Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂՈՐԱՅՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ

04/06/2021
- 04 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 2-ին այդ մասին ահազանգել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Մուրադ Էմիրը : Նրա ահազանգին նույն օրը արձագանքեց «birgun.net» կայքէջը: Պատգամավորը, շարադրելով ժամկետանց դեղորայքի օգտագործման փաստը, ըստ կայքէջի, ասել է. «Առողջապահության նախարարությունը միլիոնավոր տուփ դեղորայք էր պատվիրել, հիմա կրակն է ընկել, չգիտի ինչպես սպառի դրանք: Այդ իսկ պատճառով անտեսում է բնակչության առողջությունն ու հանցագործություն կատարում: Կարծում եմ այդ դեղորայքի պես, լրացել է նաեւ առողջապահության նախարարի օգտագործման ժամկետը»:

Այնուհետեւ պատգամավոր Էմիրը նշել է. «Հիվանդներին կիրառվող դեղերի օգտագործման վերջնաժամկետ մարտ-ապրիլ ամիսներն են: Երբ հիվանդներն դժգոհում են, հիվանդանոցում նրանց ասում են, թե առողջապահության նախարարությունը ստուգել է դեղերը եւ դրաց օգտագործումը խոչընդոտող որեւէ հանգամանք չի գտել: Սա ակնհայտ սկանդալ է, պետք է անհապաղ վերջ տալ այս կարգի սկանդալներին»:

Մինչ այդ Մուրադ Էմիրը առողջապահության նախարարի նկատմամբ հարցապնդում էր ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահություն, բայց ապարդյուն: Նրա խոսքերով, Էրդողանի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարը ծառայեցնում են սեփական նպատակներին, որ ապահովեն իրենց հարատեւությունը, իսկ առողջապահության նախարարությունը անտեսում է նույնիսկ գիտական խորհուրդի առաջարկները եւ ինքնագլուխ միլիոնավոր տուփ դեղորայք է ներմուծում, դա դեռ ոչինչ, չի էլ պատասխանում, թե ներմուծված դեղորայքի համար որքա՞ն գումար է մուծել, որքա՞ն շահույթ են ստացել ներմուծող ընկերությունները եւ ինչո՞ւ են թուրք հասարակությունից քողարկելու գնով ժամկետաց դեղորայքն օգտագործում բուժման նպատակով:

Նախագահ Էրդողանը բազմիցս կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռք բերած աներեւակայելի հաջողության համար Թուրքիային նախանձելու մեջ է մեղադրել ԱՄՆ-ին ու Եվրոպական Միությանը: Սակայն ժամկետանց դեղորայքի օգտագործումը միանգամայն հակասում է նախանձելու տրամաբանությանը: Դրա համար ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հաստատ չեն նախանձի, կնախանձեն covid-19-ի վիրուսները, բայց ոչ թե Թուրքիային, այլ Թուրքիայում ժամկետանց դեղերի շնորհիվ անարգել վարակվող ցեղակիցներին: Ի վերջո կյանքը քաղցր բան է, վիրուսներինըՙ նմանապես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵՐԵԿ ԿԴԱՌՆԱՐ 51 ՏԱՐԵԿԱՆ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ ԱՐՔԱՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ ԱՐՔԱՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական