Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺԱՄՆ Է ՓՈՔՐ ՄՀԵՐԻ

21/05/2021
- 21 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

28.01.2021թ., ԿԱՐԱՊԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ, (Ղարս)

Արդյոք թուրքը կհրաժարվի՞ իր ծրագրերից եւ Հայաստանին հանգիստ կթողնի՞ երբեւիցե: Չփորձեք հավատալ: Արդյոք մեր ունեցած տարածքը, բնակչությունը եւ աշխարհագրական դիրքը բավարա՞ր է խուսափելու ցեղասպանությունից: Ոչ: Հայաստանը պաշտպանելու համար, մենք մեր տարածքներից մեր ձեռքի տակ պետք է ունենանք Սեւրի պայմանագրով նախատեսված Հայաստանն իր 160000 քկմ տարածքով աշխարհագրական դիրքով, աշխարհի հայերով:

Համաձայն եմ, թվում է անիրագործելի, սակայն դա է մեր միակ փրկությունը:

Գիտեմ շատերը կասենՙ «ռուսը եկել է», ինչպես 100 տարի առաջ, սակայն փաստը մնում է փաստ, որ ամեն գալուց ո՛չ հաղթում ենք, ո՛չ էլ վերանում, հաղթածն էլ թուրքին ենք թողնում:

Փորձենք հիշել այն բոլոր պայմանագրերը, որտեղ կա հայ, ռուս ու թուրք: Ռուսաստանը եւ Թուրքիան իրենց շահերի համար մեզ մաս-մաս են արել:

Փաստը մնում է փաստ, որ 100 տարի առաջվա 70.000 քկմ Արեւելյան Հայաստանից մնաց 30.000 քկմ տարածքով Խորհրդային Հայաստան եւ մոռացության տրվեց Սեւրի պայմանագիրը: Մի փաստ էլ կա, որ ոչ ոք չի կարող հաստատել, որ տեսել է իմ ծնվելուց 9 ամիս առաջ հայրս եւ մայրս ինչ են արել, սակայն փաստ է, որ ես կամ, ծնվել եմ, հաստատ արագիլը չի բերել: Այդ տարածքները արագիլը չէ, որ թուրքին է նվիրել:

Թուրքն ինչու է հասել Ուկրաինա: Ռուսը հարազատ թղթադրամը չի փոխի օտար մանրադրամի հետ: Նույն Խորհրդային Միության ժամանակ Արցախը եւ Նախիջեւանը երեկոյան քնեցին իրենց տանը, իսկ առավոտյան արթնացան թուրքի տան մեջ: «Խոսքով եղբայր, գործով տուն քանդող»: Մեր օրերում Սումգայիթ, Օղակ օպերացիա. դրանք փաստեր են: 1994թ-ի մեր հաղթանակի արդյունքում կապիտուլացիայի փոխարեն հրադադար կնքվեց: Թուրքիան չի երեւում, սակայն փաստը մնում է փաստ: Ի՞նչ է նշանակում Լավրովյան ծրագիր, ի՞նչ էր դաՙ պատմական արդարության վերականգնում, թե՞ բարեկամության ամրացում: Սա էլ է փաստ:

Այս ամենից հետո խաղաղ 20-25 տարիներն ո՞ւմ նվիրեցինք, զինվել էր պետք: Կարծես թուրքի նման հայի տուն մտած լինեիք. սպանել, թալանել, հիսուն-հիսուն խաղեր խաղալ, որ հիմա թուրքի ձեռքը հասավ պարանոցիս եւ կարող էր խեղդել, ռուսը բռնեց թուրքի ձեռքը, եւ այստեղ մի հարց է ծագումՙ եթե ռուսը չլիներ մեր կյանքում եւ ռուսի հույսով արջի ականջում քնած չլինեինք, արդյոք թուրքի ձեռքը այդքան կերկարե՞ր: Սակայն հաջորդ հարցի պատասխանը չգիտեմ. Հայաստան պետությունը երկրագնդի հետ ամեն օր մի պտույտ կկատարեր, թե՞ ոչ առանց ռուսի, թե՞ ավելի հզոր պետություն կունենայինք: Այստեղ մի փաստ էլ կա. ռուսը ռուս է եւ օտար, իսկ մերոնքՙ «գողը, որ տանից եղավ, եզը երթիկից դուրս կգա»:

Ուղիղ 100 տարի է անցել, պատմությունը կրկնվում է: Նորից հարց է ծագումՙ հրաժարվե՞լ մազից կախված վիճակից, թե՞ դառնալ բիզնեսի առարկա, որը հավասար է կործանման: Ո՛չ, դա սխալ է, ճիշտն է օգտագործվողից դառնալ օգտագործող: Աշխարհի վրա հայից, թուրքից եւ ռուսից բացի այլ ազգեր էլ կան, առաջին հերթին դուրս գալ այս տեղապտույտից, միաժամանակ փորփրել, գտնել այլ լուծումներ: Հաճախ մտածում եմ, որ այս փոքրիկ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եւ բնակչությամբ, որ դառնա էլ աշխարհի ամենազինված կետը, միեւնույն է, թուրքն մի օր իրենը կանի: Դավաճաններ Աստված մեզ տվել է ու չի խնայել:

Մի բան էլ. եթե հավատանք աշխարհահռչակ պայծառատեսներից մեկինՙ 2023թ. Ադրբեջան պետություն չի լինի, ամենահավանական տարբերակներից առաջինն այն է, որ այնտեղ կլինի Թուրքիա:

Չենք բացառում այլ հնարավորություն մեզ համար:

Երկու կողմերից իրական Թուրքիայի դեպքում մեր աշխարհագրական դիրքը թույլ չի տա խուսափել ցեղասպանությունից: Մենք ունենք Սեւրի պայմանագիրը, որը օդից է կախված: Հայաստան պետությունը պահել-պահպանելու համար բոլոր բոլորս անձնական շահը ետին պլան մղած պետք է աշխատենք, ամեն մեկն իր բնագավառում:

Հետագա սերունդների համար գոնե մեկ սերունդ գիտակցաբար զրկանքների եւ հաղթանակների միջով պետք է անցնի եւ պահի-պահպանի այնՙ միաժամանակ համագործակցել բոլոր այն պետությունների եւ ազգերի հետ, որոնց հանդեպ թուրքն անտարբեր չէ բացասական առումով: Միասին դուրս գալ աշխարհի դեմ (չենք վերանա, մի վախեցեք): Միասնական, հզոր եւ արդար պայքարը իր ծիլ ու ծաղիկը կտա, կջրազրկի եւ կսպանի:

Սեւրի պայմանագրով մեզ հասանելիք այդ 160000 քկմ տարածքը, մի քիչ ավել մի քիչ պակաս աշխարհագրական դիրքով մեզ կդարձնի անխոցելի: Եվ հետո մենք մեր 2000 տարվա առաջվա հողերի համար չենք կռվում աշխարհին իշխելու համար: Այստեղ իրենց շահը ունեցող օգնողներ են պետք: Իրականում կցանկանայի դա ռուսը լիներ, այս ճաշը եփողներից մեկը ինքն է, ինչպես նաեւ իր շահերից է բխում: Ռուսը կազատվի թուրքի շանտաժից, մենք էլ կազատվենք ռուսի խաղերից: «Կատվի խաղՙ մկան մահ»: Այդ դեպքում հնարավոր կդառնա հավերժ հարեւանությունը եւ վստահելի բարեկամությունը: Սա իմ ցանկությունն է, որը ոչինչ է ավելի խելամիտ տարբերակների դեպքում:

Հայեր, մեր փրկությունը Սեւրի պայմանագրին տեր կանգնելն է, ցեղասպանությունից խուսափելու մրցունակ պետություն ունենալու համար: Այս գործում չկա կուսակցություն, խնամի եւ անձնական շահ, նմանատիպ ազգակործան այլ երեւույթներ, դրանք ներման ենթակա չեն:

Հայեր, հիմա՛ է փոքր Մհերի դուրս գալու ժամանակը:

Եվ մեր այդ հին ու նոր հայրենիքը հետ բերելու, պահպանելու համար շատ ու շատ ավելին պետք է ծնվեն Մհերներ եւ Անահիտներ, այնպես որ պարապ մնալու ժամանակ չունենք. երկու երեխա ունենալը այս գործում նշանակում է չմասնակցել ազգի եւ պետության փրկությանը: Թուրքը չի փոխվել. հարեւանի տուն հյուր է գնում եւ հետո տան տեր դառնում, իսկ մեզ ընդամենը պետք է, որ մեր հին ու նոր տան բնակիչների զգալի հատվածը հայեր լինեն:

Այս հարցը պետք է մշակվի այնպես, որ դառնա ամենօրյա աշխատանք: Պետական թե ոչ պետական գաղտնի խմբի համար ամենօրյա աշխատանքը պետք է դառնա դավաճաններին հայտնաբերելու եւ գնդակահարելու գործը, մինչեւ դրանց քոքը չկտրենք, ոչ մի բանի էլ չենք հասնի:

Սա առաջարկ է, որոշողըՙ յուրաքանչյուրը, սովորական մահ եւ արժանապատիվ ապագա, կամ էլ հալվել-մաշվել, մաս-մաս վերանալ աշխարհի երեսից:

Հայեր, մեր ժամանակը եւ միջոցները մի ծախսեք ցեղասպանություն բառը լսելու լհամար: Այլ ամեն ինչ արեք, որ հարգեն իրենց իսկ նախագահի որոշումը եւ հիշատակը կապված Սեւրի պայմանագրի հետ: Եկեղեցիներ, խաչքարեր աշխարհի երեսին մի փռեք, այդ ամենը թուրքի դեմը չեն առնի: Ապացուցված փաստ է. եկեղեցում կատարվող աղոթքը տերտերի շուրթերիցՙ անզոր է կոտորածի դեմ, եթե չկա զենք ու զինվոր, իսկ զինվորն իր հզոր զենքով ու իր աղոթքով որեւէ վայրում անպարտելի է: Մի խոսքովՙ նոր եկեղեցու փոխարեն նոր զենք: Մեր այն ժամանակն ու միջոցները, որ սխալ էինք օգտագործել, որի հետեւանքով շատ քիչ ժամանակ է մնացել, այդ ամենը պետք է ուղղվի զենքին, ինչպես ժամանակակից, այնպես էլ այնպիսիները, որ աշխարհը դեռ չի տեսել: Դրա համար մեզ պետք է, որ մենք մեր տանը, մեր տան անկյուններն ունենանք, որ անհասանելի լինի որեւէ օտար ազգի համար: Մի բան էլ կա, որը ուզում եմ միշտ հիշեք. ինչպես եկեղեցին է սրբավայր, այնպես էլ յուրաքանչյուր շենք ու շինություն, կամ էլ սենյակ, որը պետություն է ներկայացնում, այդ ամենը պետականության եւ անկախության սրբավայր են, եւ ցանկացած սրբավայրում ամեն մեկը իրավունք չունի աշխատելու, եկեղեցի եւ պետություն ներկայացնելու իրավունքով: Մենք այլ ընտրանք չունենք, այս նեղ տարածքը պետք է ընդարձակենք: Տունը պահել-պահպանելու համար, ով տանն էՙ պետք է տան գործով զբաղվի, իսկ ով օտարի տանը, պետք է տուն գա, տանը տիրություն անի: Սեփական տունը օտարին չեն վստահի:

Սա է մեր փրկության պատերազմը, բոլոր բնագավառներում անմնացորդ հավատով եւ նվիրումովՙ «Հաղթենք ու վերջ»:

Ոչ միայն ռուսը ,այլ ողջ աշխարհը պետք է կողմնորոշվի- կանգնում է ցեղասպան թուրք պետությունների կողքի՞ն, թե՞ իր հող ու ջրում ապրելու ցանկությունից չհրաժարվող հայ ժողովրդի կողքին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԱՐՏԱԳԱՂԹ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ 

Հաջորդ գրառումը

ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ, ԴՐԱՄԱՊԱՆԱԿԻ ԳՈՒՄԱՐԸՙ ՊԱԿԱՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ, ԴՐԱՄԱՊԱՆԱԿԻ ԳՈՒՄԱՐԸՙ ՊԱԿԱՍՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (ԳՀԿ) հաղթանակ է տարել Մոլդովայի ընտրություններում՝դառնալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Ընտրությունների օրվանից առաջ շատ...

ԿարդալDetails

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական