր դարձած Ռուսաստանի դաշնությունում նշված ժամանակահատվածում ցորենի արտադրությունը 34 մլն տոննայից կազմել է 72 մլն տոննա, եգիպտացորենըՙ 1,5 մլն տոննայից 15 մլն տոննա: Արդյունքումՙ հավի մսի արտադրությունը 770 հազար տոննայից հասել է 4,5 մլն տոննայի, կգ-ը 100-120 ռուբլի, որը մեր 700-800 դրամն է:Այսօրինակ փաստերի մասին մեզանում իշխանությունները լռում են, արգելք է դրված: Փոխարենը ՀՀ վարչապետը նախընտրական յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ինչպիսի հպարտությամբ ու հաճույքով է հիշում արդեն երկու տարի առաջ ընդունած «Խելացի անասնագոմերի» կառուցման ծրագիրը, մոռանալով գեթ մեկ օրինակ բերել ծրագրի արդյունավետությունից: Պարզվում է նախ հարկավոր է ՀՀ ագրարային համալսարանում հատուկ դասընթացներ անցնել, այնուհետեւ անասնագոմերի նախագծերը հաստատել, ապա դիմել պետական համապատասխան կառույցին եւ այսպես շարունակ: Չգիտեմ այսօրինակ գործընթացն ամենուր ինչպես է կազմակերպվում, փոխարենն օրինակ ասենք թուրքական վիճակագրությունից տեղեկանում ենք, որ արդեն հիշատակված ժամանակահատվածում թռչնամսի արտադրությունը 670 հազար տոննայից հասել է 2,2 մլն տոննայի, մեկ բնակչի հաշվով 30 կգ-ի: ՀՀ-ում այս ցուցանիշի պարագայում ունենում ենք մոտ 100 հազար տոննա արտադրություն, ՀՆԱ-ի գրեթե 300-350 մլն դոլարի աճ, բյուջե մուծվող 60-65 մլն դոլար եկամուտ, գումարած դրանց աշխատողների որոշակի աճն ու մուծվող այլեւայլ հարկերն ու տուրքերը, եւ կնմշարվի ՀՀ կայացումը:Այսօրինակ առումով է ասվելՙ ամեն ինչի գաղտնիքը մանրուքների մեջ է: Հենց միայն հրեից գերզարգացած պետության օրինակը ասվածի հաստատումն է. երկիրը յուրաքանչյուր տարի 600 հազար տոննա հավի միս է արտադրում, 1 բնակչի հաշվով սպառումը 70 կգ է: Գումարներն ինքնաբերաբար ստեղծվում են, ծախսիր ինչ առաջնահերթությամբ հարկ կգտնես: 1 զինվորի հաշվով այստեղ ռազմական հատկացումը 250 հազար դոլար է: Այնպես որ աշխարհը երկրների կայացումը դիտում է նմանօրինակ հարցերի լուծման մեջ, երբ մեզանում գերակշռում է ներմուծողների շահերի սպասարկումը: Սա կառավարման տխուր իրողություն է: Իրաքահայ ծանոթ գործարարս փաստեց, որ կիսաֆաբրիկատների պատրաստման իր արտադրությունում օգտագործում է Թուրքիայից գնած թռչնամիսը, որը մեծ պատրաստակամությամբ կփոխարինի հայկականով, անգամ շահույթի որոշ նվազման պարագայում: Զրուցակիցս նաեւ հավաստեց, որ արտադրության սարքավորումները արդիականացնելու դեպքում կգնի հայկական արտադրության դրանց փոխարինիչները: Այնպես որ սփյուռքը միայն ֆինանսներով ու զբոսաշրջային այցերով չէ որ պատրաստ է նպաստել հայրենիքի կայացմանը, այլ նաեւՙ աղբյուրի ու շուկայի սկզբունքներով:Անցած երեք տարիներն այս առումներով գրեթե կորսված ժամանակ կարելի է գնահատել: Թե ինչ կբերի առաջիկան, կապրենք-կտեսնենք: Հուսանքՙ կունենանք աշխատող ու արարող երկիր, իր ողջ գրավչությամբ: Եվ այնժամՙ Աստված մեզ ապավեն:15.06.2021թ.
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ ԵՆ ԺԱՄԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԱԲՆԱԿ ՀԱՅԱԶԳԻ ԲԺԻՇԿՆԵՐ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ ԵՆ ԺԱՄԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԱԲՆԱԿ ՀԱՅԱԶԳԻ ԲԺԻՇԿՆԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի «հոգևոր հավաքի» օրը նշանակված է. Սուրեն Սուրենյանց

21/10/2025

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Արամ քահանա Ասատրյանը։ Սակայն որոշման հրապարակումից...

ԿարդալDetails

Ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար, և դա վիրավորանք չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ լրատվամիջոցին թիրախավորելու և խմբագրին «անդաստիարակ» անվանելու մասին

21/10/2025

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական