Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵ-ԴԵ

28/05/2021
- 28 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ուղիղ 18 օր էՙ Ադրբեջանի զորքը Հայաստանի տարածքում է: Ճիշտ այդքան ժամանակ Հայաստանի ՊՆ-ն հայտարարում է, թե իրավիճակը վերահսկում է: Այսինքն այն փաստը, որ Ադրբեջանի զորքը մտել ու դուրս չի գալիս Հայաստանից, Հայաստանի ՊՆ-ն համարում է վերահսկելի իրավիճակ, սաՙ իմիջիայլոց:

Սյունիքում ու Գեղարքունիքում Հայաստանի պետական սահմանը խախտելու այս դեպքերի համապատկերում քաղաքական-հասարակական բառապաշար մտավ երկու բառ, երկուսն էլՙ դե-ով սկսվողՙ դեմարկացիա եւ դելիմատացիա: Դե այսինքնՙ քարտեզների ճշգրտում ու քարտեզագրում, ոչ թե ֆրանս-գերմանական, այլ հայ-ադրբեջանական: Հայաստանը սրան սկզբունքորեն համաձայն է, դե այսինքնՙ պաշտոնական Երեւանը հայտարարում էՙ հարգելի պաշտոնական Բաքու, մենք պատրաստ ենք հայ-ադրբեջանական դե-դե-ի, եթե դուք հանեք ձեր զորքը մեր սուվերեն տարածքից: Պաշտոնական Բաքուն էլ, այնքան է տարվել Շուշիում շինարարությամբ, որ մոռացել է հանել իր զորքը Հայաստանի սուվերեն տարածքից, չնայածՙ չի բացառվում, որ Ադրբեջանը, հաշվի առնելով 44-օրյա պատերազմը, որոշել է պարզապես իր որոշ զինվորների, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում, ի դեպ, ուղարկել արտասահմանՙ հանգստանալու, դե իսկ Հայաստանը Ադրբեջանի համար միշտ էլ ցանկալի արտասահման է եղել: Բայց սա էլՙ իմիջիայլոց:

Ինձ հետաքրքրում է երկու բան. նախ սովետական Ադրբեջանը, որի քարտեզները հիշել են, ապաՙ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքըՙ Հանրաքվեի մասին: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի անկախ Հանրապետությունը հայտարարել է, որ ինքը սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ, եւ ուրեմն սովետական Ադրբեջանի քարտեզը չի կարող լինել անկախ Ադրբեջանի քարտեզ: Ավելին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եւս չի կարող լինել անկախ Ադրբեջանի մաս, քանի որ Բաքուն մերժել է սովետական անցյալը: Թե ինչո՞ւ են այս մասին մոռացել Երեւանում, չգիտեմ, ենթադրում եմ, որ վախենում ենՙ Բաքվից:

Ինչ վերաբերում է հանրաքվեին: Խնդիրն այն է, իսկ այս պարագայումՙ լավն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային որեւէ փոփոխության հարց պետք է դրվի հանրաքվեի, այսինքն, եթե Հայաստանի իշխանությունը որոշի, որ ենթադրենք Բջնին հանձնում է Շվեյցարիային, իսկ, օրինակ, Ենոքավանըՙ Կոլումբիային, պարտավոր է հարցը դնել հանրաքվեի, որտեղ հանրությունն ինքը կորոշիՙ անե՞լ դա, թե՞ ոչ: Հիմա ինձ հետաքրքրում է հայ-ադրբեջանական դե-դե-ի հանրաքվեն, ավելի ճիշտ այդ հանրաքվեում հարցի ձեւակերպումը. համաձա՞յն եքՙ Ադրբեջանի Հանրապետությանը հանձնել այս գյուղն ու այն գյո՞ւղը. այդպե՞ս է լինելու: Նույնիսկ քարոզարշա՞վ է լինելու, որտեղ իշխանությունը համոզելու է ժողովրդին, որ Ադրբեջանին այս ու այն գյուղի հանձնումը 100 տոկոսով բխում է Հայաստանի ազգային-պետական շահերի՞ց, իսկ հակառակը պնդողները կոչվելու ենՙ ազգային-պետական շահից չբխող գործողություններ հրահրողներ եւ ուրեմն դավաճաննե՞ր…

Բայց քանի որ ինձ երբեք չի հետաքրքրել իշխանությունը, հետաքրքրում է ժողովուրդը, որին վաղը կամ մյուս օրը պաշտոնապես հարցնելու ենՙ համաձա՞յն եք այս ու այն գյուղը հանձնել Ադրբեջանին:

Ունե՞ք պատասխանը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԶ ԱՅԼԵՎՍ ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ

Հաջորդ գրառումը

ԲԱՑ ԹՈՂԵՔ ԲԱՐԱԲԱՅԻՆ, ՓՈԽԱՐԵՆԸ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ԽԱՉԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՑ ԹՈՂԵՔ ԲԱՐԱԲԱՅԻՆ, ՓՈԽԱՐԵՆԸ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԱՐՁՐԱՑՐԵՔ ԽԱՉԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Այն, որ… ակնհայտ է... Այն, որ...

ԿարդալDetails

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025

Խարդավանքներով, սպառնալիքներով և բռնաճնշումներով հնարավոր չէ ընկճել հոգևոր սպասավորներին և հավատավոր ժողովրդին. Մայր Աթոռ

15/10/2025

Ապազգային իշխանությունը անցել է օրակարգեր լցնելու բլիցկրիգի. Հովհաննես Խուդոյան

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական