Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՅԴԵՆԻՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

23/04/2021
- 23 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական ԶԼՄ-ները ապրիլի 22-ին անդրադառնում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենիՙ ապրիլ 24-յան պաշտոնական ուղերձում «Հայոց ցեղասպանություն» հավանական որակմանըՙ հիմք ունենալով ամերիկացի իրենց գործընկերներիՙ «Նյու Յորք թայմսի», «Ուոլ սթրիթ ջըրնըլի» մեկ օր առաջ հրապարակած լրատվությունը: Ուրբաթ օրըՙ ապրիլի 24-ին, Բայդենը կկատարի իր խոստումը, եթե վերջին վայրկյաններին իր մտադրությունը չփոխի, փոխանցում են վերոհիշյալ աղբյուրներըՙ ընդգծելով, թե դրանով ԱՄՆ ներկայիս նախագահը կլինի առաջինը: (Առաջինը եղել է Ռոնալդ Ռեյգանը :- Ծ.Խ.)Բայդենի հնարավոր ճանաչմանն անդրադարձած «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» եւ «Բիլդը» ընթերցողների մեծ բանակ ունեն, եւ նրանց անդրադարձում շատ կարեւոր մի փաստի մասին չի խոսվում:

Երբ որեւէ երկիր օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ցեղասպանություն է աստիճանակարգում, ծրագրում է Թուրքիայի հետ դիվանագիտական ճգնաժամը, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»ՙ հիշատակելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30 պետությունների մեջ ընդգրկված է նաեւ Գերմանիան, որի Բունդեսթագը 2016 թվականի հունիսի 2-ի բանաձեւով ոճիրն աստիճանակարգել եւ վավերացրել է «ցեղասպանություն» եզրույթով: Դրան բնականաբար հետեւել է «ԳԴՀ- Թուրքիա ծանր քաղաքական ճգնաժամը», փոխանցում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»: «Բիլդը» մեջբերում է Բայդենի հնարավոր աստիճանակարգման դեմ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ՙ «Հաբերթուրք» հեռուստաալիքի եթերում հնչեցրած զգուշացումը, թե նման հայտարարությունը միայն կվտանգի երկու երկրների հարաբերությունները: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններն արդեն լավ վիճակում չեն, գրում է «Բիլդը»ՙ վկայակոչելով Անկարայիՙ ռուսական S-400 օդային պաշտպանության համակարգի գնումը, ինչպես նաեւ Էրդողանիՙ Սիրիայի եւ Իրանի հանդեպ քաղաքականությունը, որ հակառակ է ամերիկյան շահերին: «Բիլդն» էլ հիշատակում է Բունդեսթագի ճանաչումը, եւ այն որակում որպես կարեւոր ազդանշանՙ ելնելով այն փաստից, որ Կայսերական Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակիցն էր:

Թերթը հիշեցնում է, թե Բունդեսթագի ճանաչմանը նախորդած ժամանակահատվածում թե՛ Թուրքիայի վարչապես Յիլդիրիմը , թե՛ նախագահ Էրդողանը Գերմանիայի իշխանություններին հստակ փոխանցել էին, որ ճանաչման բանաձեւը խաթարելու է երկու երկրների դիվանագիտական, տնտեսական, առեւտրային, քաղաքական, ռազմական հարաբերությունները: Ճանաչմանն անմիջապես հաջորդեցին Էրդողանի կտրուկ քայլերըՙ Բեռլինից հետ կանչեց Թուրքիայի դեսպանին, Անկարայից տուն դարձավ ԳԴՀ դեսպանը: Նույն ժամանակ հետկանչվեցին Թուրքիայի դեսպանները Ավստրիայից, Բրազիլիայից, Լյուքսեմբուրգից, հարձագանք այդ պետությունների խորհրդարաններիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման: Բայց սա խորհրդանշական քայլ էր սոսկ, գրում է «Բիլդը»ՙ եզրափակելով, թե ավելի ուշ բարելավվեցին Գերմանիայի եւ Թուրքիայի կապերը, եւ բանաձեւը տեւական բացասական ազդեցություն չունեցավ:

Ինչպես վերեւում ձեւակերպեցինք, շատ կարեւոր փաստ մոռանում կամ շրջանցում են գերմանացի մեկնաբանները. Բունդեսթագի հունիսի 2-ի բանաձեւը իրական ճանաչում չեղավ: 2015- ին եւ 2016-ին «Ազգ»ում մանրամասն գրել ենք Բունդեսթագի բանաձեւի, Գերմանիայում ծավալված բանավեճի, թուրք- գերմանական հարաբերությունների մասին, ուստի նորից չենք անդրադառնա: Թուրքիան շարունակում է ուրանալ, նրա վայրագ ձեռքերն ազատ են, 2020 թվականին էլ Ադրբեջանի միջոցով սկսել եւ շարունակում է իր ոճիրը, իսկ մեղսակցության, համապատասխանատվության մասին բարձրաձայնող գերմանացի քաղաքական գործիչները լուռ են: Բունդեսթագի փաստաթղթում ձեւակերպված դատապարտումը թեեւ միայն անցյալին չէր ուղղված, այլ հայացք էր ուղղում նաեւ ապագային, Գերմանիայի կառավարության համար պարտադիր կիրառման բնույթ չունի: Գերմանիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուստի ԱՄՆ նախագահ Բայդենի ճանաչումը շատ կարեւոր է եւ ազդակ կդառնա նաեւ գերմանացի քաղաքական գործիչների համարՙ վերանայելու պատմությանը պահ տված փաստաթղթի հանդեպ իրենց կրավորական վարքագիծը, բանաձեւում ձեւակերպված արդի հանձնառությունները կյանքի կոչելու հրամայականը: Սպասենք եւ հուսանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԸ ԿԱՐՏԱՍԱՆԻ՞ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍՙ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ «ԽԱՅՏԱՌԱԿ ԱՐԱՐՔ» ԳՐՔԻ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՆԴԵՍՙ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ «ԽԱՅՏԱՌԱԿ ԱՐԱՐՔ» ԳՐՔԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական