Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐՈՂ ՈՍՏԻԿԱՆԸ ՈՒՐԱԼԻՑ

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարցազրույց Արթուր Սարոյանի հետ

37-ամյա Արթուր Սարոյանին Եկատերինբուրգում ոմանք գիտեն որպես մարզիկ, ոմանքՙ ոստիկան, շատերըՙ որպես պարող, շատերն էլՙ այս բոլորը միասին վերցված: Նա ուսանել է Ռուսաստանի ՆԳՆ Ուրալի իրավաբանական ինստիտուտի քրեական ոստիկանության եւ հանրային անվտանգության ոստիկանության մասնագետների պատրաստման բաժնում: Արթուրը ծառայում է Եկատերինբուրգի ոստիկանությունում, բայց 18 տարեկանից պարում է գիշերային ակումբներում: Հարավային դիմագծերով ու խառնվածքով մարզական երիտասարդի համար սա ավելին է, քան սոսկ հոբբին…

– Արթուր, կարծում եմ, որ կանանց համար «պարող ոստիկանը» գայթակղիչ է թվում, մինչդեռ տղամարդկանց մեծ մասի համար անընդունելի է…

– Այո, դա ոչ միայն թվում է, այլեւ հենց գայթակղիչ էՙ հաշվի առնելով ոստիկանի իմ կերպարըՙ սեւ ակնոց, սեւ համազգեստ, զենքեր, ռետինե մահակ: Աղջիկներին, իհարկե, դուր է գալիս գեղեցիկ մարմինը, ուժեղ, խարիզմատիկ անձնավորությունը, որը գիտի նաեւ շարժել ձեռքերն ու ոտքերը, պարել տարբեր ժանրերի պարեր, գումարած` եթե նա հախուռն կովկասցի է, ավելինՙ իսկական ոստիկան է: Դա հատուկ պահ է, այդպիսիք իրականում գրեթե չկան եւ պահանջարկ են վայելում: Ինչ վերաբերում է տղամարդկանց, նրանք ավելի շատ նախանձում են, նրանք եւս կուզեին այդպիսին լինել, բայց չեն կարող իրենց դա թույլ տալ: Նրանց մեջ ագրեսիան նախնական է, բայց ինձ ճանաչելուց հետո եւ իմանալով, որ ես ի սկզբանե մարզիկ եմ, ոչ թե սոսկ աղջիկներին հրապուրել ցանկացող պարող, անշուշտ, սկսում են հարգել: Նախեւառաջ, իմ խնդիրն է շահել տղամարդկա՛նց հարգանքը, որպեսզի նրանք դիտելով իմ կատարումըՙ օրինակ վերցնեն ինձնից:

– Տարիներ առաջ ես շաբաթը մեկ անգամ ակտիվորեն պարում էի Երեւանի այլեւս գոյություն չունեցող մի գիշերային ակումբում, եւ ինձ բնավ չէր խանգարում ոմանց կարծիքը, որ դա «լուրջ մարդու համար չէ»… Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ պարը միայն մարմնի շարժում չէ, այլեւ լիցքաթափում, թերապիա, մարզում, շփում…

– Հանդիմանություններն ինձ էլ երբեք չեն անհանգստացրել, քանի որ ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Հպարտ եմ, որ կարող եմ պարել: Տասնութ տարի շարունակ սա ինձ համար ասես շաբաթական կարդիո-մարզում լիներ, բայց միայն բեմական պարի մեջ կարող ես ինքդ քեզ թույլ տալ զարգանալ, հանդես գալ տարբեր նոր ստեղծագործ շարժումներով: Սա հոբբի է, որը ոչ մի կապ չունի ֆինանսական կամ այլ իրավիճակի հետ: Սա պար է, զարգացում եւ ներքին հոգեբանական ազատագրում: Ի վերջո, պարի ընթացքում մարդու գլխից ամեն ինչ դուրս է թռչում, եւ դու սկսում ես զբաղվել զարգացմամբ. մարմնիդ ցանկացած նոր շարժում ուղեղի աշխատանք է:

– Ի՞նչ սպորտով ես զբաղվել եւ ինչպե՞ս է սպորտը օգնում պարել:

– Ես սպորտի վարպետ եմ, կարատեի, ձեռնամարտի, քիքբոքսինգի Ռուսաստանի չեմպիոն: Սպորտով զբաղվել եմ վեց տարեկանից, բացառապես գրավել եմ առաջին տեղեր: Այս առումով ես պրոֆեսիոնալ եմ, եւ դա, իհարկե, օգնում է ինձ պարելիս: Պարի մեջ դու շարժվում ես, գործում եւ ցույց տալիս, թե ինչպես են ձեռքերդ ու ոտքերդ դառնում ավելի գործառույթային, դիմացկուն, պլաստիկ: Կարեւոր է, թե ի՛նչ կարող ես ցույց տալ, ներկայացնել բեմումՙ միայն գեղեցիկ կազմվածքով պարողի՞, հզոր ռազմիկի՞, որը նաեւ կարողանում է պարել: Սպորտը պարի անփոխարինելի մաս է, ապագայում կուզեի ներկայացնել մի համարՙ համադրելով պարն ու մարտարվեստը, սովորեցնելով մարտի բռնվել պարային ռեժիմում եւ պարել մարտական ռեժիմում:

– Քո որոշ կատարումների տեսագրությունները դիտելովՙ դրանք կարող են դասակարգվել որպես «Միայն 16+ անձանց համար»: Ինչպե՞ս կբնութագրես քո պարաոճը:

– Մի քանիսը նույնիսկ «18+» են, քանի որ իմ պարերի ժանրը ծագել է գիշերային ակումբներում: Ես երբեք պարասրահներ չեմ գնացել, չեմ փորձել ու չեմ սովորել, դա ինձ համար անհետաքրքիր էր: Չնայած այս հոբբին երկրորդական էր ինձ համար, ես հասկանում էի իմ առանձնահատուկ լինելը, եւ մարմինս էլ օգնում էր մարմնի լեզվով խոսելուն: Հետեւաբար, ես պարելու եմ ցանկացած ժանրում: Ես ի բնե պարող եմ, բայց ո՛չ պատրաստված: Նման բաները չեն սովորեցնում, դրանք կարելի է անել իմպրովիզացիայով, բեմում, մարդկանց հետ, ոչ թե հայելու առաջ ինչ-որ բան նախապես փորձելով:

– Մրցակցությունը բնական է սպորտում: Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում պարի մրցույթներին, մասնակցե՞լ ես:

– Պարի մեջ երբեք չեմ տեսել որեւէ մրցակցություն: Ես ոչ մեկի հետ չէի մրցում, ընդհակառակը, բեմում, գործընկերների շրջապատում աշխատում էի, որ նրանք լինեն պատշաճ մակարդակի վրա: Անցանկալի է, երբ բեմընկերդ զիջում է, եւ կորչում է ընդհանուր պատկերը: Մարդը ճնշվում է, սկսում է նախանձել, անհանգստանալ, այնպես որ ինձ երբեք դուր չեն եկել այս մրցույթները, որտեղ մեկն ուզում է ցույց տալ իր գերազանցությունը մյուսներից: Ես ինչ-որ մեկից ավելի լավը չեմ, ես պարզապես առանձնահատուկ եմ ու հաստատ գիտեմ, որ ոչ ոք ի վիճակի չէ դա անել այնպես, ինչպես ես եմ անում:

– Եղե՞լ են դեպքեր, երբ քո ոստիկանական գործունեության ընթացքում մարդիկ քեզ ճանաչել են որպես պարող:

– Եղել է, որ ինձ նախ հանդիպեն աշխատավայրում, հետոՙ ակումբում: Ընդհանրապես, արձագանքը ծայրաստիճան դրական է եղել, թեեւ միգուցե ինչ-որ բացասականություն եղած լինի ոմանց մեջ, որոնք նախանձել են ու փորձել են զեկուցել ղեկավարությանը: Ոստիկանը նաեւ մարզիկ է: Երբ մարդիկ գիշերային ոլորտներում նայում են ինձ, լուսավորվում են, գալիս են կարծես այլ տրամադրությամբ, բայց ինձ տեսնելովՙ սկսում են աշխուժանալ: Ահա՛ իմ առանձնահատկությունը:

– Դու ծնվել ես Հայաստանում եւ երկու տարեկանից ապրում ես Ռուսաստանում: Որքա՞ն հայ ես մնում կյանքում:

– Ես ծագումով հայ եմ, իմ ոգին հայկական է, բայց ես Ռուսաստանին եմ պարտական իմ կյանքի բոլոր հնարավորությունների եւ գիտելիքների համար: Ապրելով Հայաստանումՙ ես չէի կարողանա այդքան զարգանալ, դրսեւորվել գիշերային ակումբների ոլորտում: Իմ պարային ժանրը կարող է մի փոքր վայրի լինել հայ հանդիսատեսի համար, չնայած համոզված եմ, որ դա նրանց դուր կգա: Հայաստանը միշտ ինձ հետ է, եւ ապագայում ես կցանկանայի այնտեղ զարգացնել իմ սեփական նախագծերն ու գաղափարները:

– Ըստ պաշտոնական տվյալների, Եկատերինբուրգում այժմ ապրում է 5271 հայ: Մասնակցո՞ւմ ես համայնքի կյանքին:

– Առանձնապես ներգրավված չեմ համայնքի կյանքում, իմ դերի կարիքը հատուկ չկա, ապագայում մարտարվեստի դպրոց կամ պարային ուղղություններ զարգացնելով, ես, բնականաբար, դրանցում կներգրավեմ հայ համայնքին, որպեսզի իմ ունեցած ողջ գիտելիքներն ու հմտությունները մերոնք յուրացնեն… Հայերը բարի են, կամային, կարգապահ, դաստիարակված, դուք կարող եք անվերջ թվարկել այն հատկությունները, որոնք այլ ազգեր չունեն: Հետեւաբար, այս նոր գիտելիքները, որոնք ես ստացել եմ այստեղ որպես հայ, պետք է փոխանցվեն մեր երեխաներին:

– Համավարակն ազդե՞լ է գիշերային ակումբների սիրահարների կյանքի վրա:

– Իհարկե: Ակումբները փակվեցին, չենք աշխատում, չենք պարում: Ես դուրս եմ գալիս երաժշտության ներքո վազելու եւ վազելու ընթացքում կարող եմ պարել, դրանից չեմ ամաչում: Ու ես նաեւ ուզում եմ դա փոխանցել երեխաներին. Այո՛, դուք պետք է կոփեք ինքներդ ձեզ, պարտադիր չէ երաժշտությամբ կամ գիշերային ակումբում, կարող եք օգտագործել հորիզոնական ձողեր, մարզադահլիճ: Եթե ցանկանում եք, կարող եք պարզապես պարել ձեր աշխատանքի ընթացքում: Վազքից հետո ես մարզվում եմ հորիզոնական ձողերի մոտ ու մոտեցումների արանքում պարում եմ: Ու կարեւոր չէ, թե ով ի՛նչ կմտածի: Ինձ հավանողներն ինձնից օրինակ կվերցնեն, իսկ չհավանողներըՙ տխուր, նեղացած մարդիկ, ժամանակի հետ նրանք էլ կհասունանան…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆՙ «ՕՏԱՐ ԼԵԶՈՒ». ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ

Հաջորդ գրառումը

«Հայրենիք» կուսակցությունը հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Հայրենիք» կուսակցությունը հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական