Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահն է ինքնասրբագրումի

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1991 սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեից հետո ամենաճակատագրական քվեարկությունն է տեղի ունենալու առաջիկա կիրակի օրը, բոլորովին անհամեմատելի պայմաններում, այն ժամանակվա անորոշ հեռանկարի դիմաց այժմ ցավագինորեն որոշակի, գրեթե ամբողջական հուսալքության իրավիճակում, որը հիշեցնում է ոչ այնքան 1991, որքան 1918 թվականը: Վիրավոր ու սգավոր ժողովուրդ, բզկտված ու դեռ հոշոտվող երկիր, դիմադրողականությունը կորցրած պետություն, պետական անդամալուծված կառույցներ, աշխարհից, նույնիսկ դաշնակիցներից լքված մի երկիր ու մի ժողովուրդ, որի մի հատվածը եթե դեռեւս կառչած է մնում մի կեղծ հերոսից, մյուս հատվածը փրկությունը տեսնում է անցյալի հերոսի ու հերոսների մեջ: Մի ժողովուրդՙ որի գիտակից կամ գիտակցության եկած զանգվածը փորձում է ինքնասրբագրման միջոցով փրկության ելք գտնել 2018 ապրիլին իր թույլ տված սխալներից, մի ուրիշ զանգված էլ պարփակված է մնում անգիտակից, տարերային ատելության սարդոստայնում, մինչ մեկ այլ հատված փրկությունը տեսնում է հեռաստաններումՙ առաջին պատեհությամբ երկիրը լքելու վճռականությամբ, մինչդեռ մեկ այլՙ ավելի հսկա զանգված, արդեն հեռաստաններից, կրկին է փորձում գտնել (կամ ընդհանրապես ոչինչ էլ չի փորձում գտնել) իր հայ մնալու իմաստը…

Քաոս, իսկական քաոս, որին արժանի չէր մեր ազգը, պետությունը: Հատկապես 30 տարվա փորձառությունից, անչափելի զոհողություններից, արյունից, քրտինքից, նվիրաբերումից, ձախողություններից ու նվաճումներից հետո: Նման փորձություններից հետո մեր ժողովուրդը պետք էր ավելի խելամիտ լիներ, սխալները սրբագրած լիներ, շահածը չկորցնելու հմտությունը ձեռք բերած լիներ, քաղաքականապես ու քաղաքացիական գիտակցությամբ հասունացած լիներ: Հանցավորը ոչ թե Նիկոլն է կամ նիկոլականությունը, որի արարքներն ու ատելավառ հայտարարությունները ամփոփող մի ամբողջական գիրք կարելի է գրել §Մատյան հիմարությանց¦ վերնագրով, այլ հենց այն ժողովուրդը, ավելի ճիշտՙ ժողովրդի ներսի ու դրսի լայն հատվածները, որոնք թույլ տվեցին, նույնիսկ ողջունեցին նրա պոպուլիզմը, ստախոսությունը, արկածախնդրությունը:

Սխալ է կարծիքը, որը հաճախ արդյունք է ամբոխահաճության ու ժողովրդին շողոքորթելու կեղծավորության, թե ժողովուրդը երբեք չի սխալվում: Սխալվո՛ւմ է, էն էլՙ ո՜նց: Բայց այն ժողովուրդը, որը կրկնում է իր սխալըՙ դադարում է ազգ լինելուց, զրկվում է պետական միավոր լինելուց: Եվ մեր ժողովուրդը, իր մեծամասնությամբ, սխալվել էՙ երկիրը, երկրի ղեկավարումը վստահելով պատահական մարդու, առանց ուշադրություն դարձնելու նրա ծագումնաբանությանը, կրթվածության մակարդակին, անփորձությանը, բնավորության հոռի գծերին, հայրենասիրության եւ մարդասիրության պակասին, կաշառվելու եւ կաշառելու հակվածությանը:

Սակայն հիմնական սխալը, նախքան ժողովուրդը, գործել է պետական իշխանությունը, որը զոհ է դարձել իր իսկ գոռոզամտությանը, կուսակցապաշտությանը, անհեռատեսությանը եւ ժողովրդից կտրվածությանը, նրա կարիքների նկատմամբ խուլականջ լինելուն: Նախկին իշխանությունը չի կանխատեսել ժամանակակից աշխարհաքաղաքական փոփոխությունները, Արեւմուտքից սպառնացող նեոօսմանիզմը, ժամանակակից ռազմաարդյունաբերության միտումները, երկրում գործող օտարերկրյա թե §սեփական¦ գործակալական ցանցերի առկայությունը եւ ամեն ինչըՙ որը կապ ունի երկրի անվտանգության, ժողովրդի բարեկեցության, հանրօգուտ աշխատանքի, պաշտոնյաների ընչաքաղցության հետ:

Ի տարբերություն ժողովրդի, քաղաքական իշխանությունների սխալները չեն ներվում: Քաղաքական կյանքը անողոք է, սխալի եւ սխալների համար հատուցումը անխուսափելի է, եւ եթե սխալվելու համար ժողովրդին տրվում է սրբագրելու եւ ինքասրբագրման առիթ, ապա նույնը զլացվում է իշխանություններին: Եվ նույնը վերաբերում է անշուշտ այսպես կոչված ներկա իշխանություններին, որոնք վերջին 3 տարվա ընթացքում թույլ տվեցին կարելի եւ անկարելի բոլոր սխալները, որոնց դիմաց պետք է հատուցեն: Առաջին հերթինՙ ասպարեզից հեռանալով, առանց մուրճի կամ մանգաղի, առանց արյունահեղության, առանց ցնցումների, եթե կարելի է ասելՙ թավշյա հեռացումով:

Եկել է պահը ժողովրդի ինքնասրբագրման, զանգվածային քվեարկությամբ հեռացնելու իր սխալի արդյունք ապիկար, կործանարար իշխանությանը: Եկել է ժամանակը ստեղծելու ազգային համաձայնական կառավարություն, ոչ թե կուսակցական եւ ախպերական, այլՙ տեխնոգրադական սկզբունքով: Ամբողջ աշխարհը, լուռ սպասողականությամբ հետեւում է այդ քվեարկությանը, ավելի ճիշտՙ հանրաքվեի արդյունքին, որպեսզի կշռաչափիՙ հայերը իրավունք ունե՞ն անկախ, ինքնիշխան, արժանապատիվ պետականություն ունենալու: Իսկ ի՞նչ կարծիքի ենք մենք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շվեյցարիայի նախագահ․ «Պուտինն ունի որակ, որը ես գնահատում եմ»

Հաջորդ գրառումը

«Ժողովուրդ». Փաշինյանը երեկ խիստ զայրացել է. թիմը տապալել է առաջադրանքը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«Ժողովուրդ». Փաշինյանը երեկ խիստ զայրացել է. թիմը տապալել է առաջադրանքը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական