Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈԼՈՐԻՍ ԱԼԵՆԸ

07/05/2021
- 07 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իսկ դու զգո՞ւմ ես մահվան շունչը» մարտական ընկերոջը հարցրել էր Ալենը

Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի 215 լսարանն այսուհետ կրում է Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերից Ալեն Մարգարյանի անունը:

Կազմակերպված ցերեկույթի ներկաները դիտեցին Ալենի մասնակցությամբ բեմադրության տեսագրությունը, որում նա գլխավոր հերոսիՙ Ջոնի դերում էր: Ջոնը վատառողջ երիտասարդ էր, ուներ սրտի խնդիր ու չնայած դրանՙ ամենից շատ ապրել էր ուզում, բայց հանուն սիրելիի պատրաստ էր զոհել կյանքը: Իրական կյանքում էլ Ալենը նույնն էրՙ շատ էր սիրում ապրել, բայց սիրելիինՙ հայրենիքին նվիրվեց անմնացորդ:

«Չհասցրեց ապրել հայ շնորհալի մարդու եւ ապագա արվեստագետի կյանքը: Այսօր հպարտությունն ու ցավը խառնվել են իրար»,- նշեց կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գեւորգ Թադեւոսյանն ու հույս հայտնեց, որ լսարանն Ալեն Մարգարյանի անունով կոչելը կլինի հայրենասիրության պատգամ իր ընկերների եւ գալիք սերունդների համար:

Նա նույնն էր թե՛ իր կերտած կերպարներում, թե՛ կյանքում: Կարծում էր, որ եթե ինքներս կյանքը չգունավորենք, այն ձանձրալի կլինի: Մարտական գործողությունների ընթացքում նա անմահացավ, բայց նրա մասին անցյալով խոսել դժվարանում են բոլոր նրան ճանաչողները:

Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարի եւ համանուն մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանն առաջին գիրքը նվիրեց Ալենի անվան լսարանին, որ ամեն ընթերցող եւս մեկ անգամ անուն առ անուն ճանաչի ազգի նվիրյալներին:

«Ես ուզում եմ իմ գրչով ապացուցել, որ հայրենիքից քաղցր ու անուշ ոչնինչ չկա: Երբ Արցախյան առաջին պատերազմում կորցրի որդուսՙ Աշոտ Չախոյանին, հասկացաՙ նա ծնվել էր միայն բարիք ստեղծելու համար. նա եւ հազարավոր հայորդիներ դա ապացուցեցին ինքնանվիրումով եւ ինքայրումով ապրած կյանքով: Ես չէի սխալվում, երբ համոզված էիՙ այս սերունդը կկրկնի 90-ականների սխրանքները»,- ասաց Գոհար Մարտիկյանն եւ ավելացրեց, որ հայն այսօր էլ չի կորցրել իր ապրելու բանաձեւը, պետք է հայրենիքում մնալով ու հազարավոր տղաների սխրանքից օրինակ վերցնելով փակել չարի ճանապարհը. «Հանուն նրանց պետք է ապրենք. նրանք էլ ապրողների շարքում են»:

Ալենի կուրսի ղեկավար դոցենտ Հերբերտ Գասպարյանը մտաբերում է նրա ուսումնառության տարիներն ու վստահեցնում, որ Ալենը նման չէր ոչ մեկին, նա զարմանալի ճշտապահ ու կազմակերպված ուսանող էր, որ լսարան մտնելիս իր հետ կարծես լույս էր բերում:

«Համատեղ աշխատանքի ընթացքում ստեղծում էր մի զարմանալի մթնոլորտ, որը կարող ենք կոչել երանելի ստեղծագործական, հաճախ կրկնելով, որ ինքը գիտությամբ պետք է գրավի աշխարհը: Հուսով եմ նա օրինակ կլինի լսարան մտնող յուրաքանչյուր ուսանողի համար»,- նշեց Հերբերտ Գասպարյանը:

Լսարանի բացմանը ներկա էին նաեւ Ալեն Մարգարյանի ընտանիքի անդամները, մտերիմները, կուրսընկերներն ու դասախոսները:

Ալենի մայրըՙ տիկին Նազելին վստահեցրեց, որ որդու մասին խոսելիս օբյեկտիվ է, փոխանցում է միայն հավաքական այն պատկերը, որը ստեղծել են նրան ճանաչողները:

«Թվում էՙ ասելիքը խղճուկ է, երբ գիտակցում եմ, որ խոսքը Ալեն Մարգարյան երիտասարդի մասին է: Միայն ընտրյալ եւ բացառիկ ծնունդը կարող է իր ապրած ընդամենը 21 տարվա ընթացքում արձանագրել նման հաջողություններ, ձեւավորել մի արժեհամակարգ, որի մեջ ոչ մի տեղ չկա վատի համար, լինել մաքրամաքուր, վեհագույն, տիեզերական լույսով: Նրանում տեղ էին գտել պարկեշտությունն ու ազնվությունը, բացառիկ նվիրումը շրջապատի, ընկերների, հարազատների եւ մարդ արարածի համար»,-որդու մասին պատմում է Նազելի Տերտերյանը:

«Ո՞րն է աշխարհը փոխելու քո ծրագիրը». սա էր հարցերի հարցը, որը սահմանել էր Ալենն իր համար եւ որդեգրել սկզբունքներ, որոնցով փոխելու էր այն:

Մայրը հպարտությամբ է հիշումՙ Ալենը չէր սիրում, երբ իրեն գովում էին. չհասկանալով իր եզակիությունըՙ կարծում էր այդպիսին պետք է լինեն բոլորը: «Նա կարծում էր, որ ամեն մարդ առաքելություն ու կոչում ունի եւ գտնում էր, որ իր կոչումը կրթելն էր. այդ էր պատճառը, որ ընդունվեց Մանկավարժական համալսարան եւ բացառության սզբունքովՙ զուգահեռ նաեւ դասավանդում էր Թումո կենտրոնում»,- նշեց տիկին Նազելին ու խոստովանեցՙ դժվար եւ պատասխանատու կոչում է լինել Ալենի մայրը. 21-ամյա երիտասարդն իր ապրած կյանքով կարծես տասնապատկել է ժամանակըՙ փոխանցելով միջակությունը չհանդուրժելու, ամենուր բարձունքում եւ առաջին հերթին ինքն իր հանդեպ քննադատ լինելու սեփական պատգամները: Այս պատերազմը չէ, որ պետք է բացահայտեր Ալեն հերոսին…

Նազելի Տերտերյանը շնորհակալություն հայտնեց որդուն արժեւորելու համար եւ հույս հայտնեց, որ լսարան մտնող յուրաքանչյուր ուսանող կունենա նույն համոզմունքըՙ Հայաստան աշխարհը պետք է գրավել գիտությամբ, կրթությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ինՙ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանում տեղի կունենա «Բոլորիս Ալենը» գրքի շնորհանդեսըՙ Ալենի ընկերների եւ ընտանիքի նախաձեռնությամբ:

«Դու զգո՞ւմ ես մահվան շունչը»,- հարցրել էր մարտական ընկերոջը. ինքը զգացել էր ու շարունակել մնալ բարձունքում, որովհետեւ հաճախ էր կրկնումՙ մենք ոչինչ ենք առանց սիրո, այդ թվումՙ հայրենիքի հանդեպ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՈՒՂԵՂՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ»

Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանի պատասխանը Լևոն Տեր–Պետրոսյանին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանի պատասխանը Լևոն Տեր–Պետրոսյանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական