Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՐՈՖ. ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆԻ ՎԱՍՏԱԿԻՆ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱՆՔ

11/06/2021
- 11 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրեզնոյում (ԱՄՆ) գործող հայագիտական ուսումնասիրությունների ընկերությունը (SAS) մայիսի 14-ին հատուկ միջոցառմամբ պատվել է ճանաչված պատմաբան պրոֆ. Ջորջ Բուռնությանին ՙ շնորհելով նրան ընկերության մրցանակը հայագիտության, իրանագիտության եւ կովկասագիտության բնագավառներում ունեցած իր ավելի քան քառասուն տարիների անգնահատելի վաստակի համար, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Պրոֆ. Բուռնությանը ծնվել եւ մեծացել է Սպահանում (Իրան) եւ հեղինակ է Հայաստանի, Իրանի եւ Կովկասի պատմության վերաբերյալ 30-ից ավելի գրքերի, որոնք թարգմանվել են հայերենի, պարսկերենի, թուրքերենի, արաբերենի, լեհերենի, ճապոներենի եւ իսպաներենի: Նա նաեւ «Enciclopedia Iranica» հանրագիտարանի 40 խմբագիրներից մեկն է եւ Պարսկաստանի, Հայաստանի ու Ռուսաստանի պատմություն է դասավանդել համապատասխանաբար Լոս Անջելեսի Կալիֆոռնիա, Կոլումբիա, Թաֆթս, Նյու Յորքի, Կոննեկտիկուտի համալսարաններում, ինչպես նաեւ Ռամպարո, Այոնայի եւ Գլենդեյլի համայնքային քոլեջներում:

ZOOM-ի միջոցով տեղի ունեցած հատուկ միջոցառմանը մասնակցել են պրոֆ. Սեպուհ Ասլանյանը , դոկտ. Ասյա Դարբինյանը եւ պրոֆ. Ստիվն Բադալյան-Ռիգը : Նրանք մեծապես գնահատել են պրոֆ. Բուռնությանի վաստակը, անդրադառնալով նրա հեղինակած «Սիմեոն Լեհացու ուղեգրությունները» (2009), «Առաքել վարդապետ Դավրիժեցու պատմությունը» (2010), «Հայերն ու ռուսները 1626-1796 թթ. վավերագրական արձանագրություններ» (2001), «Արեւելյան Հայաստանը պարսկական իշխանության վերջին տասնամյակներում (1807-1828)» (1982), «Ռուսական իմպերիալիզմը 19-րդ դարի առաջին տասնամյակներում» եւ այլ գրքերին:

«Ինձ համար մեծ պատիվ է եւ գոհունակություն ստանալ SAS-ի իմ գործընկերների կողմից այս մրցանակը: Ուրախ եմ իմանալու, որ նոր սերնդի գիտնականները ավելի լավ են զինված գիտելիքներով եւ արդեն իսկ կարեւոր աշխատություններ են հրատարակել: Կարող եմ հանգիստ քնել, գիտակցելով, որ ջահը շնորհալի ուժերի ձեռքերում է», նշել է իր շնորհակալական խոսքում պրոֆ. Բուռնությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՐԵՎԱՆ ԻՐԱՆՈՒՄ. ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԵՐ

Հաջորդ գրառումը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական