Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԵՐՈՍԸ»

28/05/2021
- 28 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ձեռքս պարզում եմ նկարիդ…կարող էի այսօր ձեռքդ բռնել…»

Թղթի կտորների վրա, օրերի հետ կուտակվող սիրո հաստատուն գերակայությունն այժմ գիրք է դարձել: Աննան սիրելիինՙ Սամվելին որոնում է իր ներսում, ու այդպես փորձում հագեցնել հոգին: Նրա կարոտ սիրտը պահում է ողջ հիշողությունը հավերժականի տիրույթում, սիրելիի չտեսած ուսերին փարվելով, զնգացող ծիծաղն էլ չլսելով:

«Կապուտաչյա հերոսը» . այսպես է կոչվում 20-ամյա Աննա Մկրտչյանի գիրքը: Գիրքը յուրօրինակ կենսագրական վիպակ է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսական մարտեր մղած եւ 20-ամյակի նախօրեին զոհված Սամվել Գեւորգյանի մասին:

Գրքում ներկայացված է իրական սիրո պատմություն: Առաջին հանդիպումից մինչեւ սիրո խոստովանություն, լուսավոր ու ջերմ ակնթարթներ, ապագայի հանդեպ մեծ հավատ, բանակային օրեր ու շատ կարոտ:

«Գրել եմ ամենասկզբիցՙ մեր ծանոթությունից սկսած: Յուրաքանչյուր դրվագը նորից վերապրելով ու միայն ժպիտով եմ գրել, մինչեւ պատերազմին հասնելը: Ամենադժվարը հենց պատերազմի մասին գրելն էր: Սկսել եմ գրել, երբ մի քանի օր էր անցել Սամվելի զոհվելուց, մինչեւ սկսելն արդեն պատկերացրել եմ շապիկի նկարը, ընթացքում շատ են եղել պահեր, որ ինձ չեմ հավատացել, սպառվել եմ, բայց հաջորդ վայրկյանին ինչ-որ դրվագ գրելուց, մի լավ օր հիշելուց ուժ եմ ստացել, կարող եմ ասել, որ Սամվելի ուժով եմ կարողացել ավարտել»,- դողացող ձայնով ասում է Աննան :

Աննային ու Սամվելին կապել էր միեւնույն մասնագիտությունըՙ ծրագրավորումը, իսկ թե ինչպես եղավ, որ նա չի ուզում շատ մանրամասնել, նշում էՙ գրքում ամեն ինչ ներկայացրել է:

«Իրականում ինձ համար շատ բարդ շրջան է, որովհետեւ երբեք մտքովս չէր անցնի այն, ինչ եղավ, մենք պիտի ընտանիք դառնայինք…»,- ասում է նա, խորը շունչ քաշում, ապա հուզված ավելացնում. «Հաղորդագրություն էր ուղարկել, գրել էրՙ եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել, ամեն օր զանգում էր, բայց շատ կարճ էինք խոսում` մինչեւ մի րոպե, վերջին անգամ երկար խոսեցինք 4 րոպե, ասաց որ շատ է սիրում, հանկարծ չվախենամ ու չլացեմ, կզանգի վաղը»:

Սամվելը զոհվել է Մատաղիսի դիրքերում ԱԹՍ-ի հարվածից, հոկտեմբերի 8-ին, իր ծննդյան նախօրեին: Աղջիկը սիրած տղայի զոհվելու մասին տեղեկացել է ֆեյսբուք սոցիալական ցանցից:

Աննան այգումՙ իրենց նստարանին, Սամվելին չգտնելուց հետո, փնտրում է նրան արդեն այգուց դուրս: Գրպանից հանում է հեռախոսը, նայում նկարին, տեսնելով նրանՙ մի պահ ժպտում, ուժ գտնում ու շարժվում առաջ:

«Երբ տեսա իր մարմինըՙ դրոշով ծածկված, կողքին նկար, որ իր բարի, սիրուն աչքերով նայում է մեզ բոլորիս, նույն պահին ես իմ մեջքի ետեւում զգացի իր ներկայությունը: Սամվելը բարություն է ու լույս: Այսօրՙ նրա բարությունը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը փոխանցվելու է գրքի միջոցով: Վստահ եմ, ինքն ամեն ինչ տեսնում է ու ժպտում յուրաքանչյուրին, որը կարդում ու լսում է իր մասին»,- ասում է նա:

Գրքի առաջին օրինակն աղջիկը Սամվելի ծնողներին է նվիրել: Այս գիրքը Սամվելի հիշատակը վառ պահելու Աննայի տարբերակն է: Նա ցանկանում է, որ յուրաքանչյուր հայ այս գիրքը կարդա ու ճանաչի Սամվելին, զգա նրանից փոխանցվող բարությունը: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը աղջիկը ուղղելու է վիրավոր զինվորներին:

«Ներիր ինձՙ անզորիս, նկարդ արցունքներով ծածկելու համար…»: Աննայի տողերը ունկնդիրն են դարձնում նրա գրքի: Նա իր կապուտաչյա հերոսին երբեք չի մոռանա, մեզ հավատարմության նրա օրինակը սիրելի է, շատ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԵՔՍՊԻՐԸՙ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇՆՉՈՎ

Հաջորդ գրառումը

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՀԱՎԱՔՈՐԴ ԿԱՐԻԿ ՊԱՍՄԱՃՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՀԱՎԱՔՈՐԴ ԿԱՐԻԿ ՊԱՍՄԱՃՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական