Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես են հեռանում արքաները

04/06/2020
- 04 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Զինեդին Զիդանը այս մրցաշրջանում ոչինչ չնվաճեց: Արքայական ակումբը չդարձավ Իսպանիայի չեմպիոն, չնվաճեց Արքայական գավաթը, չհաղթեց Չեմպիոնների լիգայում: Հեռանալուց առաջ Զիդանը նամակ է գրել «Ռեալին», բավականին երկար, բայց այդ նամակում մի հանճարեղ տող կա: «Գիտեմ, որ եթե դու չես հաղթում, ապա պետք է հեռանաս»,- ասել է Զիդանը: Դժվարանում եմ ասելՙ որտեղի՞ց սա գիտի Զիդանը, գուցե հայրն է սովորեցրել, որ 1953-ինՙ ալժիրյան պատերազմից առաջ, հեռացավ Ալժիրի Կաբելիա մարզից ու ընտանիքը տարավ Ֆրանսիա, որտեղ էլ 1972-ին ծնվեց Լիլանի, Ջամելի, Ֆարիդի ու Նորդինի եղբայրըՙ Զինեդինը: Գուցե մարսելյան ամենակրիմինալ թաղամասում մեծանալով է սովորել, հնարավոր է, որ պատանեկության տարիներից Մարսելի իրենց տան կողքին գործող մսի խանութի մոտ սոված ֆուտբոլ խաղալով է հասկացել, որ պարտվածները պետք է հեռանան… Չգիտեմ: Փաստն այն է, որ մարդը գիտի, եթե չես հաղթումՙ ուրեմն պետք է հեռանաս:

Հայաստանում Զիդանը մեծ թվով երկրպագուներ ունի: Անկեղծ ասած չգիտեմ նույնիսկ, թե նրա՞ն են մեր երկրում ավելի շատերը երկրպագո՞ւմ, թե՞ Փաշինյանին, ու եթե Զիդանը հանկարծ որոշեր մասնակցել Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին, կհաղթե՞ր, ինչպես Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հաղթեց: Չի բացառվում, ամեն դեպքում Զիդանն առայժմ գործազուրկ է, իսկ գործազուրկների համար ընտրությունները միշտ էլ հրապուրիչ զբաղմունք են եղել: Ինձ ուրիշ բան է հետաքրքրում, ինչո՞ւ Փաշինյանը չգիտի, որ եթե չես հաղթում, ուրեմն պետք է հեռանաս: Ֆուտբոլում չէ, ընտրություններում չէ, բարձր գոռալու համազգային առաջնությունում չէ, ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու նոր հայկական մարտարվեստում չէ,… Պատերազմո՛ւմ: Հասկանում եմ, որ Փաշինյանը ամենեւին էլ գաղթականի որդի չէ, Իջեւանի նույնիսկ ամենամութ փողոցները բոլորովին Մարսելի կրիմինալ անկյունները չեն, եւ այն ժամանակ, երբ Զիդանը Մարսելի իրենց բակում ֆուտբոլ էր խաղում, Փաշինյանն իրենց Իջեւանի տանը գիրք էր կարդումՙ դեռ այն տարիներից սովորելով փողոցը կառավարելու վարպետությունը, առանց սակայն տիրապետելու պարտվողների ու հաղթողների մասին փողոցի մեծագույն փիլիսոփայությանը, ըստ որիՙ պարտվողները, ծեծվողները էլ բակ չեն իջնում, երբեմն նույնիսկ լքում են բակը: Բայց ամեն դեպքում, ինչպե՞ս կարող է երկիր ղեկավարել մի մարդ, որը բակի ծեծերից ոչինչ չի հասկացել:

Ավելի հետաքրքրական բան կաՙ Փաշինյանի ածականները: Կան, որ նրան կապիտուլյանտ են անվանում, կան, որ դավաճան, եւ կա մեկը, որի համար Հայաստանի գործող ղեկավարը ազգակործան պատուհաս է, այն էլ հոգեկան տվայտանքների մեջ: Խնդիրն այն է, որ Փաշինյանը կապիտուլյանտ է քաղաքացիների մի մասի համար, դավաճան էՙ մեկ այլ մասի համար, հոգեկան տվայտանքների մեջ ընկած ազգակործան պատուհաս է նրանց համար, ովքեր հասկանում են, թե այդ բառերն ինչ են նշանակում: Այսինքն ընդհանուր առմամբ, բոլոր քաղաքացիների համար Փաշինյանը ո՛չ կապիտուլյանտ է, ո՛չ դավաճան, ո՛չ պատուհաս: Ու խնդիրը հենց սա է, ավելինՙ այն, որ Փաշինյանը մինչեւ հիմա որոշում է, թե ո՞վ պետք է դեսպան նշանակվի, օրինակ, Ուկրաինայում, հենց այս հիմքով է որոշում, որովհետեւ շատերն են ուզում, որ նա հեռանա, բայց ամեն մեկը նրան ի՛ր բառով է կոչում:

Իրականում Փաշինյանը մեկ աքսիոմային ածական ունիՙ պարտված: Դավաճան-պարտված, կապիտուլյանտ-պարտված, պատուհաս-պարտված, թող լավագույն դեպքումՙ դատարանը, վատագույն դեպքումՙ ժամանակը որոշեն, հիմա արդեն անխտիր բոլորին հայտնի փաստը մեկն էՙ Փաշինյանը պարտված է: Ու եթե ընդդիմությունը նրա հեռանալը պահանջի, որովհետեւ նա պարտված է եւ քանի որ այս ժողովուրդը ու առհասարակ որեւէ ժողովուրդ չի հանդուրժում պարտված ղեկավար, ուրեմն ընդդիմությունն ավելի հասկանալի կլինի այս ժողովրդի համար եւ աշխարհի համար:

Չմոռանամ ասել, որ Զիդանը 2009-ին արժանացել է ֆրանսիական Պատվավոր լեգեոն կոչմանը, ավելինՙ 2006-ին նա պարգեւատրվել է ազգին մատուցած ծառայությունների համար 3-րդ կարգի ալժիրյան շքանշանով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է հատուկ անցակետերում ծառայություն իրականացնել

Հաջորդ գրառումը

Թուրքական աշխարհակալական մարմաջները…

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

Թուրքական աշխարհակալական մարմաջները...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական