Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԷՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ» ԱՌԱՋԻՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿԸՙ ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

07/05/2021
- 07 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 3-ին ԵՊՀ-ի «Գեւորգ Արշակյան» ընթերցասրահում Էրիկ Գեւորգյանի անվան 200 հազար դրամ արժողությամբ «Հարգանքի եւ երախտիքի կրթամրցանակը» հանձնվեց Ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Հարությունյանին:

Էրիկն ավարտել է Ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետ Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանը, ծրագրավորող է աշխատել տարբեր ընկերություններում: Նրա մասին բոլոր ճանաչողները շատ դրական են արտահայտվումՙ բազմաշնորհ է եղել, համեստ ու խելացի, ընկերասեր ու հայրենասեր: Հնարավորություն ուներ տարկետումից օգտվելու, սակայն նախընտրել էր Վազգեն Սարգսյան ռազմական համալսարանում ստացած գիտելիքները կիրառել բանակում: էրիկ Գեւորգյանը 2019- ին է զորակոչվել, ծառայել է Մարտակերտում, հրետանավոր է եղել, դասակի հրամանատար: Անձնուրաց սպա է եղել, հոկտեմբերի 8-ին մարտական առաջադրանք կատարելիս, խնայելով ծառայակիցների կյանքը, ինքն է առաջ նետվել, գլխից մահացու վերք է ստացել, անմահացել է: Հետմահու Էրիկ Գեւորգյանն արժանացել է «Արիության համար» մեդալի:

«Երախտագիտության կրթամրցանակը ծնվել է խոր կսկիծից», ասում է գաղափարի հեղինակ Արմինե Պետրոսյանը , որ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրենն է: Էրիկի հետ ծանոթացել է, երբ նա 2- րդ կուրսում է սովորել, ճանաչել է, երբ «արեւային այդ պատանին» սկսել է պատրաստել իրենց հիմնադրամի կայքը: «Հայ Ձմեռ պապի» համար կրթամշակութային ծրագրերն առաջնային են, արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի տարբեր մարզերում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում գործում են հիմնադրամի «Հավեսին սենյակները», որ հագեցնում են գյուղաբնակ երեխաների առօրյան: Էրիկն էլ իր գիտելիքը ծառայեցրել է հիմնադրամի աշխատանքը ներկայացնելու գործին: 44 օր տեւած պատերազմում հիմնադրամը կորցրել է շնորհալի երիտասարդներից երկուսին, Էրիկը զոհվել է, Գեւորգնՙանհետ կորած է: Էրիկ Գեւորգյանի ընտանիքը երկու զոհ ունիՙ հորաքրոջ տղան էլ, որ ֆիզիկայի ֆակուլտետի սան է, իր նման անմահացել է:

«Շատ խորհրդանշական է, որ մրցանակը հանձնվում է ԵՊՀ լավագույն ուսանող ճանաչված, Վազգեն Սարգսյան համալսարանի սան Գեւորգ Արշակյանի անունը կրող ընթերցասրահում, որ անմահացել է Շուշին պաշտպանելիսՙ 2020 թվականի նոյեմբերի 7-ին, ընդգծում են ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը եւ Արմինե Պետրոսյանը: «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»… հուզմունքը զսպելով նկատել է տալիս Արմինե Պետրոսյանը, որ կրթամրցանակը հակիրճ «Ոսկի սերմեր» անունով է կնքում:

Կրթամրցանակը կշնորհվի կիսամյակը մեկ, ֆիզիկայի ֆակուլտետի այն ուսանողին, որն ունի բարձր առաջադիմություն, մասնակցել է Արցախյան պատերազմին, աչքի է ընկնում քաղաքացիական հանձնառությամբ:

Մրցանակի հովանավորն է բեռլինաբնակ Մորիյո-Վիկտորիա-Զեյթունյան ընտանիքը:

Մայիսի 3-ին Ֆիզիկայի ֆակուլտետի առջեւ վեր խոյացող ծառերին ավելացավ Էրիկի պատվին տնկված կարմիր թխկին: Նա, ինչպես Գեւորգիՙ Երկրաբանականի առջեւ հասակ առած եղեւնին մեզ գեղեցիկ ուղերձ են փոխանցումՙ մենք գիտելիք տված ալմա մատերին թթվածին ենք տալիս, իսկ արմատներով շատ խորը գրկում ենք հայոց հողը, որ ապրողներիդ ոտքերի տակ երկիրը հաստատուն լինի:

Նկար 2. Էրիկ Գեւորգյանի կարմիր թխկին

Նկար 3. Գեւորգ Արշակյանի եղեւնին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԻՆԵԼ, ԹԵ՞ ԶԻՆԱԹԱՓԵԼ

Հաջորդ գրառումը

ԳՈՒՇԱԿ ՄԱՆՈՒՇԱԿԸ ՇԱՏ «ԳՈՐԾ» ՈՒՆԻ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՒՇԱԿ ՄԱՆՈՒՇԱԿԸ ՇԱՏ «ԳՈՐԾ» ՈՒՆԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական