Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԹԱՓՎԵՔ, ԱՅՍՊԵՍ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

11/06/2021
- 11 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերլարված ժամանակ ենք ապրում: Գրեթե ազգովին սպասում էինք ՀՀ վարչապետի հրաժարականին, որը տարօրինակորեն չհնչեց: Փոխարենն այս ընթացքում հարյուրավոր, հազարավոր կարծիքներ են ասպարեզ նետվում, թե ինչու՞ եւ ինչպե՞ս հայտնվեցինք այս վիճակում: Դրանք ե՛ւ տեղին են, ե՛ւ հարցեր առաջացնող, նաեւՙ հիմնավոր ու ենթատեքստեր պարունակող, որոնց արդյունքում մեր հանրային կյանքը չափից ավելի է քաղաքականացված, անգամ գազօջախը միացնելիս թվում է հերթական կուսակցապետի ու քաղաքագետ ներկայացնողի խոստումներն ու խրատաբանություններն ենք լսելուՙ իմա, սխալներ եղել են, սակայն ոչ 2020-ի աստիճանի: Անիծվի այդ 2020-ի աշունը, որը մեր կյանքերը տարավ, թող որ անմահացնելու, սրբացնելու մղումներով: Եվ կրկին հառնում է «ինչու» -ների երկար ու ձիգ շարանը, յուրաքանչյուրն իր հիմնավորմամբ, ամեն մեկն իր գնահատականով, երբեմն անառակելի վճռովՙ հենց հրապարակում, առանց դատ ու դատաստանի… Աստված իմ, անգամ մոռանում ենք Արարչի «թող քար նետի նա»-ն, քանզի վստահ ենք, որ մե՞նք ուր, մեղքն ուր: Մինչ 2018-ի ապրիլ-մայիսյան օրերը ամբողջ 20 ու ավելի տարիներ ունեինք քար նետելու խնդիրը պարզելու համար, որն ավաղ խառնակելով-խառնակեցինք ու հայտնվեցինք այսօրվա լինել-չլինելու դիմաց: Առանց վայրկյան իսկ վարանելու վստահ եմ, որ մերը լինելն է, կայանալը, հաստատվելը, զորանալը, միայն ե՞րբ, սա՛ է հարցը:

Տնտեսության հարցեր լուսաբանել փորձող ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս խնդրի լուծումը մեր մեջ փնտրելու ու գտնելու ընթացքում նաեւ հաճախ է անդրադառնում այլոց անցած ճանապարհին, անհրաժեշտն ընդօրինակելու պահանջին: Շատ հաճախ է պատկեր ուրվագծվում, որ մեզանում տեղ գտած մարդկային զանցանքա-հանցանքային դրսեւորումները տարբեր երանգներով խորթ չեն նաեւ մեր համակրանքը վայելող հանրություններինՙ սկսած արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ, առանց բացառելու ազգային, կրոնական ու ռասսայական առանձնահատկությունները: Այս վիճակը մեղմելու, մտքում ունենալով այն իսպառ վերացնելու երազանքը, մեն-միակ միջոցը աշխատանքն էՙ գիտակցված, նպատակասլաց ու արդյունավետ: Անգամ այս պարագայում գործում է «առաջին միլիոնի մասին մի հարցրեք» արդարացում-սկզբունք, գործարարության թերեւս հավատո հանգանակը: Ըստ հանրային որոշակի շրջանակների, այս մոտեցման հանդեպ արմատականությունն էլ հանգեցրեց մեր տխուր վիճակին: Նախընտրական այս շիլաշփոթ-թոհուբոհի ընթացքում կխոսվի այս մասին, թե՞ ոչ, կտեսնենք առաջիկա օրերին, երբ պարզից էլ պարզ է, որ մեզանում արմատացած է Հռոմի պապից էլ կաթոլիկ ներկայանալու ցանկությունը:

Աշխատանքն արժեւորելու առումով մեզանում չի ստացվում պարզ ու հասարակ շատ ու շատ հարցեր լուծել, սկսած ասենք մեր ցորենահացն աճեցնելուց մինչեւ էլեկտրական սեփական արտադրության կարիքների ապահովումըՙ արեւի, ջրի, քամու, ընդերքի, այլ միջոցների շնորհիվ: Ծանոթացեք խնդրեմ այն տողերին, որոնց հանդիպեցի Հայկական հանրագիտարանի 8-րդ հատորի «Նորվեգիա» նյութն ընթերցելով. «Բնակչության 1 շնչի հաշվով երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը 1978 թվականին տարեկան կազմել է 20.000կվտ ժամ, աշխարհում 1-ին տեղը: Էլհոսանքի ավելի քան 99 տոկոսն արտադրվել է հիդրոկայաններում: Մի երկտող էլ հարեւան ոչ մեծ տարածքով Դանիայից, ՀԱՀ, հատոր 3, էջ 278.» Դանիան բնակչության 1 շնչին ընկնող կաթի, մսի եւ յուղի արտադրությամբ աշխարհում գրավում է 2-րդ տեղը: 2000-ականներին միայն խոզի մսի տարեկան արտադրությունը կազմում է 1,6 մլն տոննա, մեկ բնակչի հաշվով 300 կգ, երբ ՀՀ-ում ցուցանիշը հազիվ 3 կգ է: Դանիան վերջին տարիներին պարբերաբար մինչեւ 12 մլն տոննա հացահատիկ է աճեցնում, այն պարենից բացի օգտագործում է ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող «Դանսկա» օղի արտադրելու նպատակով: Հացահատիկը նաեւ լիարժեք անասնակեր է օգտագործվում թռչնամսի ստացման ու խոզաբուծության ոլորտում, երբ մեզանում այսօրինակ առաջնահերթ մսատեսակները հիմնականում խոր սառեցված տեսքով ներկրվող են:

Նշված երկրները համաշխարհային զարգացման ցանկի առաջին 5-յակում են, ուր մարդկանց ամառային ու ձմեռային հանգստի հարցերը, լողավազանի ու ձիարշավի այցերը, կիրակնօրյա տոնավաճառների օրգանիկ մթերքներից օգտվելը, մարզական ու մշակույթային միջոցառումներին մասնակցելը խնդիրներ չեն դիտարկվում:

Ահա ինչու խիստ տարօրինակ դիտարկեցի ՀՀ կառավարության հունիսի 3-ի նիստում երկրում այգեգործությունը համաֆինանսավորմամբ խթանելու հարցի քննարկումն ու որոշման ընդունումը, որի կապակցությամբ ստորեւ ներկայացվող ահազանգս հայտնեցի ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին դիմումի տեսքով:

«ՀՀ պարենային անվտանգությունը հիմնավորապես վտանգված է: Երկրում գրեթե չի արտադրվում առաջին անհրաժեշտության հացահատիկի, շաքարավազի, բուսական ու կենդանական յուղերի, մսատեսակների, կաթի, հատիկային բույսերի, բանջարեղենի, նաեւ լիարժեք անասնակերերի նվազագույն քանակներ: Այս պայմաններում ՀՀ բյուջետային սուղ միջոցների ուղղորդումը դեպի այգեգործության ոչ պարենային առաջնահերթության ոլորտՙ պարզապես հակատնտեսվարական եւ անհասկանալի է, չի բխում համընդհանուր հանրային շահերից ու հայության ակնկալիքներից:

Սթափվեք, այսպես երկիր չեն կառավարում»:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, ՀՀ քաղաքացի

Արդեն իսկ պարզ է, որ «երկիրն մերն է, ինչպես ուզում, այնպես էլ կառավարում ենք» մոտեցումը չի աշխատում, որի հաստատումը կարձանագրվի հունիսի 20-ի ընտրություններում: Ներում-բեկում չի լինելու, քանզի աշխատելու իմիտացիան պարզապես ճռռում ու զռռում է:

08.06.2021թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական