Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆՙ «ՕՏԱՐ ԼԵԶՈՒ». ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏԱԾ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կառավարությունն իր այս տարվա փետրվարի 4-ի որոշմամբ հաստատել է hանրակրթության պետական չափորոշչի փոփոխված տարբերակը, որի նախագիծը, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի հետ մեկտեղ, հասարակական մեծ անհանգստության ու դժգոհության ալիք էր առաջացրել: Հաստատված չափորոշիչը, ինչպես նրա առաջին նախադասությունում նշված է, ելնում է «կարողունակությունների» վրա հիմնված մոտեցումից եւ սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներըՙ ըստ կրթական աստիճանների եւ այլն: Այս «կարողունակություններ» արհեստական կազմությունը, որն ակնհայտորեն հեղինակներից կամ պատասխանատուներից մեկին հանգիստ չտված «կոմպետենցիա» օտար բառի անհաջող եւ, կարծում ենք, անընդունելի թարգմանությունն է, փաստաթղթի տեքստում ըստ անհրաժեշտության անընդհատ կրկնվելովՙ ականջ է սղոցում: Բայց սա դեռ ի՞նչ է…

Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող «կարողունակությունների» բաժնի լեզվական գրագիտության ենթակետում սեւով սպիտակի վրա գրված է (ուշադրություն). «սովորողները տիապետում են հայոց լեզվին, գրավոր եւ բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով եւ այլ օտար լեզուներով…»: Անկախ այն բանիցՙ մեր մայրենի լեզուն մեր դպրոցականի համար օտար լեզու դարձնող այս սահմանումը որեւէ մեկի կողմից գիտակցաբա՞ր (դավադրաբար), թե՞ հանցագործ անփութության պատճառով է սպրդել Հայոց դպրոցի հիմնարար փաստաթղթի մեջ եւ կառավարության կողմից հաստատվել որպես նորմատիվ իրավական ակտ, սա դատապարտելի արտառոց քայլ է, որն անհապաղ պետք է ուղղվի: Չէ՞ որ այս չափորոշչում արտահայտված նորմերն ու դրույթները, հիմնական պահանջները պարտադիր են լինելու երկրի հանրակրթական բոլոր, այդ թվում առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, դասագրքերի եւ ուսումնական գործընթացի բովանդակությանն առնչվող այլ ուսումնական նյութերի համար:

Որեւէ մեկը կարող է ասելՙ մինչ որոշման կայացումը, նախագծի քննարկման փուլում ասեիք, որ ուղղվեր: Ասել ենք, «Ազգ»ը վերը նշված երկու նախագծերի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների թվում նույնիսկ երկու անգամ, մեկը հենց վերնագրում անդրադարձել է այս կոպտագույն սխալին, այն լավատեսորեն համարելով ցավալի վրիպման հետեւանք եւ հրավիրել հեղինակների ուշադրությունը: Հավանաբար դա նկատած ու նշած կլինեն քննարկման նաեւ այլ մասնակիցներ: Բայց սխալը սխալ էլ մնացել է… Ինչպես ըստ երեւույթին նաեւ անընդունելի համարված մի շարք այլ սկզբունքային նորմեր ու դրույթներ:

Նույն ինքըՙ լեզուն, որն ազգի գլխավոր հատկանիշը, նրա արժեքային համակարգի սնուցող արմատն ու հիմքն է, այստեղ կիրառելի է համարվում ընդամենը որպես ուսումնառության եւ հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ավա՜ղ, դրան անգամ որպես գործիքի բավարար գրագիտությամբ չեն տիրապետել տեղ-տեղ կարծես այստեղից-այնտեղից անփույթ թարգմանված ու չխմբագրված այս կարեւոր փաստաթղթի հեղինակները: Այս առումով ժամանակին հնչած դիտողություններն էլ ինչպես երեւում էՙ հաշվի չեն առնվել, իսկ հիմա դրանց մասին խոսելն արդեն իմաստ չունի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեղսակիցների փնտրտուքը շարունակվում է

Հաջորդ գրառումը

ՊԱՐՈՂ ՈՍՏԻԿԱՆԸ ՈՒՐԱԼԻՑ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐՈՂ ՈՍՏԻԿԱՆԸ ՈՒՐԱԼԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական