Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆ ԸՆԹԱՑԱՎ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսկ Էրդողանը հայտարարեց, որ Ցեղասպանության հարցը, փառք Տիրոջը, չմտավ հանդիպման օրակարգ

Հունիսի 14-ին Բրյուսելում ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթաժովը, որի աշխատանքներն ընթացան ԱՄՆ-ի նախորդ նախագահի օրոք տակնուվրա եղած հարաբերությունները եվրոպական երկրների հետ կարգավորելու, Մերձավոր եւ Միջին Արեւելք վերադառնալու, ինչպես նաեւ Ռուսաստանին «պաշարելու» եւ Չինաստանի առաջխաղացումը դեպի տարածաշրջան կասեցնելու նախագահ Ջոզեֆ Բայդենի քաղաքական առաջնահերթություններին համապատասխան:

Գագաթաժողովի աշխատանքների ընթացքի մասին որոշակի պատկերացում է տալիս մասնակիցների եզրափակիչ հայտարարությունը: Այդ փաստաթղթով, «ANF»-ի վկայությամբ, ՆԱՏՕ-ն «Թուրքիայի անվտանգությանն ուղղված միջոցառումներն ավելացնելու, Սիրիայի տարածքից Թուրքիան խոցելու դրսեւորումների հարցում աչալուրջ լինելու, Եվրոպա-ատլանտյան տարածաշրջանում ամեն տեսակի սպառնալիքներին դիմակայելու համար ՆԱՏՕ-ն հզորացնելու, աշխարհում բռնատիրական վարչակարգերի դեմ պայքարելու» պատրաստակամություն է հայտնել: Փաստաթղթում միաժամանակ նշվել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին գլխավորապես մտահոգում են Ռուսաստանը, Չինաստանն ու ահաբեկչությունը, այդ թվում տեխնոլոգիաների չար նպատակով օգտագործումը եւ այլ կարգի սպառնալիքներ:

Թեեւ եզրափակիչ հայտարարության մեջ չի արտացոլվել, սակայն տարածաշրջանային խնդիրների շարքում ինչպես ՆԱՏՕ-ի գագաթաժողովի, այնպես էլ Բայդեն-Էրդողան հանդիպման օրակարգում ընդգրկված էր նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ինչի մասին նախօրոք հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը հունիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Հունիսի 9-ին նրան հավելել էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը : Նա ելույթ ունենալով ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել էր, որ Թուրքիան շեղվել է ուղուց, Բայդեն-Էրդողան հանդիպումը նրան կվերադարձնի ճիշտ ուղի, մեղադրելով վերջինին. «Նա շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի ՆԱՏՕ-ի ղաշնակիցը»:

Այդ ընթացքում, հունիսի 14-ին, ամերիկյան ազդեցիկ լրատվամիջոցներից «Bloomberg»-ը հոդվածով դիմել էր նախագահ Ջոզեֆ Բայդենին, որտեղ մասնավորապես ասված է. «Էրդողանը վաղուց ի վեր հետին պլան է մղել Արեւմուտքի հետ բարեկամությունը: Թուրքիան հեռացել է Արեւմուտքից, մերձենալով այն առանցքին, որտեղ Ռուսաստանն է, Չինաստանը եւ Իրանը: Որպես երկրի ընտրված նախագահ նա ունի դրա իրավունքը: Սակայն նա ցանկանում է, որ Թուրքիան շարունակի մնալ ՆԱՏՕ-ի անդամ, դրա հետ Հյուսիսատլանտյան դաշինքի համար վնասակար համակարգեր է գնում հակառակորդներից, ավելինՙ մշտապես վիրավորում է դաշինքի անդամ մյուս երկրների ղեկավարներին»:

Գագաթաժողովի ավարտին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Բայդենին: Հանդիպումը տեւել է 48 րոպե: Քանի որ կողմերը թարգմանիչի միջոցով են շփվում, ուստի հանդիպման տեւողությունը կիսով չափ կրճատվում եւ դառնում է 24 րոպե: Խնդիրը, սակայն կրճատումը չէ, այլ այն լարվածությունը, որն Էրդողանին պատճառում էր ԱՄՆ-ի նախագահի հետ կայանալիք հանդիպումը: Ընդ որում դա նկատելի էր դեռեւս Անկարայի օդակայանում Բրյուսել ուղեւորվելուց առաջ հրավիրված մամուլի ասուլիսում, ինչը չէր վրիպել թուրք հաղորդավարների ուշադրությունից: Երբ Էրդողանը տիկնոջՙ Էմինեի հետ հասավ Բրյուսել, մուտք էր գործում հյուրանոց «Halk TV»-ի հաղորդավարուհին ասաց, որ հոգնած տեսք ունեն, վերագրելով այդ հոգնածությունը թռիչքին:

Ի տարբերություն հաղորդավարուհու, նույն հեռուստատեսության «Հատուկ օրակարգ» հաղորդմանը պաշտոնաթող գեներալ Հալդուն Սոլմազթուրքը նշեց, որ Էրդողանը վերին աստիճանի լարված էր ինչպես հանդիպումից առաջ, այնպես էլ հետո: Նա հենց այդ լարվածությամբ պայմանավորեց ողջունելու համար իրեն մոտեցած նախագահ Բայդենի առջեւ Էրդողանի կռանալը, թե չկռանալու համար նախապես պետք էր ոտքի կանգնել:

Համենայն դեպս, հանդիպման ավարտին նախագահ Բայդենը հայտարարել է, որ «դրական եւ արդյունավետ» բանակցություններ է անցկացրել Թուրքիայի նախագահի հետ, իսկ վերջինը դրանք բնութագրել է «արդյունավետ եւ անկեղծ», ավելացնելով. «Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, եւ համագործակցության ոլորտները մեզ համար ավելի բազմազան եւ լայն են, քան այդ խնդիրները»: Նախքան հանդիպումն Էրդողանը բազմիցս հայտարարել էր, թե Բայդենի առջեւ բարձրացնելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Բրյուսել մեկնելուց առաջ Անկարայի օդակայանում եւս կրկնեց ասածները:

Սակայն հանդիպումից հետո Էրդողանը, ի պատասհան CNN-Turk-ի Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցին, ասաց. «Փառք Տիրոջը, հանդիպմանն այդ հարցը չմտավ օրակարգ», դառնալով հեգնանքի առարկա թուրքական սոցցանցերում, նաեւ ընդդիմադիր մամուլում: Բայդեն-Էրդողան հանդիպման ավարտին հրավիրված մամուլի համատեղ ասուլիսից հասկանում ենք, որ բանակցություններում կողմերը դրանց զգալի մասը նվիրել են Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում առկա տարաձայնություններին, որոնց մեջ կարեւորությամբ առանձնանում են ռուսական S-400 համակարգերի, Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի տրամադրած ռազմական օգնության, ամերիկյան F-35 ինքնաթիռների, Սիրիայից, Իրաքից եւ Լիբիայից թուրքական զորքերը դուրս բերելու, ինչպես նաեւ Քաբուլի «Համիդ Քարզայի» օդակայանի պաշտպանության հարցերը:

Վերոհիշյալ հարցերում հստակ է ԱՄՆ-ի դիրքորոշումը: Վերջինը, մերժելով ռուսական այդ համակարգերը «Ինջիռլիքի» ամերիկյան ռազմաբազայում տեղակայելու թուրքական կողմի խնդրանքը, պահանջում է դրանք հանել երկրից: Առանց Մոսկվայի թույլտվության Թուրքիան չի կարող 3-րդ երկրին վաճառել S-400-ները, մինչդեռ դրանց համար վճարել է 2.5 միլիարդ դոլար: Ի դեպՙ նա 1.2 միլիարդ էլ վճարել էր ԱՄՆ-ին, որ ձեռք բերի 8 հատ F-35, բայց ոչ մի կերպ չի կարողանում ստանալ ռազմական այդ ինքնաթիռները:

ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ է նաեւ Իրաքից, Լիբիայից եւ Սիրիայից թուրքական զորքերի դուրս բերման, այդ թվում քրդական ուժերի հարցում, մանավանդ որ թուրք քաղաքագետների վկայությամբ ԱՄՆ-ը Իդլիբում սկսել աջակցել գրոհայիններին, որոնք հարձակման են ենթարկում թուրքական դիտակետերը: Թերեւս Քաբուլի օդակայանի հարցում է, որ կողմերը եկել են ընդհանուր հայտարարի, որի պաշտպանությունը մինչեւ սեպտեմբերի 11-ր ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների Աֆղանստանից հեռանալու պայմաններում ինքնակամ ստանձնել էր թուրքական կողմը:

Այդ մասին դեռեւս հուլիսի 7-ին նշել էր Ջեյք Սալիվանը, իսկ Էրդողանը հաստատեց Բայդենի հետ համատեղ ասուլիսում, թե գագաթաժողովի մասնակիցները գոհ են մնացել իր առաջարկից: Նա միաժամանակ ասաց, որ եթե թուրքական զորքերը մնալու են Աֆղանստանում, որոնց թվակազմը 500 է, ապա նրանց շարքերը պետք է համալրվեն: Այդ պարտականությունն էլ, ըստ ամենայնի, ստանձնել են Պակիստանն ու Հունգարիան: Էրդողանը ՆԱՏՕ-ից պահանջեց նաեւ նյութական, այսինքն ֆինանսական օգնություն: Ընդդիմադիր թուրք լրագրողներն Էրդողանի Քաբուլի օդակայանին առնչվող առաջարկը վերագրում են Բայդենի աչքին սիրունատես երեւալու Թուրքիայի նախագահի հակումներին, ընդգծելով, որ առանց որեւէ պահանջի ընդառաջեց ՆԱՏՕ-ին:

Գեներալ Սոլմազթուրքն էլ հանդիպման օրը «Halk TV»-ի էկրանից հայտարարեց, որ Քաբուլի օդակայանի պաշտպանությունը խիստ կարեւոր է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար, առանց դրա քաղաքում չեն կարող գործել վերջիններիս դիվանագիտական ներկայացուցչությունները, սակայն չպետք է մոռանալ «Թալիբանի» մասին: Թուրք գեներալի կարծիքով ահաբեկչական այս կազմակերպությունը, որ վերահսկում է երկրի տարածքի 60-70 %, oտարերկրացի ամեն մի զինվորի նախապես թշնամի է հռչակել: Այլ կերպ, անխուսափելի են զինված բախումներն այս ահաբեկիչնեի հետ: Այնուամենայնիվ, Բայդեն-Էրդողան հանդիպումը ճիշտ գնահատելու համար հարկ է իմանալ ԱՄՆ-ի նախագահի հանդիպման արդյունքները Պուտինի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԱԳՆ-Նՙ ԹՈՒՐՔԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԹԵՐԱՑՈՒՄ ԴԻՎԱՆԱԳՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵՐԱՑՈՒՄ ԴԻՎԱՆԱԳՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական