Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՇՈ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՎԵՐՄԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԵՋԼԻՍՈՒՄ

23/04/2021
- 23 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Թուրքիայի կողմից բռնազավթված Մուշ քաղաքի հայկական թաղամասի եւ այնտեղ գտնվող վերջին հայկական տան պատմությանը, որը շինարարության պատճառով կանգնած էր ապամոնատժման վտանգի առաջ: 156-ամյա այդ տանն ապրում է Էրջան Չեթենը , որի շնորհիվ էլ ցայսօր կանգուն է երբեմնի հզոր հայկական թաղամասի վերջին փշրանքը, ավելինՙ նա մեծ աղմուկ է բարձրացրել, որի արդյունքումՙ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներ Շեվին Ջոշքունը եւ Գյուլյուսթան Քըլըչ Քոչյիղիթը Մուշի հայկական թաղամասի քանդված տների տեղերում բազմաբնակարանային համալիրի կառուցման հարցը տեղափոխել են խորհրդարանի (մեջլիս) օրակարգ: Այս մասին հաղորդում է թուրքագիտական ermenihaber.am-ը:

«Նրանք գրավոր հարցում են ուղարկել Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին եւ մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:

Ընդդիմադիր պատգամավորները, դիմելով նախարար Քուրումին, հիշեցրել են, որ Մուշի 3 թաղամասներումՙ Քալեում, Դերեում եւ Մինարեում, մինչեւ 2000-ական թվականների սկիզբը պահպանվում էին հայկական տները, որոնք, սակայն, 2012թ. ոչնչացվել եւ հիշողության բնաջնջման են ենթարկվել:

Նրանք պահանջել են Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարին պատասխանել, թե ի՞նչ նպատակով են Մուշի հիշյալ 3 թաղամասերում շենքեր կառուցվում, ինչո՞ւ են թույլատրել շինարարությունը Քալե թաղամասի հայկական տների վրա:

Ջոշքունը եւ Քոչյիղիթը, դիմելով Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարին նշել են, որ այժմ Քալե թաղամասում միակ տունը, որը չի քանդվել եւ այժմ կանգուն է, գրանցվել է որպես «պաշտպանության ենթակա մշակույթի արժեք»: Նրանք նկատել են, որ չնայած այդ որոշմանը, Մուշի քաղաքապետարանը տարիներ ի վեր խոչընդոտներ է ստեղծում եւ թույլ չի տալիս տան սեփականատիրոջը, որպեսզի այն վերականգնի»,- գրում է կայքը:

Հիշյալ պատգամավորներն իրենց հարցման մեջ ընդգծել են մի քանի կարեւոր հարցեր, որոնք խիստ ուշագրավ են եւ մեջբերում ենք ստորեւ.

«ա. Մուշի Քալե թաղամասում մնացած վերջին հայկական շենքը, չնայած որ գրանցված է, ինչո՞ւ չեն կարողանում վերականգնել :

բ. Արդյո՞ք Մուշի մշակութային արժեքների գույքագրման աշխատանքներ կատարվել են:

գ. Մուշում քանի՞ գրանցված շենք կա: Այդ գրանցված շենքերից քանի՞սն են հայկական եկեղեցիներ:

դ. Վերջին 5 տարում Մուշում քանի՞ շենք է վերականգնվել: Որո՞նք են այդ շենքերը եւ ընդհանուր առմամբ ո՞րքան բյուջե է դրանց համար հատկացվել:

ե. Մուշի նահանգում գտնվող եւ Էրջան Չեթեին պատկանող հայկական տան գրանցման համարը ո՞րն է:

զ. Խնդրո առարկա շենքի (տան) հետ կապված աշխատանքներ կատարվե՞լ են Մուշի մշակութային եւ զբոսաշրջության նահանգային վարչության կողմից:

է. Այդ շենքի մասին մեր նախարարության կողմից զեկույց պատրաստվե՞լ է: Լուսանկարներով փաստաթղթավորվել, քարտեզագրվել եւ գրանցման կտրոն պատրաստվե՞լ է:

ը. Կա՞ արդյոք քաղաքում գտնվող հայկական տանն առնչվող մշակութային եւ բնական ժառանգության պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշումը: Եթե կա, ապա ո՞րն է որոշման ամսաթիվը ու համարը»:

Թաղամասի եւ տան հետ կապված մյուս զարգացումները կներկայացնենք թերթի հետագա համարներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

Հաջորդ գրառումը

ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԲԱՅԴԵՆԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՆԵՈ-ՕՍՄԱՆՅԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԲԱՅԴԵՆԸ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՆԵՈ-ՕՍՄԱՆՅԱՆ ԾԱՎԱԼԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական