Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՊԵՍ Ո՞ՒՐ, ՀԱՅԱՍՏԱՆ

21/05/2021
- 21 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քաղաքացուս շրջապատում վերնագրում դրված հարցը հաճախ է հնչում: Այն տալիս ես թե՛ միջին ու ավագ տարիքի հարեւաններս ու ծանոթներս, թե՛ օրավարձով ու մշտական աշխատանք ունեցողները, թե՛ երիտասարդներն ու կյանքի փորձով մարդիկ, մի խոսքով` մեծից փոքր, անուս թե ուսյալ: Ասել, թե ինչ-որ մեկը հուսադրող պատասխան ունի, դժվար է, քանզի անմիջապես ասպարեզ է նետվում նախորդ տասնամյակների արածն ու տեսածը: Բայց պակաս տարօրինակ չէ նորահայտների պահվածքը, երբ տարօրինակը պարզապես չափից դուրս մեղմ գնահատական է: Ասենք շատերն են տարակուսում, թե երկրի էապես վտանգված պարենային անվտանգության պայմաններում ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀ փոխվարչապետը առաջնային խնդիր դիտարկելով երկրի գյուղոլորտում ինչ-որ կանեփ մշակաբույսի աճեցումը: Ինչ-որ եմ ասում, քանզի այս մշակաբույսի մասին հիմնականում լսում ենք ոստիկանական հաղորդումներում, մեր ոստիկանների կողմից դրանք հայտնաբերելու եւ ոչնչացնելու ընթացքում: Իսկ ահա ըստ փոխվարչապետի, ՀՀ կառավարության նիստերում արած հայտարարությունների, կանեփ կոչվողը նաեւ յուղատու եւ թելատու է, որի անհրաժեշտությունը հայաստանյան հանրությունը երբեւէ չի զգացել, վերամշակողները երբեւէ դրանց չգոյությունից չեն դժգոհել: Ինչպես ասենք, հնդկաձավարի պարագայում, որի կիլոգրամի դիմաց 300 դրամ գինը հիմա 1000 դրամի սահմաններում է:

Հայաստանաբնակներն այսօրինակ հարցերում են մտահոգությունների տրվում, քանզի օրինակ հիշում են, որ հազիվ երեք տարի առաջ տաշիրցի գործարարը սկսել էր հնդկաձավարի աճեցումն ու արդյունաբերական մշակումը: Նաեւ հաշվարկել էր, որ 3-4 հազար հեկտար ցանքսի պայմաններում հանրապետության պահանջարկը կարելի էր բավարարել, կախված չմնալ ներկրումներից, միջազգային շուկայում գների փոփոխության մասին լուրերի տարածումից: Եվ ի՞նչ. հեռավոր բավրայաբնակ գործարարին օգնել-օժանդակելու փոխարեն ասպարեզ է նետվում խնդիրներ հարուցող մշակաբույսի աճեցում ծավալելու մտայնությունը, որի հիմնավոր փաստարկն այն մոտ 20 երկրներում աճեցնելն է:

Իրոք դժվար է գուշակել, թե ինչ նպատակի ու քանի մարդու է ծառայելու այդ կանեփ կոչվածը, երբ միանշանակ է, որ հիշատակված հնդկաձավարից սիրով ու հաճույքով օգտվում են հանրապետության բոլոր բնակավայրերի բոլոր բնակիչները: Եվ հարցը հնչում է ինքնաբերաբար. Ախր ինչո՞ւ … Միջին հայաստանաբնակի կողմից տարեկան անգամ 3 կգ սպառումը պահանջում է մոտ 10 հազար տոննա այս մշակաբույսի արտադրություն, որը հնարավոր է իրականացնել անգամ գյուղատնտեսության նախարարության լուծարված լինելու պարագայում: Խնդրի պատասխանատուները հո չեն վերացվել, նրանք հաջողությամբ հայտնվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում, փոխնախարարների ու վարչությունների պետերի կարգավիճակում, ավելի բարձր աշխատավարձերով ու պարգեւավճարներով:

Այս ի՞նչ տնտեսվարում է, երբ հերթական հիմնադրվող կաթնամթերքի գործարանի սեփականատերը հայտարարում է, որ հումքը ներկրելու են Իրանից, իսկ պատրաստի արտադրանքն արտահանելու են ՌԴ: Այստեղ տարօրինակն այն է, որ որոշակի օգնության տեսքով միջնորդ-քավորի դերը ստանձնում է ՀՀ կառավարությունը: Կամ ի՞նչպես է ստացվում, որ ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող ռուսաստանյան երշիկեղենի կիլոգրամի միջին գինը 10 հազար դրամ է, մերոնց արտադրածը` 2 հազար դրամ, որի անգամ կես գնով վաճառքը հայաստանյան գնորդի ոգեւորությունը չի առաջացնում: Պարզից էլ պարզ է, որ նման գործարարությունն իրականացվում է կաթնատու եւ մսատու անասնապահության գրեթե բացակայության, գյուղոլորտի կազմալուծման պարագայում:

Ինչո՞ւ ենք այսչափ անփույթ ու անտարբեր ոչ բարդ հիմնախնդիրների հանդեպ, որոնք կոչված են բարերար ու առողջ միջավայր հաստատել հանրություն – իշխանություն հարաբերություններում: Չէ՞ որ հիշատակված 3-4 հազար հեկտարը մեր վարելահողային կարողունակության ընդամենը 1 տոկոսն է, որտեղ գործընթացների ծավալումը աշխատատեղեր կապահովի, տեղական արտադրանքի շրջանառություն կկայանա, դրսից դոլարով գնումներ կատարելը կկանխվի, ազգային դրամը կկայունանա… Կարճ ասած` երկրում տեսանելի գործընթաց կծավալվի, հույսի նշույլները կամրապնդվեն, ՀՀ վարչապետի էլ` երկրի գյուղնշանակության հողերն անմշակ լինելու ահազանգերը կլուծվեն: Այսօրինակ մտորումների տրվելով անմիջապես էլ նկատում եմ, որ եթե երկրի գործադիր մարմնի թիվ 1 պատասխանատուն, ՀՀ կառավարության ղեկավար վարչապետն այն փոքր ինչ կարեւորեր, հարցը կուղղեր ըստ պատկանելույն, ՀՀ էկոնոմիկայի նախարարին, ով անմիջական պատասխանատուն է ՀՀ հողային ռեսուրսի կառավարման: Բայց ո~ւր` երկրի պահանջները, ո~ւր իշխանություն կրողների ցանկություններն ու շահերը: Տպավորություն է ստեղծվում, որ հայ պաշտոնյաները հանրության կողմից մուծվող հարկերով ու տուրքերով պահվող վարձու աշխատողներ չեն, այլ վերուստ ընտրյալներ, որը պարզունակ ինքնախաբկանք է: Կտրեցիր պաշտոնյային իր աթոռից, նա չկա, իր կարիքը չի զգացվում:

Գրեթե այսօրինակ վիճակում է իրեն դրել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որն արդեն հայտարարում է իր հնարավոր հրաժարականի մասին: Ճիշտ է անում, քանզի առեւտրային ցանցի ընդլայնումը ֆրանսիական «Քարֆուր»-ի հաշվին բոլորովին էլ այն առաջնահերթությունը չէ, որը նրանից ակնկալում է հայ հանրությունը: Թե ի՞նչ է վաճառվելու այդ սուպերմարկետներում, պարզից էլ պարզ է` չինական ու թուրքական կենցաղային էլեկտրական սարքեր, սկսած արդուկից ու թեյնիկից, սրճեփից ու ջեռուցիչից, ֆենից ու միրգ-բանջարեղենի կտրիչներից… Տարօրինակից առավել ապշեցուցիչ է, որ թուրքը կարողանում է դրանք արտադրել, այս ու այն մասերը ներմուծելով վերջնական արտադրանք ստանալ, որի իրականացումը հայաստանյան պաշտոնյան անհնար է համարում: Հայ հանրությունը չի պահանջում չէ՞, ճապոնական էլեկտրատեխնիկային ու շվեյցարական ժամացույցներին համարժեք արտադրանք թողարկել, այլ ընդամենը, ասենք, 50 դոլարով վաճառվող էլեկտրական վառարան, որն ընդամենը թիթեղից տուփ է, ներսում տաքացուցիչ ու ապակյա դռնակ: ՀՀ ակտիվ քաղաքացու ակնկալիքով դիմել եմ ՀՀ վարչապետին` Երեւանի էլեկտրալամպերի գործարանի տարածքում ժամանակակից լուսամուտների արտադրություն կազմակերպելու առաջարկով, պարտավորություն եմ ստանձնել ընկերության բաժնետոմսեր գնել, շրջապատիս ընդգրկել… Ամիսներ են անցել, ոչ մի արձագանք, ոչ մի պատասխան: Վերջերս հայտարարվեց, որ ՀՀ բանկերում 8-9 միլիարդ դոլար ավանդներ կան, որոնք հուսադրող տնտեսական ծրագրերի պարագայում վստահ եմ ավանդատուները կօգտագործեն լրացուցիր եկամուտներ ստանալու նպատակով: ՀՀ շարքային քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը թե՛ վարչապետի ակնարկած քաղաքացիական ակտիվությունն է ցուցաբերում, թե՛ առեւտրային կտրոններն է ստանում, թե կոմունալ վարձերն է բարեխղճորեն մուծում, սակայն դրանից իր առօրյայում տեսանելի դրական փոփոխություններ չեն արձանագրվում, միայն ծառայությունների ու ապրանքների գներն են բարձրանում: Զավեշտ է, երբ իշխանությունը 2-3 տոկոս գնաճից է խոսում, երբ 100 դրամանոց կարտոֆիլով կարկանդակը 130 դրամ է դարձել, 200 դրամանոց լահմաջունը` 300-400 դրամ: Դրանք շատերի արդեն թանկ ընդմիջման սնունդն են, իրենց տխուր հետեւանքներով: Ավանդական ինչո՞ւ հարցը մեկ անքննելի պատասխան ունի. ալյուրն էլ է դրսից, կարտոֆիլի տնկանյութն ու միսն էլ, բուսայուղն ամբողջությամբ, տապակվող ու թխվող սարքերը նույնպես… Եվ հարցը` այսպես ո՞ւր, Հայաստան, հնչում է ինքնաբերաբար:

Ավաղ` լսող ու պատասխանող չկա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՐԵԽԱՆ ԵՐԵԽԱՅ Է ՆՈՅՆԻՍԿ ԵՐԲ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆԱՒՈՐՆ Է»

Հաջորդ գրառումը

Կամ իշխանական ամնեզիան է խորացել , կամ Էրատո ջոկատի հրամանատարը գովազդի պակաս ունի․ Ռոբերտ Հայրապետյան

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Կամ իշխանական ամնեզիան է խորացել , կամ Էրատո ջոկատի հրամանատարը գովազդի պակաս ունի․ Ռոբերտ Հայրապետյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում. «ՀայաՔվե»

23/10/2025

Հոկտեմբերի 20-ին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Գյումրու համայնքապետարանի մերձակա տարածքում՝ իրենց բողոքն արտահայտելու Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 23.10.2025

23/10/2025

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

23/10/2025

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը

23/10/2025

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական