Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՊՄՀ-Ի ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑԱՎ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՄԱՄԲ

28/05/2021
- 28 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ-ի Լրագրության բաժնի ուսանողուհի

Մայիսի 26-ին Մանկավարժական համալսարանի բակում (Ալեք Մանուկյան 13), տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում ՀՊՄՀ-ի զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշաքարի բացումը։

Հուշաքարի բացմանը ներկա էին Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, հոգեւորականներ, պաշտոնյաներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, զոհված հերոսների ծնողները, ուսանողներ եւ այլք։

Խաչքարը` բերված Ծիծեռնավանքից, թվագրված 1601 թվականին, օրհնեց պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, գերաշնորհ Սրբազան հայրը:

Խաչքարն օրհնելուց հետո Սրբազանն ասաց. «Հուշարձանը սիրով ու երախտագիտությամբ կանգնեցվել է որպես հիշատակ եւ վկայություն Արցախյան պատերազմի նահատակ մատաղ հայորդիների, որոնք իրենց կյանքն են դրել հայրենիքի պայծառ գալիքի զոհասեղանին: Մենք օծեցինք այս խաչքարը մեր սուրբ եկեղեցու օրենսդրության եւ կանոնների համաձայն, ինչպես օծվում – սրբագործվում է սրբազան մի վայր, տերունական պատկեր, եկեղեցի, ուր երկյուղով լցված հայորդիները, գալով եւ համբուրելով տերունական խաչը, պիտի ստանան աստվածային օրհնություն եւ մխիթարություն»:

Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին նույն համալսարանից 290 անձ է մասնակցելՙ ե՛ւ ուսանողներ, ե՛ւ վերջին հինգ տարվա շրջանավարտներ: Զոհվել է 35 ուսանող, որոնցից ութըՙ շրջանավարտ:

Բուհի դասախոսական կազմիցՙ Վարուժան Օլքինյանը , բարձրաձայնեց զոհված հերոսների անունները, որից հետո հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարի վրա։

Հուշաքարի բացման արարողությանը հաջորդեց երթըՙ դեպի Եռաբլուր պանթեոն, որտեղ երթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԵԹԱԿՆ ՈՒ ՄԵՂՐԸ ԵԿԱՄՏԻ ԱՂԲՅՈՒՐ

Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ԳԻՐՔ ԱՖՂԱՆ ԳՐՈՂԷՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ԳԻՐՔ ԱՖՂԱՆ ԳՐՈՂԷՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական