Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿՐԿՆԵԼԻ ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լիբանանահայ բազմարդյուն բանասեր եւ մատենագետ, ուսուցիչ եւ խմբագիր Ժիրայր Դանիելյանը 80 տարեկան դարձավ: Այլ պայմաններում, հոգեկան ու ֆիզիկական այլ մթնոլորտում, ոչ միայն Բեյրութում ու Երեւանում, այլեւ Սփյուռքի շատ վայրերում ջերմությամբ ու շռայլ մեծարանքներով պիտի նշվեր նրա հոբելյանը, ոչ միայն որպես տուրք հարգանաց, այլեւՙ երախտագիտության առհավատչյա, վաստակի գնահատում: Մեծ է նրա գործընկերների, ընթերցողների, ուսանողների շրջանակը, նույնքան եւ ավելի մեծՙ նրա գործին հիացողների թիվը: Փոխարենըՙ վստահ ենք, որ գոնե մամուլում շատերը կանդրադառնան նրա բազմամյա եւ բազմակշիռ վաստակինՙ ինչպես ստորեւ լույս տեսնող հոդվածը:

Շնորհավորում ենք, մաղթում կատարյալ առողջություն, անսպառ եռանդՙ շարունակելու իր առաքելությունը:

…Եվ ահա ապրիլի 21-ին մեր սիրելի Ժիրայր Դանիելյանը դարձավ ութսուն տարեկան:

Ես անկեղծ համակրանքի եւ բարեբանումի խոսքեր ունեի պահած այսօր Ժիրայր Դանիելյանին ասելու համար, բայց կորցրի դրանք, ես մոռացա ջերմ ու սրտալի մաղթանքների եւ բարձր տրամադրության բոլոր բառերը: Եվ դրա մեղքը իմը չէ, դրա մեղավորը ես չեմ: Օգոստոսի 4-ի բեյրության աղետը, սեպտեմբերին սկիզբ առած քառասունչորսօրյա արյունալի պատերազմը տակնուվրա արեցին բոլորիս կյանքը: Մենք այլեւս նման չենք մեզ, մեր կյանքը դարձավ ծանր իրողություն, մեր անձնական ապրումներն ու զգացումները աղոտեցին, դարձան մի տեսակ անկարեւոր ու երկրորդական: Էլ խե՞լք մնաց, էլ խոսք ու բա՞ռ մնաց…

Եվ ահա այսօր ես կանգնած եմ խոշոր անհատականության հարուստ ու բովանդակալից գործունեության իրողության դիմաց եւ չգիտեմ, թե որտեղի՞ց սկսեմ եւ ինչ ասեմ: Այնքա՜ն բան կա ասելու…

Ժիրայր Դանիելյանի կյանքի վաթսուն տարին լեցուն է եղել անվախճան- երբեք չվերջացող աշխատանքով եւ գիտական-ուսումնասիրական գործունեությամբ:

Եթե ես իր գրական-բանասիրական, մշակութային, մանկավարժական եւ հասարակական գործունեության նույնիսկ համառոտ նկարագիրը տամ, ինձ տասնյակ էջեր են պետք:

Եթե իր գրական, բանասիրական եւ գրականագիտական աշխատությունների, ուսումնասիրությունների եւ հոդվածների սոսկ ցանկը ներկայացնեմ, նորից էջեր ու էջեր են պետք:

Ուրեմն, ես այսօր կբավարարվեմ միայն ընդհանուր խոսքով:

Ժիրայր Դանիելյանի բանասիրական որոնումները, որոնք սովորական որոնումներ չեն, այլ, իրականում, հայտնաբերումներ, գրականագիտական հոդվածներն ու գրախոսությունները, որոնք ես մանրամասնաբար գիտեմ, ինձՙ պարզ գրականագետիս ու բանասերիս, միշտ էլ մասնագիտական բավականություն եւ հիացմունք են պատճառել:

Ժիրայր Դանիելյանը անմրցելի մատենագետ է, գրքի եւ հայ մամուլի եւ առհասարակ հայ գրավոր մշակույթի հմուտ եւ փայլուն գիտակ: Մատենագիտությունը գրականագիտության եւ բանասիրության գիտական հիշողությունն է, որ միշտ հիմնված է ստույգ եւ հավաստի իմացության վրա: Ես այսօր չգիտեմ մեկ այլ անձի, որ Ժիրայր Դանիելյանի պես իմանա հայ գիրքը:

Ես տեսել եմ, թե ինչպես է Ժիրայր Դանիելյանը գիրք խմբագրում: Ես տեսել եմ իր անհրաժեշտ միջամտությունները, շտկումները, սխալների ուղղումները, թվերի ու փաստերի ճշտումները, որոնք այնքան շատ էին եւ այնքան էական, որ ամենայն արդարությամբ նրան կարելի է համարել իր խմբագրած գրքերի համահեղինակը:

Ես գիտեմ, որ նա տասնյակ տարիներ գրական հանդեսներ եւ ամսագրեր է խմբագրել: Ես աշխատակցել եմ իր խմբագրած «Կամար» հանդեսին եւ գիտեմ, թե նա ինչ բարձրաճաշակ եւ բծախնդիր խմբագիր է: Բայց նա նաեւ գրական քաղաքականություն վարող խմբագիր է, որ ջանում է գրական կյանքի ընթացք կազմակերպել եւ ձեւավորել: Եվ դա իր առավելությունն ու արժանիքն է, որ նրան տարբերում է իմ ճանաչած այլ խմբագիրներից:

Ես առնչվել եմ նաեւ իր մանկավարժական գործունեությանը. ես ինքս էլ տասնյակ տարիների մանկավարժական փորձ ունեմ եւ կարող եմ վկայել եւ վստահորեն ասել, որ Ժիրայր Դանիելյանը իր էությամբ, նկարագրով, ուսուցանելու հմտությամբ եւ մանավանդ իմացությամբ իսկական մանկավարժ է:

Ժիրայր Դանիելյանը իր գործունեությամբ մի ամբողջ դարաշրջան է լիբանանահայ գրական-մշակութային եւ հասարակական կյանքում: Հմայիչ անձնավորություն եւ ամբողջական մարդՙ նա հրաշալի գոյություն է լիբանանահայ հասարակության մեջ: Հանրային եւ հրապարակային կյանքում, մշակութային եւ կրթական հավաքներում նա միշտ եղել եւ մնում է ցանկալի եւ սպասված ներկայություն: Միշտ ցանկալի եւ սպասված է եղել եւ այսօր էլ այդպիսին է մնում իր գրավոր ու բանավոր խոսքըՙ ծանրակշիռ, տեղին, էական եւ բովանդակալից:

Ուրեմն, ահա Ժիրայր Դանիելյանը դարձավ ութսուն տարեկան: Եվ, ես, բնականաբար, չեմ ասելուՙ արդե՛ն ութսուն տարեկան, ես ասում եմՙ դե՛ռ ութսուն, միա՛յն ութսուն տարեկան:

Ծանրաբեռնված աշխատանքի եւ մշտապես զբաղվածության տասնյակ ու տասնյակ տարիները հոգնություն չեն տվել մեղվաջան մարդուն, ընտանեկան դժբախտությունը թեեւ կոտրեց, բայց չհաղթեց, չփոխեց նրան: Բայց ահա 2020 չարաբաստիկ թվականի օգոստոսի 4-ի աղետը նրան պատճառեց ամենամեծ չարիքըՙ Ժիրայրը հարկադրված եղավ կտրվելու իր գրասեղանից, զրկվեց ամեն օր վաղ առավոտից գրասեղանի առջեւ նստելու հնարավորությունից: Բայց հուսով եմՙ միայն առժամանակ…

Սիրելի Ժիրայր, մեր օրերում ճապոնացիները մարդու ծերությունը համարում -հաշվում են ութսունհինգից հետո: Ես գիտեմ, որ դու, իհարկե, ավելին ես, քան որեւէ ճապոնացի, ուրեմն քո ծերությունը գալու է առնվազն իննսունից հետո: Ես նաեւ գիտեմ ու վստահ եմ, որ դու, ինչ էլ որ լինի, քեզ վայել, քեզ պատշաճող ժպիտով ու ժպտադեմ, «իմաստուն եւ բեռըդ թեթեւ» կանցնես իննսունի քո ծերունական շեմը: Եվ, իհարկե, կլինես ու կմնաս նույն անկրկնելի Ժիրայր Դանիելյանը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՇ, ԱՎԵԼԻ ՈՒՇ… ԱՆԴԱՌՆԱԼԻ

Հաջորդ գրառումը

ԲԱՐԻ ՄԱՐԴԸ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ՄԵՐ ԸՆԿԵՐԸՙ ՅԱՐՈՒԹ ՆԱԳՈՒԼԵԱՆ ԱՆՈՒՆՈՎ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՐԻ ՄԱՐԴԸ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ՄԵՐ ԸՆԿԵՐԸՙ ՅԱՐՈՒԹ ՆԱԳՈՒԼԵԱՆ ԱՆՈՒՆՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական