Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՐՔԻՆ ՏՈՒՐԻԶՄԸՙ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում զբոսաշրջության ոլորտում փոքրիկ հույսեր կան, որ ոլորտն այս տարի «շունչ է քաշելու» ու շարունակի իր աշխատանքը:

Մեկ տարվա դադարից հետո զբոսաշրջությունը փորձում է քայլեր անել ներքին տուրիզմի միջոցով: Այս առումով վիճակը համեմատաբար բարվոք է եղել նաեւ 2020 թ-ին, երբ ճանապարհների փակ լինելու պատճառով մարդիկ արտագնա հանգիստը փոխարինում էինՙ Հայաստանի տարածքում ճամփորդելով:

«Զբոսաշրջության վերականգնումն սկսվեց ներքին տուրիզմով, այս տարի այն անհամեմատ ակտիվ է: Անցած տարվա ընթացքում ունեցանք անկում, բայց հուսով ենք այս տարի կվերականգնենք ակտիվությունն ու կշարունակենք մեր աշխատանքը»,- ասում է տուրիստական ընկերության աշխատակից Մարիամը :

Մեզ հետ զրույցում նույն աշխատակիցը նշում է, որ ինչպես անցած տարիներին, այս տարի նույնպես տուրիստական ուղղություններից ամենապահանջվածը Գյումրին է:

Շաբաթ-կիրակի օրերին մշակութային քաղաքը լեփ-լեցուն է հյուրերով, քաղաքի կենտրոնում աչքի են ընկնում զբոսաշրջային ավտոբուսները, այցելուները թե՛ հայաստանցիներ են, թե՛ օտարերկրացիներ:

«Այցելուների մեծ մասը դպրոցականներ են եւ ուսանողներ: Նրանց հետ այցելում ենք քաղաքին հարակից մշակութային կոթողներ, ապա շրջայցն ավարտում ենք քաղաքային զբոսաշրջությամբ: Վերջին այցի ընթացքում նկատեցի, որ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող սրաճարաններում ազատ տեղ չկար, իսկ թանգարաններ մտնելու համար սովորականից երկար ենք հերթի սպասել»,-ասում է էքսկուրսավար Նարինեն :

Չնայած փակ սահմաններին ու համավարակով պայմանավորված իրավիճակին, հայաստանցիների մի մասն իրենց հանգիստը փորձում է անցկացնել ծովափնյա երկրներում, ինչպիսիք ենՙ Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Շրի Լանկան, Մալդիվները եւ այլն:

Ավիաընկերություններից մեկի ղեկավար Մարինա Ավետիսյանը նշում է, որ այս տարի Ամանորին Հայաստանից հիմնականում Եգիպտոս եւ Միայցյալ Էմիրություններ են մեկնել եւ այս շրջանում նույնպես հոսք չի դադարում:

«Ամանորից հետո ակտիվությունն ավելի մեծացավ, քանի որ տոմսերի գներն իջան: Հունվարից ավելի մատչելի ու հարմար փաթեթներ հայտվեցին, չվերթները շատացան ու ներկա դրությամբ շաբաթական չորս թռիչք է իրականացվում դեպի Եգիպտոս: Վերջին չորս ամիսներին պահանջարկը շատ մեծ է եղել եւ հիմա էլ ամրագրումներ են անում նաեւ մայիս-հունիս ամիսների համար»,- պատմում է ավիաընկերության ղեկավարն, ապա հավելում, որ Հայաստանից այս շրջանում հանգստի են մեկնում այն մարդիկ, որոնք գումար ու ժամանակ ունեն:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ այս տարի տուրիստական հոսք ենք ունենալու, ինչպես նաեւ կարծիք հայտնեց, թե Հայաստանն այն քիչ երկրներից է, որը հնարավորություն է տալիս ուղղակի տոմս գնել եւ գալ ՀՀ, առանց անցագրային տաղտուկների:

Նա հայտնեց նաեւ, որ Հայաստանում 1 մլն մարդ արտագնա տուրիզմն է նախընտրում եւ պետք է մտածել, թե որն է պատճառը, որ այդքան մարդ նախընտրում է դրսում հանգստանալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅՈՒՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՖԵՅՍԲՈՒՔԸ` ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՖԵՅՍԲՈՒՔԸ` ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական