Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՒՇԱԿ ՄԱՆՈՒՇԱԿԸ ՇԱՏ «ԳՈՐԾ» ՈՒՆԻ

07/05/2021
- 07 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ փակվում են հույսի դռները, անելանելությունից ծնվում են գերբնականին հաղորդակից դառնալու մտքերը: Արդեն վեց ամիս է, որ սեւազգեստ մայրերը փորձում են պարզել իրենց անհետ կորած որդիների, ամուսինների, եղբայրների գտնվելու վայրըՙ երկրում վերջերս ամենապահանջված «մասնագետների»ՙ գուշակների մոտ: Պետության առջեւ երկրին ու հայրենիքին կյանք տված զինվորների, կամավորների մայրերը հերթի մեջ կանգնած աղոթում ու հավատով սպասում են, որ գոնե գուշակն ասի ողջ է զավակդ:

«Մեզ ասին, որ զոհվել է, բայց որ մարմինը չէինք տեսել, մեկ ամսվա ընթացքում մեզ դին չտվեցին, սկսեցինք կասկածել: Կարմիր խաչից մտել էին այդ տարածք, նայել, խրամատը դատարկ էր եղել, միայն զրահաբաճկոններ են եղել գցած: Թաղած մարմիններ էլ չէին գտել, ու մենք մտածեցինք, որ գուցե վիրավորվել է ու ադրբեջանցիք գերի են տարել: Չեք պատկերացնեՙ ինչ օրեր ենք քաշել, բախտ նայողների դռներն էինք ընկած, սաղ կսեին, որ Աշոտը կենդանի է, անպայման գուկա»,- պատմում է զինծառայողի մայրը:

Երբ սուգը պատում է հոգիդ, հավասարակշիռ դժվար է մնալ, սատանայի դուռն էլ կգնաս, միայն իմանաս որդուդ մարմինը սառած չէ, հույս կա:

«Որտեղ իմացել ենք լավ նայող կա, գնացել ենք էն վերջին հույսով, հավատով, որ հնարավոր է մի լավ լուր ասեն, ու իրենց ասածի միջոցով գտնենք: Էնքան վատ վիճակում էինք, հույսներս դրել էինք գուշակների, սատանայական երեւույթների վրա: Մեկն ասում էր գերի է ամուսինս, մյուսը վիրավոր, բայց բոլորը ասում էին, որ ողջ է, կգա»,- ասում է տիկին Աննան ավելացնելով որ, ամուսնու մարմինը մի ամիս է արդեն հողին է հանձնել, բայց գուշակը պնդում է, որ մահացածը իր ամուսինը չէ, ԴՆԹ-ն կարող է սխալ լինել, իր կանխազգացածըՙ երբեք:

Գրեթե բոլորին նույն բանն են ասում, բառերով ծվատում են իրենց այցելածներին, հետն էլ կլորիկ գումար կորզում:

«Երբ տեսնում եմ նկարի տղան մահացած է, մի քիչ խոսում եմ, հետո ճանապարհում հարազատներին: Իրանք լավ լուրի համար են եկել, ես իրենց ո՞նց տխրեցնեմ, ասում եմ նկարը թողեք հետո կասեմ ձեր տղան որտեղ է: Հիմա մոտս 50-ից ավել նկար կա, չեմ հասցնում, 24/7 ռեժիմով եմ աշխատում: Շատ կարեւոր է գործս, եթե ես հանգստանամ, ո՞վ կօգնի մարդկանց»,- ասում է գուշակ Մանուշակը:

Երիտասարդ աստղաբաններ, ծեր գնչուհիներ, գուշակ մանուշակներ… Նրանցից յուրաքանչյուրը պատմություններ հորինելով, պատերազմից չվերադարձածների հարազատներին խաղալիք ու եկամտի աղբյուր են դարձնում, ապա պնդում, թե տեսնում են անտեսանելին:

«Գուշակները հիմնականում Քրիստոսի, Աստվածամոր նկարներն են դնում իրենց մոտՙ համոզելու մարդկանց, որ իրենց զորությունն ու կարողությունն Աստծուց է: Նրանք կեղտոտ գործերի համար Աստծո անունն են տալիս, հավատացնում, թե աստվածահաճո գործ են անում: Երբեմն նույնիսկ եկեղեցի են ուղարկում օրհնված ջուր տանելու, որի վրա գուշակություններ են անելու»,- ասում է Տեր Տաճատը :

Հուսազուրկ ու հուսազրկվող մարդկանց կյանքից անորոշությունը պետք է ցրել: Գուշակների առաջ բերած հնարավոր-անհնար եւ փողով բացվող հույսի դռներ չթակել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԷՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿԸՙ ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԷՐ, ԲԱՅՑ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԷՐ, ԲԱՅՑ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական