Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկնքում հիմա լավագույններն են թագավորում

23/04/2021
- 23 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմը միայն աղի արցունքի համ չունի, պատերազմը նաեւ աղքատության համ ունի, միայն թե պատերազմից առաջ ոչ ոք չի հետաքրքրվում, թե մինչ զորակոչի տարիքի հասնելը, ի՛նչ կյանքով է ապրել հայրենիքի պաշտպան, հայրնեիքի առաջ պարտականություններ ունեցող զինվորը: Ոչ մի ձեռք չի թակում ապագա զինվորի դուռըՙ հարցնելուՙ ինչի՞ կարիք ունեք, ապագա զինվորի հարազատներ, ի՞նչ գնով եք պահում-մեծացնում այն տղաներին, որոնց 18-ը լրանալուն պես չենք թողնելու, որ մի գիշեր ավել քնեն իրենց տանը, «Դու արդեն զինվոր ես, գնա՛ ու պարտքդ կատարիր պետության առաջ»,- ասելու են ու… հայդե՜ բանակ:

Սեփական տանիքի կարո՞տ է, կամ գուցե մանկությունից ի վեր կուշտ փորով հաց էլ չի կերել արդեն զինվորի համազգեստ հագած, երեկՙ դպրոցական, իսկ այսօր արդեն շարքային Արմենը:

Մի տանից երկու եղբոր նույն օրը զորակոչել են: Հայրն ու մայրը մտածել ենՙ երկու տարի իրար երեսի նայելովՙ օրը մենակ կլուսացնենք ու կմթնեցնենք, մինչեւ տղերքը վերադառնան:

Երկու եղբայրներին նույն օրը տարել են Հադրութՙ մարտական գործողությունների, այն դեպքում, երբ այդ տարածքը հինգ օր առաջ թշնամուն է հանձնված եղել, այն դեպքում, երբ ոչ մի երաշխիք չի եղել, որ երկուսն էլ չեն զոհվի: Եղբայրները կողք-կողքի զոհվել են: Նրանց մասունքները ամիսներ հետո են տուփի մեջ դրածՙ հանձնել ծնողներին:

Այս պատմությունը քարին էլ կլացացնի, բայց ողբերգությունն այսքանով չի ավարտվում, ողբերգությունն սկսվել է քսան տարի առաջ, երբ Արամի ու Դավիթի ծնողները, սեփական տանիք չունենալով, գյուղի ֆերմայում տարածք են առանձնացրել, քիչումիչ վերանորոգել, ներկել ու այնտեղ երկու որդիներին ունեցել, մեծացրել: Աշխատել են օրավարձովՙ ծայրը ծայրին հասցնելով: Իսկական ողբերգությունը երկու եղբայրներիՙ միասին, նույն վայրկյանին ակնթարթային զոհվելը չէ, այլ մինչ այդ նրանց ապրած երկու տասնամյակից էլ կարճ կյանքն ու այդ կարճ կյանքում տեսած աղքատությունը, «մեկն ի պապանց պարոնորդու», «մեկն ի պապանց մուրողի» անարդար բեւեռացումն ու ծայրահեղությունը, աղքատության մտրակների ամենօրյա հարվածների ցավն ու վիրավորանքը:

Երկու եղբայրների զոհվելու փաստից առավել զարհուրելի է նրանց մոր պատմածը. «6 ամիս էր անցել, ինչ տղաներս բանակում էին: Չգիտեինք, որ պատերազմ է լինելու: Ավագ որդուս ուղարկել էին Հայաստան. դիպուկահարի դասընթացների էր մասնակցում: Մի երեկո էլ դուռը բացեց, տուն մտավ: Ես ու հայրը զարմացանք: Ասացՙ մի անհանգստացեք, եկել եմ ձեզ տեսնեմ, որ վաղը մեկնելու եմ: Արագ մտավ տուն, տասն անգամ դարակների դռները բացեց-փակեց, սառնարանի դուռը բացեց-փակեց ու հուսահատ հարցրեցՙ մամ, մեր տանն իսկի ոչինչ չի փոխվե՞լ»:

Մեր կողքին ապրել են ապագա զինվորներ, որոնց համար սմարթֆոնը երազանք է եղել, որոնց երազանքի ավտոմեքենան «Ժիգուլին» է եղել, որոնց սիրտը ցավից մղկտացել է, ճակատները քրտնել են, երբ իրենց աղքատիկ, կիսախարխուլ կացարանը համեմատել են իրենց տարեկիցների քառահարկ դղյակների հետ: Բայց հենց աղքատիկ հյուղակներում ծնված ու ապրած տղաներին, չգիտես ինչպես ու ինչու, վիճակահանության ժամանակ բաժին են ընկել Արցախի առաջնագծերի զորամասերը, որոնք պատերազմի առաջին իսկ օրերին ամենածանր կորուստներն են կրել: Ինչի՞ց է, որ մարզերում ու Երեւանում ամենաընչազուրկ ընտանիքների տղաներին, որպես կանոն, տարել են Ջաբրայիլի, Մարտունու զորամասեր, իսկ ապահով ընտանիքների զավակները մեծ մասամբ ծառայել են Ստեփանակերտի զորամասում: Այս խտրականությունը գուցեեւ ջրի երես դուրս չգար, եթե չլիներ պատերազմը, ինչպես չէինք իմանա, որ նույն խտրականությունն է մեծ մասամբ գործել, նույն աղքատ ընտանիքների որդիներն էին զոհվել ու վիրավորվել ապրիլյան պատերազմի ժամանակ:

Գյուղերում տղաները դեռ 12-13 տարեկանից աշխատում են, ուրիշների դաշտերում ու այգիներում գումարի դիմաց տարբեր գործեր են անում, հատկապես մինչեւ բանակ գնալը փորձում են մեծ հոգսեր վերցնել իրենց վրա:

«Գեւորգիս առած աթոռներն են: Մի ամիս ինչ-որ մեկի հողում աշխատեց, մեկ էլ մի երեկո այս աթոռներն առած եկավ, թեՙ մամ, մի քիչ մարդավարի ապրենք, էլի»:

«Տուն չունեինք, Մհերս աշխատեց, հորն օգնեց, էս կիսաքանդ տունն առանք, հայրը հիվանդացավ: Մհերս էլի աշխատեց, տունը սկսեց վերանորոգել, քրոջ սենյակը ներկեց, կահույք առավ, նոր գնաց բանակ»:

«Հենց որ Արամս նստում էր տան դիմացի քարին, գիտեի, որ ինչ-որ ծրագրեր է գծում: Ասացՙ պապ, էլ չեմ թողնելու սրա-նրա խոտը հնձես, ե՛ս կհնձեմ, համ էլ թիկունքս մի քիչ կլայնանա: Խոհանոց եմ սարքելու, որ մաման ափսեները դրսում չլվանա: Օրավարձով մեքենա կվերցնեմ, տաքսի կքշեմ, փող կհավաքենք: Գնամ բանակ, գամ, գործերս ֆիզկուլտ- ինստիտուտ եմ տալու»:

Գեւորգն էլ, Մհերն էլ, Արամն էլ չկան: Նրանց կիսախարխուլ տներում ու հարազատների կիսախարխուլ սրտերում կյանքը կանգ է առել:

Որպես կանոնՙ կարիքավոր ընտանիքների երեխաները բարոյական, մարդկային հարաբերությունների ամենաբարձր չափանիշներով են առաջնորդվում, կառուցում փոքրիկ, համեստ երազանքների իրենց դղյակն ու սովորում մանր քայլերով առաջ գնալու արվեստը: Նրանք խորապես գնահատում են իրենց ծնողների անձնվիրությունն ու ջանքերը, ուզում են բարձրացնել իրենց ընտանիքի կյանքի որակըՙ ապավինելով սեփական ուժերին: Նրանց ուզածը մի մեծ բան չէրՙ արժանապատիվ կյանք: Ոչ ունեւոր ընտանիքների երեխաները, որպես կանոն, հոգեպես ու ֆիզիկապես կոփված են, անվախ, նախաձեռնող, պատրաստ սխրանքների ու անձնազոհության: Այդ երեխաները միշտ ապրել ենՙ շատերի ուշադրությունից դուրս, բայց պատրաստ մեծ թռիչքների ու քաջագործությունների:

18-20 տարեկան գյուղաբնակ տղաները գուցեեւ հետագայում կյանքի մասին այլ պատկերացումներ ունենային, ավելի լայն հորիզոնների ձգտեին, չէ՞ որ դեռ չէին հասցրել իրենց համեստ միջավայրից դուրս գալ, դեռ ամեն ինչ համեմատում էին իրենց գյուղի ու մարզի ուղեծրից ներս:

Մայրաքաղաքում պատկերն այլ է:

Քույրը թերթում է եղբորՙ Ռոբերտի օրագիրը: «Ես պատրաստ եմ ծառայել հայրենիքիս, ես վաղը մեկնում եմ Արցախ»,- գրել է Ռոբերտը: Իսկ օրագրի նախորդ էջերին կետ առ կետ նշված է այն գրականության ցանկը, որը նա պետք է կարդար մինչեւ 2024 թվականը. եվրոպական ու ամերիկյան փորձագետների մոտիվացնող գրքեր են, որոնք օգնում են կյանքում առաջ գնալ, արագ ճանաչել մարդկանց ու գտնել հաջողության բանալիները: «25 տարեկանում ես պետք է ամսական 10 0000 դոլար աշխատեմ, զարգացնեմ ծրագրավորողի հմտություններս, ստեղծեմ բարդ հաշվարկների իմ մեթոդը»,- գրված է օրագրի հերթական էջում:

Ռոբերտը շախմատիստ էր, մաթեմատիկոս, պատերազմի ժամանակՙ հրետանավոր: Նրա ճիշտ հաշվարկների շնորհիվ թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի մեծ վնաս է հասցվել:

Էդգարը ստիպել է ծնողներին Լոռիից տեղափոխվել Երեւան. ուզում էր լիարժեք կրթություն ստանալՙ միաժամանակ սովորելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

Ֆրանսիական համալսարանն ավարտել էր, բայց զինվորական գործը մագնիսի նման քաշում էր նրան: Չինաստան էր հրավիրվումՙ դասընթացներ անցկացնելու: Միաժամանակ հոգեբանություն էր սովորում, որպեսզի նորակոչիկների հետ հեշտ լեզու գտնի: Մեկ օրում երեք լեզվով դասախոսություն էր կարդումՙ մեծ գումար վաստակելով, բայց նրա նպատակը մեր բանակը կատերալության հասցնելն էր:

Էդգարի, Ռոբերտի ծնողներն ամբողջ կյանքում աշխատել են, չեն հանգստացել, չեն ճամփորդել, չեն հագել, չեն կերել, որպեսզի իրենց զավակները լիարժեք կրթություն ստանան, որպեսզի նրանց երազանքներն իրականություն դարձնելու գինը վճարեն:

Ռոբերտն ու Էդգարը հրաշալի կարիերա կարող էին ստեղծել, բայց նրանք պատերազմի ժամանակ էլ են իրենց հմտությունները լավագույնս ներդրել ի նպաստ հայրենիքի ու ոչ մի րոպե չեն երկմտել, երբ եկել է նաեւ սեփական կյանքը զոհելու պահը:

Մեր տղաները հրաշալի հայր ու ամուսին կլինեին: Գյուղաբնակ տղաները դեռ բացվելու ու բացահայտվելու տեղ ունեին, կյանքը, աշխարհը ճանաչելու առիթներ դեռ շատ կունենային, դրա հետ մեկտեղՙ կմեծանային նաեւ նրանց ձգտումները: Քաղաքաբնակ երիտասարդները հրթիռի պես նետվել էին գիտության ու տեխնիկայի գիրկը, կյանքն ընկալում ու պատկերացնում էին լայն, ազատ, առողջ, առանց պայմանականությունների: Դրա համար էլ ցավն այսքան անտանելի է, անեզր, անչափելի: Երկնքում հիմա լավագույններն են թագավորում, իսկ ներքեւում նրանց հարազատները լավագույններին զոհաբերածի ցավից խելագարվում են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լելե-Թեփեն գրավել ենք, չենք պահել. մի առանձին գումարտակ ոչնչացավ, 400-ից 500 զոհ տվեցինք. Վովա Վարտանով

Հաջորդ գրառումը

«Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր»․ Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«Ձեր բոլորի ականջներում դեռ շատ են զրնգալու այն հայհոյանքները, որոնք հնչեցին երեկ և այսօր»․ Տիգրան Աբրահամյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և...

ԿարդալDetails

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025

Եթե փաստը լինի վերջնական, բնականաբար քաղալածյալ չէ, իսկ եթե պարզվի, որ սարքած-կարած գործ է, այդ պարագայում արդեն պարզ է. Գրիգորյանը՝ Ղուկասյանի մասին

22/10/2025

Հիմա, որ ընդդիմությունը պրոբլեմի առաջ է կանգնել, «կռայնին» էլի մնալու է Մարտունը. Մարտուն Գրիգորյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական