Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՍ ՀԻՄԱ ՄԵՌԱԾ ԿԼԻՆԵԻ»

23/04/2021
- 23 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ teckbote.de կայքիՙ գերմանաբնակ գրող Արմին Սենգյուլը ցանկանում է ֆիլմ նկարահանել Թուրքիայում քրիստոնյաների հետապնդումների մասին: Կայքէջը նրան բնութագրում է որպես մի հիմնովին քաղաքականացված անձնավորություն, որի ծննդյան թվականինՙ 1955-ին, Ստամբուլում արմատական իսլամիստները վայրագություններ են իրականացրել նրա ընտանիքի հայ անդամների հանդեպ:

Մահմեդական, թուրք հոր եւ քրիստոնյա հայ մոր զավակ Արմին Սենգյուլը (իսկական անունըՙ Հյուսեին Սենգյուն) Գերմանիայում բնակվում է 1982-ից: Տասը տարի էՙ գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթում: Կեղծանունով հրատարակել է յոթ վեպ, որոնք անդրադառնում են Թուրքիայի նորագույն պատմությանը եւ ունեն որոշակի ինքնակենսագրական ատաղձ: Այսօր նա այլեւս չի կարող մեկնել իր ծննդավայրը, որտեղ նրա անունն արգելված է: Ավելի քան 20 տարի առաջ իր վերջին ուղեւորության ընթացքում նրան ամեն քայլափոխի հետեւել է ոստիկանությունը: «Եթե նորից գասՙ վերջդ կգա», ասել են նրան:

Սենգյուլին հուզում է նաեւ թուրքերի սխալ կենսակերպը Գերմանիայում: «Մարդիկ ապրում են այստեղ, բայց հետեւում են Թուրքիայի եղանակին,- ասում է նա:- Ոմանք արդեն 50 տարի է, ինչ Գերմանիայում են, բայց գլուխները դեռ Թուրքիայում է»: Ինքը ժողովրդավարության եւ ազատության ջատագով է, դավանում է քրիստոնեություն եւ պարբերաբար մասնակցում է բողոքական եկեղեցիների պատարագներին: Ըստ Սենգյուլիՙ «Արաբական երկրներում մարդու իրավունքներ չկան: Փոխարենը ամենուր սարսափ է տիրում: Տասնամյա աղջիկների հետ ամուսնությունն անմարդկային է: Իմ այս խոսքերը ոմանց ագրեսիվ են դարձնում: Հավատացե՛ք ինձ, Թուրքիայում ես հիմա մեռած կլինեի»:

Հենց իրավիճակը թույլ տաՙ Արմին Սենգյուլը ցանկանում է իր սցենարով նկարահանել մի նոր ֆիլմՙ «Հիսուս» խորագրով: Պատմությունը տեղի է ունենում 1955 թ. սեպտեմբերի 6-ին եւ 7-ին: Դա «Ստամբուլի ջարդի» օրն է, որի ընթացքում տեղի ունեցան բարբարոսական անկարգություններ ընդդեմ քրիստոնյա, հատկապես հույն փոքրամասնության, բայց նաեւ հրեաների ու հայերի դեմ: Հետապնդվողներից շատերը լքեցին Թուրքիան եւ ապաստանեցին տարբեր երկրներում: Ովքեր չկարողացան փախչել, փորձեցին իրենց կրոնը գաղտնի պահել: Կինոնկարը պատմելու է մի հայ ընտանիքի ճակատագրի մասին, որը ջարդից հետո մնում է Թուրքիայում: Գլխավոր հերոսները երկու եղբայրներ են, որոնցից մեկը Ստամբուլի բողոքական եկեղեցու հովիվ է, մյուսըՙ լրագրող: Վերջինս քննադատում է Թուրքիայի կառավարությանը, բանտարկվում է ու խոշտանգվում…

Արմին Սենգյուլն արդեն նկարահանել է չորս կարճամետրաժ կինոնկար, որոնցից «Որտե՞ղ եմ ես օտար» ֆիլմն արծարծում է Գերմանիայում թուրքերի ինտեգրման հետ կապված հարցերը: Նա կապ չունի կինոարտադրության հետ, այնուամենայնիվ լավատես է, որ հովանավորներ կգտնի ֆիլմի ֆինանսավորման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՙ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԿԱՐԲԻԻ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԼԻԼՅԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ (1938-2021)

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԼԻԼՅԱՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ (1938-2021)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական