Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԱՆՏԻՆԻ ԹԱՔՈՒՆ ԲԱՐԵՊԱՏԵՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Մտածեցիՙ կարանտին է, բոլորը տանն են, կվիրահատվեմ, ոչ ոք չի տեսնի, հետո բոլորի համար անակնկալ կլինի:

Երեք տարի առաջ Մարինեն որոշեց փոխել կյանքի ընթացքը. հրաժարվելով նոր սկսվող փոքրիկ բիզնեսիցՙ մեկնեց Իսպանիաՙ դպրոցում անգլերեն դասավանդելու: Փակ ճանապարհների ու անկանխատեսելի սահմնափակումների պատճառով չկարողացավ շարունակել աշխատանքը եւ վերադարձավ Հայաստան:

«Թեւաթափված վերադարձա, որովհետեւ այստեղ ամեն ինչ թողել էիՙ Իսպանիայում նորը ստեղծելու նպատակով: Սկզբում մի քանի ամիս ոչ մի բան չձեռնարկեցի, մտածում էի, որ շուտով կվերադառնամ ու կշարունակեմ աշխատանքս, բայց հետո հասկացա, որ առաջիկա 1-2 տարիներին հույսս կարող եմ կորցնել»,- պատմում է հերոսուհիս, ապա շարունակումՙ «Աշխատանք չունեի, ընկերներիս տեսնել չէի ուզում, իսկ վարակվելուց հետո հոգեպես ավելի շատ ճնշվեցի»:

Հոգեկան վատ վիճակը հաղթահարելու համար Մարինեն սկսում է հեռավար աշխատանք փնտրել եւ այժմ տանից հեռավար դասընթացներ է անցկացնում 3-րդից 7-րդ դասարանի աշակերտների հետ, ապա գումար է հավաքում մանկության երազանքը իրականացնելու համար: «Կարճ ժամանակ անց հասկացա, որ հավաքածս գումարը բավարար է երազանքս իրականացնելուՙ քիթս վիրահատելու համար: Տանը բոլորը դեմ էին, ասում էին, որ դրա կարիքը չունեմ, բայց իրականացրի երազանքս ու գնացի վիրահատության: Թեեւ բժիշկն ասում է, որ դեռ այտուցներ կան, այնուամենայնիվ այսպես ինձ վստահ եմ զգում»,- պատմում է զրուցակիցս, ապա կատակումՙ դեպրեսիայից դուրս գալու այս փորձը չափազանց թանկ էր:

Համաճարակը լուրջ ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության, ինչպես նաեւ բժշկության վրա, սակայն կարող ենք ասել, որ որոշ ճյուղեր, մասնավորապես էսթետիկ եւ պլաստիկ վիրաբուժությունն անհամեմատ աճ է գրանցել: Հայաստանը նույնպես այս ամենից հետ չի մնում:

Սովորաբար պլաստիկ վիրաբուժության ամենաշահութաբեր շրջանը մայիս-սեպտեմբեր ամիսներն են, երբ այս ծառայություններից օգտվելու համար օտարերկրացիներն այցելում են Հայաստան:

«Գին-որակ համադրության մեջ Հայաստանն առաջարկում է համեմատաբար մրցունակ ծառայություններ, սակայն դեռ զիջում ենք Թուրքիային, բայց ռինոպլաստիկայի դեպքում աշխարհի լավագույններից ենք»,- ասում է պլաստիկ վիրաբույժ Տաթեւ Բաբայանը :

Վիրաբույժի խոսքովՙ այս տարի ոլորտն սպասարկել է միայն հայաստանցիներին: Այս մեկ տարվա ընթացքում պահանջված հիմնական վիրահատական միջամտությունները կապված են եղել տարիքային փոփոխությունների շտկման հետՙ կնճիռների հարթեցում, ուրվագծերի շտկում, ինչպես նաեւ շուրթերի ծավալի մեծացում եւ քթի կառուցվածքի փոփոխություն:

30-ամյա Սոնան ասում է, որ պլաստիկ վիրահատություն անելու վերջնական որոշումը կայացնելիս իրեն օգնել է կորոնավիրուսի պատճառով տանից հեռավար աշխատելու հնարավորությունը:

«Միգուցե եթե այսպիսի իրավիճակ չլիներ, նման որոշում չկայացնեի, բայց մտածեցիՙ տանն եմ, վերականգնվելու ժամանակ ունեմ ու բոլորի աչքից հեռու եմ»,- ասում էՙ Հայաստանում ամենաշատ «սեր» վայելող քթի վիրահատություն կատարած Սոնան:

Ըստ հոգեբան Անահիտ Միքայելյանի ՙ պլաստիկ վիրաբուժության դիմելու երկու հիմնական պատճառ կաՙ բժշկական ցուցումը, երբ դա անհրաժեշտ է, եւ մարդու ցածր ինքնագնահատականը:

Վիճակագրական հարցումները ցույց են տվել, որ աշխարհում պլաստիկ վիրահատությունների թվի ավելացման վրա ազդել է նաեւ համաճարակի ընթացքում լայն գործածություն ունեցող Zoom հավելվածի կիրառությունը: Եթե այլ տեսազանգի ծառայությունները հնարավորություն են տալիս տեսազանգի ընթացքում «ֆիլտրեր» ավելացնել, ապա Zoom-ում մարդ այն է, ինչ կա:

Մի շարք սոցցանցերի հիմնադիրներ նման որոշում են կայացրելՙ հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, որոնք փաստում են, որ արտաքին տեսքը փոխող ֆիլտրերն ազդում են օգտատերերի ինքնաընկալման եւ ինքնագնահատականի վրա, որն էլ պատճառ է դառնում բարդույթների, հոգեկան լուրջ խնդիրների եւ նեւրոզների ձեւավորման համար:

Այսպիսով, կաող ենք ասել, որ վիրահատությունների միջոցով շատերը խուսափում են ունենալ արտաքին առանձնահատկություն եւ փորձում են «ուղղել» դրանքՙ հարմարեցնելով մեդիայի ստեղծած գեղեցկության կարծրատիպերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանը խոսեց պատվաստանյութերի պայմանավորվածությունների մասին

Հաջորդ գրառումը

ՀԵՌԱՑՈՂ ԴԷՄՔԵՐ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՌԱՑՈՂ ԴԷՄՔԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական