Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՉԽՈՆԱՐՀԵՆՔ ՄԵՐ ԴՐՈՇԸ, ՉԿՈՐՑՆԵՆՔ ՄԵՐ ԽԻՂՃԸ

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Յոթ ամիս է արդեն ես Եռաբլուր եմ հաճախում: Բայը ճիշտ եմ ընտրել, եւ ես մենակ չեմ, որ կհաստատի, թե ամեն անգամ խնկաբույր, երկու հսկաներիՙ Արարատի եւ Արագածի վեհ հայացքի տակ, չափերը 2020-ի հոկտեմբերից կրկնապատկած սրբազան այդ տարածքն այնտեղ այցելողին ի՛նչ է պատգամում. Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա պատերազմը մեր տուն բերեց: Նաՙ արժանապատվություն երկար բառի փոխարեն կարճն է ընտրում միշտՙ հպարտը, որ գործողություն դառնալու փոխարեն կրկնասելուկ է դարձելՙ էժան, սնամեջ մի զանգուլակ… Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա «պատրաստ է մեռնել հանուն հայրենիքի», բայց… խորհրդարանական ամբիոնի մոտ, իսկ մեզ համար մեռնում է ամեն պահի, երբ յուրայինների վրա գոռում, թշնամու դեմ լռում է…Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա վախկոտ է: Միայն վախն է սուտ խոսելու արտոնատերը: Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա գոռում է: Գոռում են նրանք, որ կշիռ չունեն: Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա կիսագրագետ է: Ամենայն հայոց բանաստեղծինՙ Թումանյանին Նար-Դոսից չի տարբերում: Մի՛ ընտրեք Փաշինյանին, քանզի նա հայոց լեզվի արքայական արժեքը չգիտի, խոսքըՙ հայհոյանք, միտքըՙ շեղ, հոգին դատարկ է: Դատարկ էՙ գութ, կարեկցանք չունի: Սաղմոս ասացող է, կարդացող չէ, այլապես կտեսնեինք, թե ինքնարդարացման մոլագար փնտրտուքը չէ սրբազան այդ գրքի էջերը թերթելու միակ նպատակը: Հերթականությամբ կարդալու վարժություն չունի, այլապես կհասկանայինք, թե ինքնամաքրման, մեղքի, ապաշխարության էջերն էլ թերթած պիտի լիներ: Ո՞վ խանգարեց նրան ցավակցության մի թուղթ, հայատառ մի գիր հղել որդեկորույս ծնողներին, նրանց ընտանիքներին: 7, 8 ամիս շարունակ Եռաբլուրում ինձ հանդիպած սեւազգեստ, ձայնը շշուկ դարձած տղամարդկանց ու կանանցՙ Անմահների ծնողներին ես նույն հարցն եմ տվելՙ Հայաստան պետությունը Ձեզ ցավակցե՞լ է:

Զինվորական պանթեոնում, ուր 2020-ի սեպտեմբերյան պատերազմի պատճառով ննջում է շուրջ 800 Անմահ, ծնողները սեփական միջոցներով են հարդարում իրենց որդիների ննջատեղին: Պետությունն անշուշտ խոստացել է բարեկարգել, բայց նրա ո՛ր խոստմանն են հավատում այստեղ:

– Ե՞րբ…, ասում են ծնողները, ու հարցի մեջ դառնությունն այնքան շատ է, որ ամաչում ես… պետության փոխարեն:

Եռաբլուրն է հուշումՙ եթե չեք ուզում ամաչել պետության փոխարեն, պետության համար, մի՛ ընտրեք Փաշինյանին:

Եռաբլուրը սիրո վայր է: Անանձնական նվիրումի, սիրո, քաջության, հերոսության ասք է տարուբերում քամին, որ մեր ունկն է լցվումՙ տղաների քարին փորագրված անվան, լուսավոր, ժպտադեմ պատկերին միահյուս: Այս տեսաշարն անընդհատ կրկնվում է բոլոր նրանց համար, որ Եռաբլուր հաճախում են: Եթե գիտեք ի՛նչ է սերը, մեծ սերը դիմացինի, հայրենիքի հանդեպ, մի՛ ընտրեք Փաշինյանին: Մեր մեծ Սուրբիՙ Նարեկացու աղոթքը չի լսել երեւի, այլապես չկատարած մեղքի համար էլ ներում կխնդրեր, այլապես կճանաչեր սերը: Նրանց համար, որ ճանաչում են մարդկային տառապանքը, որ իրենց վիշտը վերածում են պայքարի, չկա կշեռքին դրվելիք ավելի արժեքավոր բան, քան Պետության ինքնիշխան գոյությունը: Եռաբլուրում երկու ժամանակ կաՙ անցյալ եւ ապագա: Մենք այցելուներսՙ ներկայի մեջ երկու ոտքով կանգնածներս ապագայում ապրելու թեւեր ենք նվեր ստացել այդ բարձունքում ննջողներից: Բա՛ց անենք գալիք տանող մեր թեւերը, շունչ առնենք երկար թռիչքից առաջ:

Եռաբլուրը գերեզմանոց չէ, հանգստարան չէ, այստեղ ժամանակը կանգ չի առել, քանզի սահման չկա, անսահման է, հավերժ: Եւ ես սիրտ արեցի այստեղ շեշտ դնելով խնդրանք-պահանջիս անկեղծ խոսելՙ ձեզ փոխանցել Եռաբլուր տիեզերքից լսածսՙ մի՛ ընտրեք Փաշինյանին: Բլրի վրա ծփում են մեր անկախ ինքնությունը հաստատողՙ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության դրոշներ: Անմահներին գգված դրոշներն են դրանք, որ միշտ բարձր են, կանգուն: Ոչ մի քամի չի խոնարհում դրանք:

Կիրակի օրըՙ հունիսի 20-ին չխոնարհենք մեր դրոշը, մեր խիղճը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳԻՍՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական