Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԴՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ Է ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

21/05/2021
- 21 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայի արտգործնախարարությունը մայիսի 20-ին անփոփոխ է թողել մայիսի 13-ին «Հայաստանիՙ Ադրբեջանի հետ սահմանային հակամարտության» վերաբերյալ իր կայքէջի տեղակագիրը, ըստ որի «մայիսի 12-ին Սեւ լճի մոտ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճարկվող սահմանագոտում, Գորիսին մերձակա Վերիշեն գյուղից երեք կիլոմետր վեր, սահմանային միջադեպ է գրանցվել հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ»: Դիմեցինք ԳԴՀ արտգործնախարարությունՙ պարզելու, թե ո՛ր աղբյուրից են օգտվել, ի՛նչ փաստեր են հիմք ծառայելՙ «վիճարկվող» բնորոշման համար: Երեկ ի պատասխան մեր գրավոր հարցման ստացանք ստորեւ ներկայացվող գրությունը:

«Գերմանիայի կառավարությունը տեղեկություն ունի, որ Հայաստանի հարավում ադրբեջանցի զինվորները թափանցել են մի տարածք, որը Հայաստանը դիտարկում է որպես իր պետության մաս, եւ որի սահմանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճարկված է: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, դաշնային կառավարությունն աջակցում է Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահներինՙ երկու կողմի միջեւ միջնորդ լինելու հարցում: Տեղի մեր դեսպանությունները, ԵՄ շրջանակները, նրանց գործակիցները սերտ կապի մեջ են նշյալ երկրների կառավարությունների հետ: Մերտեսակետից, միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ միջազգային բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Մենք պահանջում ենք, որ երկու կողմն էլ այս իրադրության պայմաններում իրար միջեւ համաձայնեցված զինադադարը պահպանեն եւ զերծ մնան որեւէ գործողությունից, որ կարող է հանգեցնել իրավիճակի սրման: Հակամարտության տեւական լուծման կարելի է հասնել միայն բանակցությունների եւ երկու երկրների միջեւ համաձայնեցված սահմանի միջոցով»:

Շնորհակալ ենք իհարկե, որ ԳԴՀ կառավարությունը, իր որդեգրած սկզբունքից չի հրաժարվում, արագ պատասխանում է մեր հարցմանը, ինչը չենք նկատել հայրենի կառավարության գործելակերպում, բայց պատասխանը, մեղմ ասած, չի փարատում մեր մտահոգությունը, թե ԳԴՀ ԱԳՆ այդ բառեզրով ոտնահարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Արտգործնախարարությունը չի պարզաբանում իհարկե, թե իր արձանագրած «վիճարկվող» եզրը որտեղի՞ց է վերցրել, ո՞ր աղբյուրներն են դրա համար հիմք ծառայել: Գերմանիայի արտգործնախարարությունը Ադրբեջանի մասին ամենօրյա թարմացվող իր ամփոփագրում նույն միջադեպի մասինորեւէ բան չի ծանուցումՙ բնականաբար հաստատելով, որ այդ դեպքը ոչ թե «վիճարկված» կամ «վիճարկելի», այլ Հայաստանի սահմանում է տեղի ունեցել:

Գերմանական լրատվամիջոցները չեն կարող վերոհիշյալ բնորոշման աղբյուր լինել, քանի որ իրենց հրապարակումներում առավել չեզոք են, բավարարվում են զգույշ ձեւակերպումներ անելով, քանի որ մեր երկրում կատարվողՙ հատկապես վերջին օրերի իրադարձությունների մասին գրում են առանց տեղում ներկա լինելու:

Հայաստանը դիմել է ՄԻԵԴՙ Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական զինված ուժերին Թուրքիայի սատարման առիթով, իրազեկում է գերմանական n-tv-ինՙ ծանուցելով, որ վերջին շրջանում աճում է հակամարտության վերաբռնկումըՙ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, որ վերջինս խախտում է իր սահմանները, ինչը Ադրբեջանը չի ընդունում, ձեւակերպում է n-tv-նՙ մայիսի 18-ի հաղորդագրության մեջ: Այս լրատուն չի անդրադառնում սահմանային խնդրին, սակայն հուշում է, որ հայկական կողմը դեռեւս չի մոռանում իր իրավունքները պաշտպանելու հանձնառությունը: «Կարմիր գծեր Սեւ լճի մոտ» վերտառությամբ հոդվածում «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» մայիսի 17-ին գրում էՙ «ԼՂ- ում հաղթանակից հետո Ադրբեջանն այժմ նաեւ Հայաստանի պետական տարածքի հանդեպ է ոտնձգություն կատարում»ՙ հստակ նկարագրելով «ադրբեջանական զինուժիՙ անցյալ շաբաթ 3,5 կմ դեպի հարավհայկական Սյունիք նահանգ առաջ շարժվելը, որ երկու քառակուսի կիլոմետրանոց Սեւ լճի բոլոր ափերին տիրանալու նպատակ էր հետապնդում»: «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» փոխանցում է, թե իր հրապարակման մեջ հենվել է Երեւանից փոխանցված լրատվությանը: Հոդվածագիր Շտեֆան Շոլլը նշում է, որ հայկական զորքի հետ ուղիղ բախումներ չեն եղել, երկու կողմն էլ բանակցում է ռուս սպաների միջնորդությամբ եւ ընդգծում, որ կիրակի օրըՙ մայիսի 16-ին, «Բաքուն սակայն ցուցադրաբար սկսեց խոշոր զինավարժություններՙ ընդգրկելով շուրջ 15 000 մարդու, 400 զրահամեքենա, 50 մարտական ինքնաթիռ»: Թերթը արձանագրում է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը թուրքական զինուժի սատարմամբ է աշնանը գրավել ԼՂ-ի մեծ մասը: Տեղական սահմանախախտումները նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո դարձել են օրակարգային, երկու կողմի թշնամությունը ատելությանն է մերձենում, գրում է «ՖՌ»: «Մենք առ այսօր առճակատվում ենք ահաբեկչական հարձակումների, պարտիզանների հետ», ադրբեջանցի լրագրող Էմիլ Ախունդովի ռուսական MBCH-Media պորտալին տված մեկնաբանությունն է փոխանցում գերմանական վերոհիշյալ աղբյուրըՙ շարունակելով ներկայացնել մեկ ուրիշ «փաստ»ՙ «Հայաստանը դեռեւս հրաժարվում է ազատագրված Ղարաբաղի ականապատման որեւէ քարտեզ տրամադրել»:

«Ֆրակֆուրտեր ռունդշաուն» ներկայացնում է նաեւ Երեւանի «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի այն ընդգծումը, թե « Սեւ լճի շուրջ 250 ադրբեջանցի զինվորի, ինչպես նաեւ այնտեղ հստակ սահմանազատման տեսանկյունից, հակամարտությունը վերտարածաշրջանային չափում է ստանում»: Ըստ Իսկանդարյանիՙ «առաջխաղացումը ընդհանուր ռազմավարության մի մասն է, որ նպատակ է հետապնդում շոշափել կարմիր գծերը»: Հայաստանի Սյունիքը Ադրբեջանի եւ դրա մասը կազմող Նախիջեւանի միջեւ գտնվող տարածք է, լուսաբանում էգերմանական լրատունՙ առավել ցցուն դարձնելով Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգը: Գերմանական թերթը հիշատակում է նաեւ զինադադարի համաձայնագրով ադրբեջանցիներին Սյունիքով տրվելիք 44 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի մասին, որ պիտի վերահսկեն ռուսական ուժերը: Հայկական կողմը շինաշխատանքները ձգձգում էՙ Ադրբեջանին մեղադրելով ռազմագերիներին դեռեւս այդ երկրում պահելու մեջ, նշում է հոդվածագիրը եւ հիշեցնում, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը մայիսի կեսերին սպառնացել էր, թե անհրաժեշտության պարագայում հարցը կլուծվի բռնի ուժ գործադրելով:

«Հարավային Կովկասում առկա է հակամարտության նոր գոտի», մոսկովյան «Իզվեստիայի» վերնագիրն է փոխանցում «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն»: Թերթը ներկայացնում է Իսկանդարյանի այն մտավախությունը, թե խաղաղության համաձայնագրի բացակայության պարագայում հակամարտությունը տեսանելի ապագայում վերջ չի գտնի: Ալիեւն օգտագործում է դաՙ ուժեղ տղամարդ ներկայանալու նպատակով նաեւ, կարծիք է հայտնում թերթըՙ նոր դրվագ շեշտադրելով. «Մյուս կողմից Բաքուն կանի հնարավոր ամեն բան Հայաստանում ներքաղաքական լարվածությունը թեժացնելու համար: Հունիսին այնտեղ կընտրվի նոր խորհրդարան, տեղեկացնում է թերթըՙ նշելով Փաշինյանի դիվանագիտական քայլըՙ սահմանախախտումների առնչությամբ ռազմական օգնության խնդրագիր Պուտինին: «ՖՌ» փոխանցում է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովիՙ սահմանազատման հարցում երկու կողմին ուղղված օգնության պատրաստակամությունը: « Երեւում է, թե Ռուսաստանի կարմիր գիծը պարտադիր չէ, որ լինի այն սահմանին,որը դաշնակից Հայաստանն է պաշտպանում», եզրափակում է «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն»:

Գերմանական մեկ ուրիշ հայտնի լրատվամիջոցՙ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» սահմանախախտման հիշյալ փաստի մասին մայիսի 14-ի հոդվածը վերնագրել է «Ադրբեջանի նախագծած սադրանքը»: Թերթի Մոսկվայի թղթակից Ֆրիդրիխ Շմիդտը Սեւ լճի տարածքի պատկանելիության մասին նշում է, թե «Հայաստանի հարավարեւելյան մասումգտնվող սահմանամերձ լիճ է, որի մեծ մասը հայկական տարածքում է: Ըստ Երեւանի, ադրբեջանական 250 զինծառայողվերահսկողության տակ է առել այն»: Նույն աղբյուրը նշում է նաեւ, որ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, սահմանային երկու այլ ոտնձգություն էլ է եղել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՂԵՍՏԻՆ

Հաջորդ գրառումը

«ՍԵՎ ՈՒՐԲԱԹԸ»ՙ ՄԵԶՆԻՑ ՀԵՌՈ՛Ւ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ՍԵՎ ՈՒՐԲԱԹԸ»ՙ ՄԵԶՆԻՑ ՀԵՌՈ՛Ւ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական