Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՍ ՏԵՍԱ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

21/05/2021
- 21 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱԼԻԿԱ ՄԱԴԻ

«Handicap International»-ի նախկին տնօրեն ժորժ Դալըման

«Handicap International»-ի նախկին տնօրեն, այժմ Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալըմանը վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից, որտեղ դիտորդական առաքելություն էր իրականացնում հայկական փոքրամասնության եւ Ադրբեջանի հակամարտության կենտրոնում: «Global Watch Analysis»-ին տված այս հարցազրույցում նա հավաստում է, որ տեսել է «պատերազմական հանցագործություններ» եւ հաստատում այն «ջիհադիստ վարձկանների» ներկայությունը, որոնց Թուրքիան ուղարկել էր այնտեղ:

– Ինչու՞ գնացիք Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտի:

– Ես գնացի այնտեղՙ վկայելու համար հայ բնակչության դեմ Ադրբեջանի Թուրքիայի եւ նրա սիրիացի իսլամիստ վարձկանների մղած պատերազմի սարսափների մասին: Մայրաքաղաք Ստեփանակերտի վրա ռումբերն ընկնում էին իմՙ այնտեղ գտնվելու առաջին օրվա ամբողջ ընթացքում: Մենք մի ապաստարանից մյուսն էինք գնում: Շուշիում, մոտ տասը կիլոմետր դեպի հարավ, տաճարն ու մշակույթի տունն արդեն խոցվել էին նախորդ ռմբակոծությունների ժամանակ: Երբ մենք գնացինք հետեւանքները տեսնելու, դպրոցի դիմաց հսկայական մի փոս կար, մեկն էլ մի բնակելի շենքի դիմաց էր: Սա ցույց է տալիս, թե ի՛նչ հզորության ռումբեր են նետվել այս քաղաքի վրա, որտեղ մնացել էին ընդամենը մի քանի ծերեր եւ զինվորականներ: Տաս խաղաղ բնակիչ զոհվեց մշակույթի տան ավերման արդյունքում: Հարկ է նշել, որ կրոնական վայրերի եւ դպրոցների ռմբակոծումը պատերազմական հանցագործություններ են:

– Ինչո՞ւ Անկարան ներգրավվեց այս հակամարտության մեջ: «Washington Institute»-ում Թուրքիայի մասնագետ Սոներ Քագափթայի կարծիքովՙ Կովկասում Թուրքիայի ուժեղացված ներկայությունը բացատրվում է Մերձավոր Արեւելքում մեկուսացման դեմ պայքարելու նրա ցանկությամբ` նվաճելով մի նոր ճակատ: Սակայն Էրդողանի համար չկան արդյոք նաեւ տնտեսական հավակնություններ:

– Իսկապես, քարտեզին նայելիս կարելի է տեսնել, որ կա դեպի Կենտրոնական Ասիա տանող միջանցք: Չմոռանանք, որ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ մինչեւ անգամ չինական ույղուրները թուրքալեզու են: Ուստի կա մի շատ կարեւոր առանցք, որ կստեղծվեր պարսկական, ռուսական եւ չինական աշխարհների միջեւ: Դա իրականացնելու համար Թուրքիային պետք կլինի վերցնել նաեւ Հայաստանի մի մասը, ինչը, կարծում եմ, շատ հանդուգն սցենար է: Հայերն ինքնապաշտպանվելու հնարավորություն չունեն, ուստի եթե հայտնվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, նրանք ոչ մի շանս չեն ունենա: Չնայած, որ ոչ ոք դրան դրական չի վերաբերվի. ո՛չ ռուսները, ո՛չ էլ իրանցիները:

– Իրանը Հայաստանին դաշնակի՞ց է:

– Իրանցիները մեծ խնդիր ունեն Ադրբեջանի հետ: Հյուսիսային Իրանում ապրում է ադրբեջանական բնակչություն, եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շատ կուզենար, որ նրանք ամպստամբեինՙ Ադրբեջանի հետ միավորվելու համար: Եվ Թեհրանը սա չի մոռանում: Իրանն ավելի շատ Հայաստանի օբյեկտիվ դաշնակիցն է, բայց ոչ ավելին:

– Ի՞նչ դեր ունի Վլադիմիր Պուտինն այս հակամարտությունում:

– Եվրոպայի կողմից նայելիսՙ ես միշտ այն տպավորությունն եմ ունեցել, որ Պուտինը բոլոր տեսակի հակամարտությունների օրակարգի տերն է. Սիրիա, հարաբերություններ Թուրքիայի հետ, ընդհուպ Թրամփին աջակցելը: Բայց զգացողությունն այլ է, երբ դու այնտեղ ես. այդ մասին ես երկար զրուցել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Պուտինը, կարծես, տանուլ է տալիս խաղը, եւ այն տպավորությունն է ստեղծվում, թե այլեւս չի հասցնում բոլոր կողմերից բռնկվող հակամարտություններին: Կարող ենք վկայակոչել Բելառուսը, Ուկրաինան, Չեչնիան ու նաեւ Վրաստանը: Պուտինը լուրջ խնդիրներ ունի նաեւ ռուս այլախոհների հետ: Նա կարծում է, որ ինքը չպետք է շատ ներկա լինի Լեռնային Ղարաբաղումՙ ապացուցելու համար Ադրբեջանին, որ Մոսկվան ավելի լավ հովանավորչական ներկայություն է, քան Թուրքիան: Մյուս կողմից, նա Հայաստանի հետ ունի պաշտպանության պայմանագիր, եւ ես պարզ տեսա Ռուսաստանի դիտորդներին Ադրբեջանի հետ սահմանին: Նրանց ներկայությունը նկատեցի նաեւ Նախիջեւանի սահմանին:

– Կարո՞ղ են հայերն ապավինել միջազգային հանրության աջակցությանը:

– Հայերը միշտ ապավինել են ռուսներին: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղը վերջնականապես պայթեր, չեմ կարծում, որ ռուսները կմիջամտեին: Նրանք իրենք են զենք վաճառում Ադրբեջանին: Հարկ է նշել, որ ռուսական ռազմական ուղղաթիռիՙ ադրբեջանական բանակի սխալմամբ խոցումից հետո, երբ զոհվեցին անձնակազմի երկու անդամներ եւ վիրավորվեց երրորդը, Պուտինը դուրս եկավ իր զսպվածությունից եւ հրադադար հարկադրեց:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա բոլորն ասում են, որ այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, ցավալի է, սակայն չեմ տեսնում, որ որեւէ մեկն իրական դիրքորոշում ստանձնի: Մինչդեռ մենք պետք է զգույշ լինենք: Թուրքիան ունի շատ հստակ աշխարհաքաղաքական նպատակներ. թաթը դնել Կասպից ծովի նավթի վրա եւ մխրճվել ողջ Ասիայի մեջՙ նոր գերտերություն դառնալու համար: Եթե Էրդողաննայսքանազատէզգումիրեն, ապադապայմանավորվածէնրանով, որԵվրոպայիհետ նրա հարաբերությունները վատ են, մինչդեռ լավ են Թրամփի հետ, որը միշտ էլ գնահատել է Եվրոպայի թուլացումը Էրդողանի տրամաչափի մարդկանց կողմից:

– Այս հակամարտության մեջ մենք նկատեցինք նաեւ նոր, այսպես կոչված «խելացի» զենքերի օգտագործում, որոնց թվում են «մահապարտ անօդաչու թռչող սարքերը»: Ովքե՞ր են այս անօդաչու սարքերի արտադրողներն ու մատակարարները:

– Այո, մենք գիտենք դասական անօդաչու թռչող սարքերի մասինՙ զորքերի տեղաշարժերը դիտարկելու համար, սակայն հիմա գոյություն ունեն, ինչը ինձ համար նորություն էր, «կամիկաձե անօդաչուներ»: Նրանք գտնում են իրենց թիրախները, եւ առանց ձեռքի կառավարման նշան բռնում եւ պայթում են դրանց շատ մոտ:

Դրանք իսրայելցիներն ու թուրքերն են մատակարարել Ադրբեջանին: Այսպիսի զենքի օգտագործումն արդյունավետ էր, քանի որ բնակչությունը փախուստի դիմեց: Լեռնային Ղարաբաղի 150 000 խաղաղ բնակիչությունից 90 000-ը հեռացավ: Սրանք պաշտոնական թվերն են, սակայն, իմ համոզմամբ, կան ավելի շատ տեղահանվածներ: Այնտեղ ես շատ քիչ մարդ տեսա. մի քանի ծերեր ու հատուկենտ ընտանիքներ, իսկ բնակիչների ճնշող մեծամասնությունը հեռացել էր:

Թուրքիայի ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ անօրինական է, նույնքան եւ Իսրայելինը:

– Որո՞նք են Իսրայելի շահերն այս հակամարտությունում:

– Նեթանյահուի նպատակը ադրբեջանցիներին զինելն էրՙ նրանց հնարավորություն տալու առճակատել Իսրայելի մեծ թշնամի Իրանին: Սակայն դա դուրս եկավ հայերի դեմ: Ակնհայտորեն կա նաեւ ֆինանսական կողմը: Այդ ռազմական անօդաչու սարքերը միլիարդավոր դոլարներ արժեն: Հայկական սփյուռքը կարողացավ 157 միլիոն դոլար հայթայթել պատերազմական ծախսերի համար, մինչդեռ Ադրբեջանն արդեն իսկ Իսրայելին 5 միլիարդ դոլար է վճարել, իրեն զինելու համար:

– Խոսվում է նաեւ կասետային զենքի մասին, դրանք իսկապե՞ս օգտագործվել են:

– Այո, եւ, հավանաբար, երկու կողմերից էլ: Խոսվում է նաեւ ֆոսֆորային ռումբերի մասին, բայց ես չեմ կարող հաստատել, քանի որ անձամբ չեմ տեսել: Այնուամենայնիվ, դա անհավանական չէ, քանի որ չպետք է մոռանալ, որ թուրքերն արդեն օգտագործել են դրանք քրդերի դեմ, ինչն ապացուցված է:

– Որոշ լրատվամիջոցներ խոսում են «Իսլամական պետության» սիրիացի վարձկանների մասին, որոնց Թուրքիան վճարում է Լեռնային Ղարաբաղում կռվելու համար: Կարո՞ղ եք հաստատել դա:

– Թուրքիան այժմ օգտագործում է այսպես կոչված պրոքսիներ, սրանք աշխարհազորայիններ են, որոնց նա վարձում է եւ որոնց արդեն դիմել է Սիրիայում քրդերի դեմ կռվելու համար: Էրդողանն այդպիսիների ուղարկել է նաեւ Լիբիա եւ Հայաստան:

Լեռնային Ղարաբաղում այդ մարդիկ ահաբեկում են բնակչությանը, որոնք սարսափում են նրանցից, քանի որ նրանք չլսված դաժանության տեր արյունարբու մարդկանց համբավ ունեն: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Եվրոպան արդեն պետք է լրջորեն մտահոգվի նման վարձկաններ հավաքագրելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի այս քաղաքականությամբ:

Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԳՆ-ն դեմարշի է գնում. Նրա ձևակերպումն արդարացի ու իրավացի է. իրանագետ

Հաջորդ գրառումը

Հայաստանն ամբողջությամբ կհայտնվի շրջափակման մեջ. Ադրբեջանական հսկողության տակ կլինեն դեպի Իրան եւ Վրաստան տանող մայրուղիները.(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանն ամբողջությամբ կհայտնվի շրջափակման մեջ. Ադրբեջանական հսկողության տակ կլինեն դեպի Իրան եւ Վրաստան տանող մայրուղիները.(տեսանյութ)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում...

ԿարդալDetails

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Ինչպե՞ս են ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում. Մարիաննա Ղահրամանյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական