Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅՈՒՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԼԻԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ապրիլի 12-ին լրացավ հայտնի լեզվաբան, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի 60-ամյակը: Շուրջ 35 տարի լեզվաբանը մայր բուհում ծավալում է իր գիտամանկավարժական գործունեությունը:

Ծնվել է Արտաշատի շրջանի Դեղձուտ գյուղում: 1978 թ. ընդունվել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ. ավարտելուց հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում:

Ի սկզբանե բազմակողմ է եղել լեզվաբանի գիտական հետաքրքրությունների շրջանակը. նախ` 1987 թ., պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն գրականագիտությունից («Գրականության հարցերը Ա. Չոպանյանի «Անահիտ» հանդեսում), ապա զբաղվում է արեւմտահայ մամուլի պատմության, արեւմտահայ գրական լեզվի եւ չափածոյի լեզվի ձեւավորման ու զարգացման հարցերով. այս ոլորտների շուրջ ծավալած ուսումնասիրությունները ներկայացվում են դոկտորական մեծածավալ աշխատասիրությամբ` «Արեւմտահայ բանաստեղծության լեզուն» (2002): 2003 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

2000-ականներից Յու. Ավետիսյանը շարունակում է իր գիտական ակտիվ գործունեությունըՙ արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման, դասագրքերի կազմության հարցերի քննարկություններ, արդի արեւելահայերենի տեղաշարժերի ուսումնասիրություններ, լեզվի նորմավորման խնդիրների վերհանում եւ կանոնարկման առաջարկություններ, հայերենի գրական շրջափուլերի վերանայում, խոսքի մշակույթի գիտական քննություն, արդի հայերենի կետադրության հիմնախնդիրների վերլուծություն, պաշտոնական գրագրության եւ պաշտոնական ոճի նկարագրություն եւ այլն: Հետազոտություններից յուրաքանչյուրն ամփոփված է առանձին գրքով:

Գիտական գործունեությանը զուգահեռ` 1988-ից ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում դասավանդում է տարբեր առարկաներ` արեւմտահայերեն, խոսքի մշակույթ, ոճագիտություն, ժամանակակից հայոց լեզվի քերականություն, արդի հայերենի հիմնախնդիրներ եւ այլն:

Մեծ է պրոֆեսորի ներդրումը հայ բանասիրության ոլորտում ընդհանրապես: 2008 թ. ԵՊՀ-ում բացված (հիմնադիր վարիչը Յու. Ավետիսյանն է) սփյուռքագիտության ամբիոնում պաշտոնավարման հինգ տարիները ամենօրյա եռանդուն աշխատանքների ու ձեռնարկումների ընթացք էին: Նրա ջանքերով, մայր բուհի եւ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հաջողվում է կապ հաստատել Սփյուռքի, հատկապես լիբանանյան համայնքի հայագիտական այնպիսի կենտրոնների, լրատվամիջոցների եւ խմբագրատների հետ, ինչպիսիք են Հայկազյան համալսարանը, Համազգայինի Արսլանյան ճեմարանը, «Ազդակ» օրաթերթը, «Հայկազյան հայագիտական հանդես»-ը եւ այլն, որոնց ներկայացուցիչներից շատերը հրավիրվել են ամբիոնի մագիստրատուրա` հատուկ դասախոսությունների: Սփյուռքյան միջավայրը առանձնահատուկ գոհունակությամբ եւ ակտիվ մասնակցությամբ էր ողջունում լեզվաբանի` հայերենապահպանության համար տարվող բոլոր նախաձեռնումները: Այս տարիներին նրա համահեղինակությամբ հրատարակվեցին «Հայոց լեզու» դասագրքերը` նախատեսված Սփյուռքի դպրոցների 5-րդ եւ 7-րդ դասարանների համար:

2013 թ.-ից լեզվաբանը ստանձնել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնը: Անդադար եւ աշխույժ աշխատանք նաեւ այս ոլորտում: Հետեւելով կրթական գործի արդի պահանջներին եւ կանխազգալով հայոց լեզվի բուհական դասավանդման փոփոխությունների անհրաժեշտությունը` ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ պրոֆեսորին հաջողվեց կարճ ժամանակում ՀՀ բուհական համակարգում առաջինը մշակել եւ ներդնել մի նոր` համահամալսարանական դասընթաց` «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ»: Հինգ տարիների ընթացքում ստեղծվեցին տեսագործնական նույնանուն դասագրքեր, ձեռնարկներ` նախատեսված հումանիտար, բնագիտամաթեմատիկական ֆակուլտետների ուսանողների համար: Մշակված դասագրքերն ու ձեռնարկները աստիճանաբար գործարկվեցին նաեւ ՀՀ պետական ու մասնավոր այլ բուհերում. ներկայումս ՀՀ բուհերի մի մասը խոսքի մշակույթի դասավանդումը կազմակերպում է նրա համահեղինակությամբ կազմված ծրագրով եւ ձեռնարկներով:

Շնորհիվ իր մարդկային ու մասնագիտական բարձր արժանիքների` Յու. Ավետիսյանն իր աշխատանքային կենսագրության ողջ ընթացքում վայելում է գործընկերների եւ ուսանողների սերն ու հարգանքը: Թե՛ որպես դասախոս, թե՛ որպես գիտնական եւ թե՛ որպես ամբիոնի վարիչ` առանձնահատուկ հոգատարությամբ ու նվիրումով է գործակցում համալսարանական մեծ կոլեկտիվի, ուսանողների եւ հայագիտական կենտրոնների հետ: Այդ են վկայում հայերենագիտական գիտաժողովներին նրա ակտիվ մասնակցությունը, լեզվի արդի խնդիրների վերաբերյալ տարատեսակ քննարկումների կազմակերպումը: Հայագիտական մի շարք հանդեսների («Բանբեր Երեւանի համալսարանի», «Հայագիտության հարցեր», «Լեզու եւ լեզվաբանություն») խմբագրական, ինչպես նաեւ ԵՊՀ գրահրատարակչական խորհուրդների անդամ է:

Նրա ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանվել են ատենախոսություններ հայոց լեզվի, մասնավորապես արեւմտահայերենի խնդիրների վերաբերյալ:

Լեզվաբանի համառ աշխատանքի եւ ՀՀ պետական ատյանների հետ երկամյա բանակցությունների շնորհիվ 2017 թ. հնարավոր դարձավ վերականգնել տասնամյակներ չգործող ՀՀ լեզվի բարձրագույն խորհուրդը (նախկինում` Տերմինաբանական կոմիտե), որը կոչված էր ի վերջո լուծում տալու արդի հայերենում կուտակված բազում խնդիրների, զբաղվելու հատկապես լեզվի կանոնարկմամբ, մշակմամբ ու զարգացմամբ: Իր կարճատեւ գործունեության ընթացքում Խորհուրդն ընդունեց նրա հեղինակած որոշ նախագծեր, որոնք, սակայն, չվավերացվեցին 2018 թ. լեզվի բարձրագույն կոմիտեն լուծարելու պատճառով:

Լեզվաբանը հեղինակ է մեկ տասնյակից ավելի մենագրական աշխատանքների, ձեռնարկների ու դասագրքերի («Պաշտոնական գրագրություն» (Եր., 2001), «Արեւմտահայ բանաստեղծության լեզուն» (Եր., 2002), «Արեւելահայերենի եւ արեւմտահայերենի զուգադրական քերականություն» (Եր., 2007), «Տեղաշարժեր արդի գրական հայերենում» (Եր., 2011), «Պաշտոնական ոճ» (Եր., 2011), «Արեւելահայերենի եւ արեւմտահայերենի զուգադրական հնչյունաբանություն» (Եր., 2011), «Արեւմտահայ բանաստեղծների ստեղծագործական մշակումների լեզվաոճական վերլուծություններ. Պետրոս Դուրյան, Միսաք Մեծարենց, Դանիել Վարուժան» (Եր., 2012), «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ. գիրք Ա» (Եր., 2014), «Գրական հայերենի զարգացման երկու շրջափուլերըՙ գրաբար եւ աշխարհաբար» (Եր., 2016), «Արդի հայերենի կետադրության հիմնախնդիրներ» (Եր., 2019), «Հայագիտության զուգահեռականներում» (Եր., 2021)): Համահեղինակ է երկու տասնյակից ավելի գրքերի («Հնչյունաբանություն», (2007), «Բառագիտություն» (2007), «Ձեւաբանություն» (2008), «Շարահյուսություն» (2008), «Հայոց լեզու» (Եր., 2012), «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ» (Եր., 2016), «Ուղեցույց հայոց լեզվի. հնչյունաբանություն, բառագիտություն, քերականություն» (Եր., 2017), «Ոճագիտություն, տեքստագիտություն, հայոց լեզվի պատմություն» (Եր., 2018), «Իրավաբանական գրագրության լեզուն» (Եր., 2019), «Արդի հայերենի բառապաշարը» (Եր., 2020), «Հոմանիշների առձեռն բառարան» (Եր., 2020), «Դարձվածքների, համանունների, հապավումների առձեռն բառարան» (Եր., 2020)): Հեղինակել է մոտ յոթ տասնյակ գիտական հոդվածներ, որոնք վերաբերում են լեզվի ամենատարբեր ոլորտների:

Պրոֆ. Յու. Ավետիսյանը տարբեր տարիների արժանացել է պետական պարգեւների ու մրցանակների` Թէքէեան մշակութային միութեան «Հայկաշէն Ուզունեան» մրցանակ (Եր., 2008), ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ (Եր., 2013), ՀՀ նախագահի շնորհակալագիր (Եր., 2014), ԵՊՀ ոսկե մեդալ (Եր., 2014), ԵՊՀ հուշամեդալ (2019):

Շնորհավորելով վաստակաշատ հոբելյարին` մաղթենք առողջ երկարակեցություն, խաղաղ ու երջանիկ տարիներ եւ նորանոր ձեռքբերումներ կյանքի բոլոր ոլորտներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արամի փողոցում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել է 2 փրկարար. նրանց առողջական վիճակը միջին ծանրության է

Հաջորդ գրառումը

ՆԵՐՔԻՆ ՏՈՒՐԻԶՄԸՙ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԵՐՔԻՆ ՏՈՒՐԻԶՄԸՙ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա նախերգանքն է, օպերան սկսվելու է կիրակի. իրենք դերերը բաշխել են, կազմ պատրաստ են… Նաիրա Կարապետյան

23/10/2025

Նայում եմ, թե ինչ է կատարվում Հավհաննավանքի բակում և սարսափում: Ի՜նչ ճիշտ էր Բագրատ Սրբազանը, երբ ասում էր, որ մեր...

ԿարդալDetails

Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին. Ավինյան

23/10/2025

«Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների նման գործելակերպը». Ռումանիոյ Հայոց թեմ

23/10/2025

7 անգամ մերժել ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը. Ավինյանը՝ 560 հազար դոլարի կաշառքի մեղադրանքի մասին

23/10/2025

Զախարովան անդրադարձել է Գյումրու ձերբակալություններին

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական