Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՅԴԵՆԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԱՄՆ-Ն ՎԵՐՍՏԻՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

30/04/2021
- 30 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես ենթադրվում էր, գերմանալեզու լրատվամիջոցներն ապրիլ 24-ին եւ հետագա օրերին անդրադարձան Հայոց ցեղասպանության փաստին, ԱՄՆ նախագահ Բայդենի նախընտրական խոստման պահպանմանըՙ գրավոր եւ բանավոր տեքստում, սակայն միշտ շարունակելով խաղարկել Հայոց «ջարդեր, կոտորածներ» եւ «ցեղասպանություն» բառաձեւերը: Թեեւ ամեն անգամ չեն մոռանում հիշատակել, որ Գերմանիայի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ի բանաձեւով ոճիրը որակել է որպես «ցեղասպանություն», այդուհանդերձ բառերի հանդեպ մեր զգայնությունները հաշվի չառնելը կամ դրանք, մեղմ ասած, որպես հոմանիշ ձեւեր գործածելը չի բխում 5 տարի առաջ բանաձեւն ընդունած երկրի որոշումից: Գերմանիայի օրենսդիրը խոսում էր մեղսակցությունից, ավա՜ղ, հավաքական գիտակցության մեջ այն ներկա չէ. Ահավասիկ ապաշխարությունից հեռու այս բառապաշարը:

«Դոյչլանդֆունկը» ապրիլի 25-ի լրատվության մեջ, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բայդենի ՙ ապրիլ 24-յան ամենամյա հիշատակման խոսքում «Հայոց ցեղասպանություն» աստիճանակարգմանը, այն էՙ ճանաչմանը, թուրքական «Անադոլու» գործակալությանը հղում տալով իրազեկում է Թուրքիայի կառավարության արձագանքի մասինՙ Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է բացատրության համար: «Դոյչլանդֆունկն» այնուհետ անդրադառնում է նաեւ Թուրքիայի կառավարության քննադատությանը, թե «սույն հայտարարությունը վերք է բացում երկու երկրների հարաբերությունների մեջ, որը դժվար է նորից բարենորոգել»: «Դոյչլանդֆունկը» ներկայացնում է նաեւ, որ վարչապետ Փաշինյանը շնորհակալական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բայդենինՙ հայտարարության մեջ «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը նկատելով որպես «կարեւոր քայլՙ հանուն արդարության»:

«Եվրոնյուզի» գերմաներեն ծառայությունն, անդրադառնալով Բայդենի պաշտոնական ճանաչմանը, փաստագրում է, որ այն Եվրոպայում տեւական բանավեճը վերարթնացրեց: ԵՄ 16 երկիր, Եվրոխորհրդարանը, Եվրոպայից դուրս 13 պետություն, ինչպես նաեւ ԱՄՆ -ն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Եվրոնյուզի» Բրյուսելի խմբագրության պատրաստած տեսաշարում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչ Նիկոլա Դավիթյանը , գնահատելով ճանաչումը, կարեւորում է ցեղասպանության մասին ուսուցումը եւ ուրացման դեմ պայքարը: «Պատմական ամեն իրադարձություն խորհրդարանների ճանաչմամբ չէ, որ պիտի իր փաստականությունը հաստատի», նշում է Դավիթյանըՙ շեշտելով Հայոց ցեղասպանության փաստարկելիությունը, նշում, որ այն որպես այդպիսին ճանաչման արշավի առարկա չէ, մանավանդ հիմա, երբ ԱՄՆ-ն այն ճանաչեց: Դավիթյանը կարեւորում է, որ այժմ ուրացման փաստը, Հայաստանի հանդեպ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը հասկանալու, հետեւանքների մասին խորհրդածելու առիթ է ստեղծվել:

Բրյուսելի թուրքական համայնքում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը դիտարկում են որպես Արեւմուտքի քաղաքական զենքՙ Թուրքիային թուլացնելու նպատակով, արձանագրում է «Եվրոնյուզը»ՙ ներկայացնելով Բրյուսելում ապրող թուրք Մեսութ Թուրքոզի տեսակետը. «Քաղաքական որոշում է: Բայց Թուրքիան ավելի կհզորանա, նաեւ ռազմական տեսակետից, նրան նախանձում են»: Նրա տեսակետին համակարծիք չէ փորձագետ Սեդա Գյուրքանը , որ Բրյուսելի Ազատ համալսարանի թուրքական քաղաքականության դոցենտ է: Նա կարծում է, որ հատկապես հիմա Թուրքիան միջազգային ու տարածաշրջանային տեսակետից մեկուսացված է, Ռուսաստանի, Իսրայելի, Եվրոմիության հետ լարված հարաբերություններ ունի, տնտեսությունն էլ փխրուն է: «Այն ժամանակ, երբ Թուրքիան գործընկերների կարիք ունի, եւ հիմա դա հրատապ է, չպետք է Անկարայից ուժեղ արձագանք ակնկալել», «Եվրոնյուզին» իր տեսակետն է փոխանցում Բրյուսելի Ազատ համալսարանի դասախոս Գյուրքանը: «Փոխարենն ավելի հավանական է, որ Թուրքիան հայկական հարցն կօգտագործի ներքին ազգայնականությունը խթանելու համար: Սակայն սա դժվար թե բարելավի Թուրքիայի արտաքին հարաբերությունները, հատկապես Հայաստանի հետ», եզրափակում է «Եվրոնյուզի» Բրյուսելի խմբագրության թղթակիցը:

Գերմանական n-tv-ին, հղում անելով AFP գործակալությանը, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը պաշտոնապես առաջին անգամ է հարգանքի տուրք մատուցում Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Երկու տարի առաջ նա ապրիլի 24-ը Ֆրանսիայում հայտարարեց ոչ աշխատանքայինՙ ազգային օրացույցում ոգեկոչման եւ հիշատակի փաստն արձանագրելով, ձեւակերպում է n-tv-ն:

Գերմանիայի հեռուստատեսության առաջին ալիքիՙ ARD-ի եթերն անշուշտ ձեռնպահ չի մնացել Բայդենի ճանաչմանն անդրադառնալու առիթից: Ակնդիրների սիրելի ժամինՙ 20-ի եթերի ժամանակ առաջին ալիքը ծանուցել է Բայդենի հաստատակամության մասին: Հեռուստաեթերի սահմանափակ ժամանակը մանրամասների մեջ խորանալու արտոնություն չի տալիս, փոխարենը ARD-ի կայքէջում ծավալուն անդրադարձ կա: Մեր տարածաշրջանին քաջածանոթ Զիլվիա Շթյոբերի հանգամանալից վերլուծությունը ծանոթացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման, ուրացման դեմ պայքարի ողջ ընթացքինՙ խոշորացույցի տակ առնելով հատկապես Թուրքիա- Ադրբեջան գործակցությունը 2020-ի սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի դեմ սանձազերծած պատերազմում:

«2020 թվականի աշնանը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջակայքում եւ ԼՂ-ում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների բռնագրավումը ավելի քան 6000 կյանք արժեցավ: Քանի որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը նույնիսկ հրադադարից հետո պահպանել է իր ծայրահեղ ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանում մեծ է սեփական տարածքը կորցնելու վախը», արձանագրում է մեկնաբանըՙ ծանուցելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ- ում խորհրդանշական կարեւոր գործողություն է հայերի համար: Այն ցույց է տալիս նաեւ, որ ԱՄՆ-ն վերստին ավելի մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Ուշագրավ մի դիտարկումՙ Բայդենի ճանաչումից հետո գերմանաբնակ թուրքերը սկսեցին կրքոտ մեկնաբանություններ գրառել սոցցանցերում: Մոտավորապես հետեւյալ բովանդակությամբՙ Ամերիկա, դու քո մեղքը քավիր: Հերոսիման ու Նագասակին չեն մոռանում: Նրանց պատասխանում էին գերմանացիներըՙ գոնե հիմա ընդունեք ձեր մեղքը, մի՛ ուրացեք:

Դահիճը միշտ ձայն է հանում:

Ապրողներիս պարտքն է զոհերի ձայնը դառնալՙ դատարանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐՆ ՈՒ ՍՈՎՈՐՈՅԹԸ

Հաջորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ». ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՎԵՐՆԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ». ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՎԵՐՆԱԳԻՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական