Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԳԵՐԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԳՐԵՍԻՎ ԿԵՑՎԱԾՔԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԹԵԺ ՔԱՐՈՐԶԱՐՇԱՎ». ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

04/06/2021
- 04 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
Հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն եւ կուսակցությունների 4 դաշինք: Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ցարդ, այսքան մեծ թվով կուսակցություններ ու դաշինքներ երբեւէ չեն եղել: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտեւի մինչեւ հունիսի 18-ը:Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը: Ըստ այդ ցուցակի, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կմասնակցի 650 անձ: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Այդպիսի անձանց թիվը, ըստ ցուցակի, 287 է: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող օտարերկրյա պետություններում երկարատեւ ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամների թիվը, ըստ ցուցակի, 363 է:Նախընտրական թոհուբոհի, առաջիկայում մեկնարկող քարոզարշավի եւ այլ հարցերի մասին «Զարթոնք» օրաթերթը զրուցեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանի հետ:- Պարոն Զոհրաբյան, փորձենք հասկանալՙ ի՞նչ պատկեր է քաղաքական դաշտում: Ձեր գլխավորած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը: Հայտնի է ընտրական ցուցակի առաջին եռյակը: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել երկու տասնյակից ավել կուսակցություններ եւ դաշինքներ: Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական նման ակտիվությունը:- Կարծում եմ, որ պատերազմի արդյունքը եւ երկրի այս վիճակն է շատ ուժերի մղել քաղաքականություն մտնել, կամ քաղաքական ակտիվություն դրսեւորել: Մեր կուսակցության պարագայում հենց այդ մղումն է առկա:- Արդյոք դա հասարակությանը կոնկրետ մի այլ ուժից շեղելու միջոց չէ՞:- Չեմ բացառում, որ այդպիսի հնարքներ էլ կլինեն:- Ինչո՞վ եք դուք դա պայմանավորում: Արդյոք դա կապված է այն իրավիճակի հետ, որում այսօր գտնվում է Հայաստանըՙ սահմանային խնդիրներ, քաղաքական ճգնաժամ, սոցիալական օրեցօր ահագնացող խնդիրներ եւ այլն:- Ձեր նշած բոլոր իրողություններն էլ կան, իսկ ավելի կոնկրետՙ պետականություն կորցնելու լուրջ վտանգի տակ ենք:- Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ից: Ձեր քաղաքական ուժը ինչպե՞ս եւ ո՞րտեղից է սկսելու քարոզարշավը:- Այդ մասին կխոսենք հունիսի 7-ից:- Ինչպիսի քարոզարշավ եք կանխատեսում: Շատ քաղաքագետներ պնդում են, որ այս նախընտրական քարոզարշավը լինելու է շատ թեժ: Դուք նման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:- Քաղաքական դաշտի գերլարվածությունը եւ իշխանության ագրեսիվ կեցվածքը խոստանում են թեժ քարորզարշավ բոլոր առումներով:- Կխնդրեի ներկայացնել ձեր քաղաքական ուժի այն հիմնական ասելիքները, որոնք լինելու են քարոզարշավի մեխը:- Հիմնական թեզերը կներկայացնենք քարորզարշավի մեկնարկից հետո, իսկ հիմա կարող եմ որպես «Զարթոնք»-ի սկզբունք նշել, որ պետք է ազնիվ լինենք հասարակության հետ:- Քաղաքական ի՞նչ դասավորություն եք կանխատեսում առաջիկա խորհրդարանում:- Հիմա կդժվարանամ կանխատեսել: Միայն կարող եմ նշել, որ օրեցօր իշխանության վարկանիշն ընկնում է:- Պարոն Զոհրաբյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ, խոսելով սփյուռքի ներգրավվածության մասին, դուք նշեցիք, որ ձեր կուսակցությունում կան ե՛ւ սփյուռքահայ գործիչներ, ե՛ւ համակիրներ: Մի կարեւոր հանգամանքի մասին եմ ուզում խոսել, որը սփյուռքի ներկայացուցիչների կողմից շատ է բարձրաձայնվել: Հայաստանի ընտրական գործընթացներում որպես ընտրող եւ ընտրվող սփյուռքի ներկայացուցիչները, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները ներգրավված չեն: Ընտրական օրենսգիրքը չի սահմանում արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար քվեարկություն, բացի այնտեղ ապրող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներից:Ձեր կարծիքով սա արդա՞ր է: Ինչո՞ւ պետք է բոլոր հարցերում Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում պարտադիր լինի (ներդրումներ, սոցիալական աջակցություն եւ այլն), բայց ընտրական իրավունքըՙ ոչ:Այս առումով ձեր կուսակցությունը որեւէ դրույթ ունի՞ նախընտրական ծրագրում, կամ ի՞նչ կարծիք ունեք դրա վերաբերյալ:- Երբ որ սփյուռքի ներկայացուցչի ներդրումներն ընդունում ես, իր անձնազոհությունն ընդունում ես, իսկ որոշում կայացնելու հարցում իրավունք չես տալիս նրան, կարծում եմ սա արդար չէ: Մենք կարծում ենք, որ ապագայում պետք է սփյուռքի ներկայացուցիչներն իրավունք ունենան երկրի կառավարմանը մասնակցելու: Օրինակ, մեր պատկերացրած ազգային ժողովի երկպալատ կառուցվածքում վերին պալատում տեսնում ենք սփյուռքի ներգրավածությունը: Սփյուռքի ներկայացուցիչների մասով կարելի է պահպանել միայն ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կառավարմանը մասնակցելու սահմանափակումը:(*)- Ապագայում ձեր քաղաքական ուժիՙ խորհրդարան անցնելու դեպքում այս առումով ինչ-որ ծրագիր, օրենսդրական նախաձեռնություն պատրաստվո՞ւմ եք ներկայացնել կամ ի՞նչ դեր կարող եք ունենալ այդ հարցում:- Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցության ծրագրում ունենք այդ մասին նշում եւ այո մեզանից կախված հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք, որ ծրագիրն իրագործվի:(*) Խմբագրությանս կարծիքով այս եւ ընդհանրապես սփյուռքահայերի ընտրելիության հարցում դեռեւս շարունակվում է կենսունակ մնալ սովետական կարծրատիպերըՙ օտարերկրացիները միշտ կասկածելի են: Մի երկրում, ինչպես ներկայիս Հայաստանն է, որտեղ կան հազարավոր մարդիկ, որոնք օտարերկրյա գործակալական ցանցերի անդամ են, նման «զգուշավորությունը» անհեթեթ է ու ծիծաղելի:«Զարթօնք» օրաթերթ, Բեյրութ
 
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՐԻ ԹՆՋՈՒԿԸ

Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական