Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ ԲԱՑԻԿՆԵՐ ՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

11/06/2021
- 11 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատկերազարդ բացիկներ ուղարկելու գաղափարը ծնվել է Ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ, երբ ֆրանսիացի եւ գերմանացի զինվորները հարազատներին ուղարկվող ծրարների մեջ սկսեցին պատկերավոր քարտեր դնել: Ինչպես եւ յուրաքանչյուր լավ գաղափար, սա էլ անմիջապես տարածում գտավ: Թե որտե՞ղ է տպագրվել առաջին բացիկը, պատասխանը միանշանակ չէՙ ֆրանսիացիները պնդում են, որ առաջին բացիկը թողարկվել է գրավաճառ Լեո Բենարդոն, մինչդեռ գերմանական վարկածի համաձայն պատկերազարդ առաջին բացիկի հեղինակը գրավաճառ Ա. Շվարցեմն էր…

Թե որտեղ ծնվեց բացիկը, ըստ էության, այնքան էլ կարեւոր չէ, քանի որ բացիկների տպագրությունը շատ արագ տարածվեց աշխարհի շատ երկրներումՙ Անգլիա, Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ, Բելգիա, Դանիա, Նիդերլանդներ եւ այլն: Ռուսաստանում առաջին բացիկը լույս է տեսել 1872 թվականին, իսկ առաջին սովետական բացիկներըՙ 1917 թվականի նոյեմբերից:

Հետաքրքրական ու բովանդակային բացիկների տասնյակ օրինակներ են պահվում Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի գրականության եւ ոչ գրքային հրատարակությունների բաժնում: Իսկ գրադարանին կից The Museum of Printing / Գրատպության թանգարանում ցուցադրվում են Երեւանի տեսարժան վայրերը պատկերող այս բացիկները, որոնք 1954 թվականին տպագրվել են Մոսկվայում:

Հետաքրքրական է, որ 1905-1907 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ճամանակ եւ ավելի ուշՙ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուս եւ ճապոնացի զինվորականներ գերատեսչություններին զուգահեռաբար թողարկեցին պատրաստի տեսքով զինվորական բացիկներ, որոնք միայն պիտի ստորագրեին եւ ուղարկեին հասցեատիրոջը: Ճապոնական բացիկի պատրաստի տեքստը հետեւյալն էր.

«Հայտնում եմ, որ կենդանի եմ եւ առողջ: Հասցե չեմ գրում, որովհետեւ չգիտեմ որտեղ կգտնվեմ վաղը, բայց ձեր նամակները կհասնեն ինձ, եթե ճիշտ արտատպեք փոստային կնիքը: Խոնարհվում եմ հարազատներիս եւ ծանոթներիս առջեւ»:

Բացիկները լինում են տարբեր տեսակի.

Շնորհավորական բացիկներ : Առաջին տեղում են գտնվում մեծ քանակությամբ շնորհավորական, տոնական բացիկները (Սուրբ Ծնունդ, Նոր տարի, Զատիկ եւ այլն): Դրանք հնարավորություն են տալիս եզրակացություններ անել տվյալ երկրի կյանքի համընդհանուր սովորույթների եւ խորհրդանիշների մասին:

Տեսարանային բացիկներ : Փոստային բացիկները նույնպես կարող են ներկայացնել տվյալ շրջանի կամ քաղաքի աշխատանքային տարբեր ոլորտների մասին տեղեկություններ: Օրինակ, Ռուսաստանի քաղաքները պատկերող բացիկների ժանրային շարքըՙ փողոցային առեւտրի, ապրանք վաճառողների եւ առաքողների, զբոսանքների, զբաղմունքների, սպորտի եւ այլն: Այդպիսի բացիկների օգնությամբ կարելի է տեսնել արդեն գոյություն չունեցող մասնագիտությունների ներկայացուցիչներին, այդ թվում նրանց արտաքին տեսքը, հագուստը, գլխարկը եւ այլ մանրամասներ:

Բացիկներ-վերարտադրանկարներ : Դրանք կարող են լինել արվեստի չպահպանված ստեղծագործությունների նմուշներ, առանձնանում են առանձին խմբում, քանի որ նրանք կարող են լինել միակ աղբյուրը, որի շնորհիվ կարելի է տեսնել անհետացող մշակութային հուշարձանները:

Գեղարվեստական բացիկներ : Գեղարվեստական հասարակական կազմակերպությունների, նկարիչների միության եւ այլոց կողմից թողարկված բացիկները հնարավորություն են տալիս գիտական շրջանառության մեջ դնել մոռացված նկարիչներին եւ ցույց տալ նրանց ստեղծագործության անհայտ կողմերը:

Գովազդային բացիկներ : Երբեմն փոստային բացիկները կատարում են նաեւ գովազդի դեր:

Պատմական իրադարձություններ պատկերող բացիկներ : Այսպիսի բացիկներում պատկերված են նշանակալից իրադարձություններ:

Քաղաքական բացիկներ : Բացիկները արտացոլում են ոչ միայն իրադարձությունները, այլեւ պատմական գործիչներին, ինչպես հեղափոխական գործիչների պատկերներով բացիկներ: Դրանց մեջ կան նաեւ ծաղրանկարներով բացիկներ:

Հայրենասիրական բացիկներ : Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսեցին տպագրել հայրենասիրական նկարներով փոստային բացիկներ: Օրինակ, այդ ժամանակի հայտնի բացիկներից է «Հիտլերն ուզում է ուտել, կերակրենք նրան», որի վրա նկարիչ Վ. Գովորկովը Հիտլերին պատկերել է ցորենի առջեւ պատառաքաղով եւ դանակով «Ուկրաինա» ստորագրությամբ եւ կողքին հենց ինքըՙ արկը բերանին: Կամ այլ բացիկՙ «Այնտեղ եւ ետ», որտեղ ֆաշիստը սկզբում գոռում էՙ «Մոսկվայի վրա», իսկ այնուհետեւ հետ է գնում զոհված հայրենակից զինվորների դիակների վրայով: Երգիծական բացիկները մեծ դեր են խաղացել հայրենասիրության բարձրացման գործում եւ բարձրացրել են նաեւ մարտիկների ռազմական ոգին:

Լուսանկարչական բացիկ : Հիմնականում այս բացիկների վրա պատկերված են քաղաքների, բնության, հայտնի մարդկանց նկարներ:

Գործնական բացիկ : Հայտնվել է մի քանի տասնամյակ առաջ, նախատեսված են կոլեգաներին, հաճախորդներին, պետական գործիչներին եւ այլնՙ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի ՀՈՒՇ

Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺ ԼԻՆԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական