Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՉԵՐ` ՄԱՀԻԿՆԵՐԻ «ԾՈՎՈՒՄ»

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում գործում են Հայ Առաքելական եկեղեցու տասնյակ թեմեր, որոնց շարքում հնագույնն է շուրջ ութհարյուրամյա պատմություն ունեցող Ատրպատականի Հայոց թեմը: Մշակութային ահռելի ժառանգություն ունեցող եւ Մայր հայրենիքին սահմանակից այս թեմը թանկագին մասունք է:

Այսօր Ատրպատականի Հայոց թեմի կենտրոն համարվող Թավրիզ քաղաքում հայ բնակչությունը խիստ սակավաթիվ է (մինչեւ 1000 հոգի, որը կազմում է իրանահայության մոտ 2%-ը): Նշելի է, որ XX դարի սկզբին թեմի տարածքում բնակվել է ավելի քան 30 հազար հայ, հետագայում հայրենադարձության եւ արտագաղթի հետեւանքով նրանց թիվը նվազել է եւ 1980-ական թթ. սկզբին կազմել շուրջ 17 հազար: Այդուհանդերձ հայության ներկայությունն Իրանի այս երկրամասում հազարամյակների պատմություն ունի:

Հայության դիմագրաված մարտահրավերների պայմաններում, երբ Արցախիՙ Ադրբեջանի կողմից ռազմակալված տարածքներում գոյութենական սպառնալիք է ստեղծվել հայկական մշակութի բազմաթիվ հուշարձանների համար, գնահատելի է հարավային հարեւան եւ բարեկամ Իրանի հոգատար վերաբերմունքը հայոց բազմադարյան կոթողների նկատմամբ:

Ատրպատականի Հայոց թեմի վանքերը Իրանի պետական հոգածությամբ շարունակաբար վերանորոգվում են եւ որպես հնավայրեր ներկայանում քաղաքակիրթ աշխարհին: Իրանում քրիստոնեական, հատկապեսՙ հայկական սրբավայրերի անխաթար պահպանումը բացատրվում է այն բարձր գիտակցությամբ, որն ունի Իսլամական Հանրապետությունը կրոնների խաղաղ գոյակցության հարցում: Հինգհազարամյա քաղաքակրթությամբ Իրանը վաղուց իր իմաստուն գործիչներով բարձր է գնահատում մշակույթնՙ իր բոլոր դրսեւորումներով:

Ատրպատականի թեմի երեք գոհարներըՙ Ս. Թադեոս առաքյալի անվամբ կնքված հայոց հավատքի «մկրտարան»-ը, Ս. Ստեփանոս Նախավկայի գողտրիկ վանքը, Ծոր-ծորի իմաստասիրական դպրանոցի հռչակավոր եկեղեցին, իրենց անմիջական տարածքում չունենալով հայ բնակչություն, բծախնդրությամբ պահպանվում են, քանի որ Իրանի Մշակութային ժառանգության պետական հիմնարկը դրանք համարում է երկրի մշակութային հազվագյուտ գանձերից: Հարկ է նշել, որ Իրանում ապրող բոլոր ժողովուրդների համար փոխադարձ հարգանքի գլխավոր օրինակն Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին է, որը վստահության երաշխիքն է տարբեր կրոնների ու մշակույթների միջեւ:

Իրանում հայկական հինավուրց տաճարների խաչերն ու տասնյակ հազարավոր մզկիթների մահիկները քարոզում են հանդուրժողություն երկու կրոնների հետեւորդների նկատմամբ: Ավելին, կրոնական սրբավայրերիՙ «Աստծո տուն»-ը լինելու գաղափարն ու համոզումը դարձել է միջկրոնական հարգանքի ցուցիչ:

2021 թ. հունվարի 14-ին Ատրպատականի Հայոց թեմի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանության նվիրական աշխատանքներին է անդրադարձել թեմի առաջնորդ Տ.Գրիգոր արք. Չիֆթճյանը հունգարական ռադիոկայանիՙ հայազգի հաղորդավարուհի Սոսի Սուսանիի հետ ունեցած հարցազրույցում: Ներկայումս, երբ աշխարհը լուռ վկան է դարձել հայկական հուշարձանների ոչնչացման թուրք-ադրբեջանական ծրագրերին, Սրբազան Հայրը ընդգծում է, որ իրավիճակն ամբողջությամբ տարբեր է Իրանում, որտեղ պետական բարձր հովանավորությամբ ոչ միայն պահպանվում են հայկական հուշարձաններն այնպեսՙ ինչպես կան, այլեւՙ շինարարական մեծածախս աշխատանքներով վերանորոգվում են:

Ինչ վերաբերում է թեմի հայաթափված շրջաններում գտնվող հուշարձաններին, ապա դրանք միշտ չէ, որ անեղծ են մնում: Մեր օրերում էլ շարունակվում է գանձախույզների մեծ հետաքրքրությունը հնավայրերի հանդեպ, որոնցից շատերը գտնվում են հեռավոր գյուղերում կամ անտառներում, որտեղ ընդհանրապես բնակչություն չկա: Սրբազանի խոսքովՙ «Գանձախույզների ձեռքերը հատկապես այս շրջաններում ավեր են գործումՙ տապալելով գերեզմանաքարերը կամ փորելով եկեղեցիների հիմքերը, ոսկի կամ այլ թանկարժեք իրեր ձեռքբերելու համար»: Այս դեպքում էլ կրկին գնահատելի է պետության հսկողությունը. նահանգապետարանները, նրանց ենթակա գյուղական խորհուրդներն ու անտառային պահպանության հսկող ուժերը խստորեն պատժում են գանձախույզներին:

Հիրավի, թեմի վարչական տարածքում վաղուց ավանդույթ է դարձել Գրիգոր Սրբազանի հովվական այցերը երբեմնի հայաշատ, իսկ այսօր լքված բնակավայրեր ու սրբավայրեր: Ավելին, Սրբազանի նախաձեռնությամբ 2017 թվականից սկսած այլեւս իրականություն է դարձել Թավրիզի ամենամյա հայագիտական միջազգային գիտաժողովների կազմակերպումը, որոնց նպատակն է վեր հանել առաջին հերթին Ատրպատականի հայոց պատմությունն ու մշակույթը:

Թեմի ազգային-եկեղեցական կյանքի վրա որոշակի ազդեցություն է ունեցել համավարակը: Այդուհանդերձ սահմանափակումների պայմաններում էլ համայնքը շարունակում է ծավալել իր գործունեությունը: Հիրավի, սպասված էր Խաչվերացի տաղավար տոնի անցկացումը թավրիզահայության ուխտավայր Մարալանի Ս. Աստվածածին եկեղեցում 2020 թ. սեպտեմբերի 13-ին, իսկ օրեր անցՙ սեպտեմբերի 26-ին, Սուրբ Գեւորգ Զորավարի տոնի առիթով Գեարդաբադի եկեղեցու անվանակոչության պատարագի մատուցումը եւ 22-րդ ուխտագնացության կազմակերպումը: Այդ օրերին եկեղեցիներիՙ ամիսներ շարունակ փակված դռները վերաբացվել են հավատացյալ ժողովրդի առջեւ:

Հատկանշական է, որ Իրանի հայ համայնքային գործիչների ուշադրության առանցքում են գտնվում, հատկապեսՙ երկրի տարբեր անկյուններում գտնվող, երբեմնի հայաշատ, իսկ այսօր փոքրաթիվ համայնքերը: Ահա թե ինչու Ուրմիայի հայ համայնքում կարծես ավանդույթ է դարձել ազգային գործիչների այցերի ընթացքում հայությանը հուզող հարցերի քննարկումը: Այդպիսի հանդիպում էր նաեւ 2021 թ. հունվարի 30-ին Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանի եւ Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հանդիպումը տեղի ազգային կառույցների ներկայացուցիչների հետ, իսկ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանյանի ՙ ուրմիահայ բոլոր կառույցներին խորհրդանշական գումարի փոխանցումըՙ նրանց գործունեությունը քաջալերելուն միտված նախաձեռնություն է:

Ատրպատականի Հայոց թեմն ըստ էության խորհրդանշում է իսլամական մահիկների «ծովում» հայկական խաչերի խաղաղ գոյակցությունը, որն էլ ներշնչանքի աղբյուր է դառնում որոշ օտար գրողների համար: Այդ մասին է վկայում նախորդ տարվա հոկտեմբերին գերմանացի անվանի վիպագիր եւ հայ ժողովրդի բարեկամ Վիլֆրիդ Էկկերսի «Հայկական դարպասը» (Wilfried Eggers, Das armenische Tor) վեպի հրատարակումը: Վեպում զուգահեռ պատումներով ներկայացվում է Ցեղասպանության թողած հետեւանքները հայության կյանքում, ըստ հայկական սփյուռքի տեղաբաշխմանՙ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Թուրքիայում եւ Իրանում: Վեպի խորագիրը Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Շարիաթի Ջունուբի» պողոտայի վրա բացվող երկաթե դարպասն է:

Նշելի է, որ Էկկերսիՙ Թավրիզ առաջին այցի ընթացքում, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի բակում Տ. Գրիգոր եպս. Չիֆթճյանն անձամբ է առաջարկել նրան վեպ գրել թավրիզահայության առօրյայի մասին: Էկկերսը, որի վեպերը այնքան փնտրված են եւ մեծ տպաքանակով են լույս տեսնում Գերմանիայում, ընդառաջել է Գրիգոր Սրբազանի փափագին:

Կարելի է ասել, որ Գրիգոր Սրբազանի ազգանվեր գործունեության գնահատականն է վերջերս Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կոնդակով «Արքության» տիտղոսի շնորհումը:

Այսպիսով, Ատրպատականի Հայոց թեմն իր կառույցներով ու փոքրաթիվ համայնքով, իրանական պետության հովանու ներքո, այսօր էլ, դժվարին պայմաններում, կերտում է իր պատմությունըՙ շարունակելով մնալ սրբավայրերով հարուստ հայկական ժառանգության պահապանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԿԵԼ Է ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾ «ԷԼ ՊԱԻՍ»-ՈՒՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾ «ԷԼ ՊԱԻՍ»-ՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական