Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

11/06/2021
- 11 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նա այնտեղ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ավարտին կհանդիպի նախագահ Բայդենին

Հունիսի 14-ին Բրյուսելում հրավիրվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որը. ըստ ամենայնի, կընթանա Եվրոպական Միության հետ հարաբերությունները կարգավորելու պաշտոնական Վաշինգտոնի առաջադրանքի ֆոնին: Այդ մասին երդմնակալության արարողությունից հետո, դեռեւս հունվարին հայտարարել էր նախագահ Ջոզեֆ Բայդենը , համարելով այդ հարաբերությունների կարգավորումն ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, քանի որ դրանք տակնուվրա էին եղել իր նախորդիՙ Դոնալդ Թրամփի օրոք: Նա աշխարհում բռնատիրական վարչակարգերի դեմ պայքարը նունպես բնութագրել էր որպես առաջնահերթություն ԱՄՆ-ի համար:

Նախագահ Բայդենն արդեն ձեռնամուխ է եղել եւ շարունակում է պայքարը գլխավորապես երկու ճակատումՙ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, ճնշում բանեցնելով ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի վրա: Այն տարբերությամբ, որ եթե դա Էրդողանի պարագայում վերջինին Ռուսաստանի հետ մերձեցումից ետ պահելու, այսինքն երբեմնի դաշնակցին կարգի հրավիրելու նպատակ է հետապնդում, ապա Պուտինի դեպքում , նախագահ Բայդենը, նրան անվանելով «մարդասպան», փորձում է միջազգայնորեն մեկուսացման սպառնալիքի տակ դնել ՌԴ նախագահին:

Թուրքիայի եւ Ռուսաստանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի, ինչու չէ նաեւ ԵՄ-ի պատժամիջոցները երաշխավորում են նախագահ Բայդենի ճնշումների հաջողությունը, մանավանդ որ Սենատում քվեարկության է սպասում Էրդողանի, նրա ընտանիքի անդամների ունեցվածքի սառեցման օրինագիծը: Ավելին, ընդունված է ռուսական S-400 հակօդային պաշտպանության 2 համակարգի գնման գործարքի մասնակից նախարարներին եւ բարձրաստիճան զինվորականներին պատժելու որոշումը:

Այլ կերպՙ եթե սրանք Միացյալ Նահանգներ ոտք դնելու լինեն, իսկույն կալանվելու են: Գալով Ռուսաստանին, ապա ԱՄՆ-ում վաղուց է շրջանառվում «ռուսական տրիլիոնի» հարցը եւ այդ տրիլիոնն անկասկած պատկանում է Պուտինին եւ նրա մերձավոր շրջապատին: Համենայն դեպս, նախագահ Բայդենը հունիսի 14-ին, ՆԱՏՕ գագաթաժողովի ավարտին հանդիպելու է Էրդողանին, իսկ 16-ին Ժնեւումՙ Պուտինին:

Հունիսի 8-ին, «Ազատություն» ռադիոկայանի վկայությամբ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ ժնեւյան հանդիպումը բնավ չի լինելու ինչ-որ յուրօրինակ «պարգեւ» Պուտինին: Թեեւ խորհրդականը խնայել է Էրդողանին, սակայն թվում է, թե Բրյուսելի հանդիպումն էլ Էրդողանին պարգեւ չի լինի: Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ Ջոզեֆ Բայդենին շնորհավորել էր նոյեմբերի 10 ին, ընտրություններից 7 օր հետո, իսկ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը նրա շնորհավորանքին արձագանքել է ապրիլի 23-ին միայն, ավելի քան 5 ամիս ուշացումով: Ընդ որում, նա նախազգուշացրել էր Էրդողանին, որ ապրիլի 24-ի ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը, ապա հանղիպելու առաջարկ էր արել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, մանրամասն քննարկելու կողմերին հուզող առկա բոլոր խնդիրները:

Դրանց մեջ առանձնակի կարեւորվում է S-400 հակօդային պաշտպանության 2 համակարգի հարցը: Ամերիկյան կողմը թուրքականից պահանջում է զինանոցից առհասարակ հանել ռուսական այդ համակարգը: Թուրքականը, ըստ ամենայնի, համակերպվել է այդ մտքի հետ, որ պահեստավորված համակարգերը ռազմաբազայում տեղակայելու համար Թուրքիա ժամանած ռուս ռազմական մասնագետներն ու զինծառայողները դուրս են բերվել երկրից: Ալդ մասին հունիսի 4-ին հայտարարեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը , որին անձամբ երկրորդեց Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը : Այդ ընթացքում թուրք քաղաքական մեկնաբանները «Halk TV»-ի էկրանից հայտարարեցին, որ ռուսները չէին ուզում հեռանալ, չնայած Ուկրաինային անօդաչու սարքեր եւ այլ զինատեսակներ տրամադրելու Թուրքիայի արարքներին եւ Դոնբասից ու Ղրիմից ռուսների վտարելու Էրդողանի պատրաստակամությանը:

Հունիսի 8-ին այդ նույն հեռուստատեսությամբ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպմանն անդրադարձավ նաեւ Ալի Բաբաջանը , որ ժամանակին Էրդողանի կառավարությունում զբաղեցրել էր արտգործնախարարի եւ էկոնոմիկայի գծով պետնախարարի պաշտոնները: Նա նշեց, որ գագաթաժողովի ավարտին երկու նախագահները կառանձնանան մի սենյակում, բայց քննարկում չի լինի, պարզապես «Էրդողանը կլսի մեծարգո Բայդենին»:

ԱՄՆ-ի նոր նախագահը տակնուվրա է արել Էրդողանի հաշվարկները: Նա Էրդողանին S-400-ների հարցում փաստի առջեւ կանգնեցնելուց զատ զրկել է նաեւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ճնշումները Ռուսաստանին մերձենալու միջոցով թուլացնելու կամ վերջիններիս միջեւ խուսանավելու շնորհիվ ճնշումներին դիմակայելու հնարավորությունից:

Ռուսական S-400-ներն անմիջականորեն առնչվում են ՆԱՏՕ-յում Թուրքիայի հետագա տեղին ու դերին: Նախքան Բայդեն-Էրդողան հանդիպումը դժվար է այդ մասին դատողություններ անելը: Բայցեւայնպես հունիսի 8-ին, գերմանական «Deutsche Welle»-ի վկայությամբ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը , պատասխանելով հարցերին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է, որ Թուրքիան չի գործում այնպես, ինչպես պիտի գործի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցը: Թեեւ նա մտահոգություն է հայտնել Արեւելյան Միջերկրականում թուրքական պետության «պահվածքի» առթիվ, սակայն ընդդիմադիր թուրք գործիչները հայտարարել են, որ Թուրքիան սկսել է Միջերկրականում համագործակցել ԵՄ-ի, իսկ Սեւ ծովում ԱՄՆ-ի հետ:

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը հունիսի 8-ին Սպւտակ տանը անդրադարձել է Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Նա, ըստ «Pars Today»ի ասել է. «Երկու նախագահները քննարկման հարցերի լայն եւ ընդգրկուն օրակարգ կունենան տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, Լեռնային Ղարաբաղը: Բայց հիմնական օրակարգը կլինի Թուրքիայի դերակատարությունը Աֆղանստանի հետ բանակցություններում», մատնանշելով. «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները կքննարկեն նաեւ Արցախի հարցը»: Հարկ է նշել, որ խնդիրը ոչ այնքան բանակցություններն են, որքան Քաբուլի «Համիդ Քարզայի» օդակայանի պաշտպանությունը, որը հունիսի 4-ին ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների Աֆղանստանից հեռանալու պայմաններում թուրքական զինված ուժերն արդեն ստանձնել են ֆրանսիականներից:

Ուշագրավ են Հադսոնի համալսարանի ռազմավարության ու պետական կառավարման մասնագետ Ուոլթեր Ռասելլ Միդի դիտարկումները: Նա Wall Street Journal-ում, արաբական «Ահվալ»-ի հունիսի 8-ի համարի վկայությանբ, կարծիք է հայտնել, թե Բայդենի վարչակազմը վերջերս մեղադրեց Էրդողանին Լիբիայում , Սիրիայում եւ Ադրբեջանում իրականացրած ռազմական միջամտությունների, ինչպես նաեւ Ռուսաստանից զենք գնելու համար: Նրա կարծիքով թուրքերը եւս ուրախ չեն, նրանք էլ դժգոհում են Սիրիայի քրդական ուժերին տրամադրվող ամերիկյան աջակցությունից: Դրանով հանդերձ հոդվածագիր Միդը գրում է. «Երկու երկրներն էլ կուզենային խաղաղություն տեսնել Լիբիայում, Սիրիայում ու Իրաքում: Երկուսն էլ կցանկանային, որ Իրանի ազդեցությունը զսպվեր: Երկուսն էլ կցանկանային սահմանափակել Ռուսաստանի հզորությունը Մերձավոր Արեւելքում, Սեւ ծովում եւ Կովկասում», ապա եզրակացնում. «Պարոն Բայդենի խնդիրը Էրդողանի հետ հանդիպմանը ոչ թե ԱՄՆ-Թուրքիա հին դաշինքը փրկելն է, այլ նորի հիմքը դնելը»: Մնում է սպասել Բայդեն-Էրդողան առաջիկա հանդիպման արդյունքներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՍԹԱՓՎԵՔ, ԱՅՍՊԵՍ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՍԹԱՓՎԵՔ, ԱՅՍՊԵՍ ԵՐԿԻՐ ՉԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական